«Սամսունգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 37.
== Ընկերության պատմությունը ==
===== Ընկերության հիմնադրումը =====
1930-ական թվականներին կորեայում գործարար Լի Բիոն Չխոլը բացեց բրնձի ալյուր արտադրող իր գործը: Թաեգու քաղաքում փոքր պահեստը դարձավ Սամսունգի մեծ պատմության սկիզբը: Այդ ժամանկակժամանակ Կորեան Ճապոնիայի գաղութն էր և երկրում բավականին դժվար էր զբաղվել բիզնեսով: Այնուամենայնիվ, արդեն 1938 Լիին հաջողվում է ստեղծել առաջին անկախ ալիքը Կորեայից չինաստան և Մանչուրիա արհանելու համար: Սննդամթերքի ակտիվ զարգացումը, ինչպես օրինակ բրնձի, շաքարավազի եւ չորացրած ձկների, հնարավորություն տվեց պաշտոնապես գրանցել Սամսունգի առևտրային ընկերության ապրանքային նշանը: Օտարերկրյա (Կորեայի համար) անունը ծագել է կորեացի գործարարի ծրագրերի արդյունքից: Արդեն 1950 թվականի վերջում Լի Բիոնը պատրաստվում էր առևտուր հաստատել Ամերիկա մայրցամաքի երկրների հետ: Կորեական թերակղզում ամերիկյան զորքերի վայրէջքից հետո, բրնձի օղու եւ գարեջրի արտադրության գործարանի արտադրանքը սկսեց վաճառվել դաշնակից ուժերի ներկայացուցիչներին:Կորեայի պատերազմը վերջ դրեց այս բիզնեսին: Պահեստները թալանվեցին եւ այրեցին այնպես, ինչպես հիմնվել էր ընկերությունը:
 
Գոյություն ունի լեգենդ նրա մասին, որ այրված տան ավերակներում Լի Բիոնը գտել է պահված փողերով տուփ, որը ներդրել է իր նոր բիզնեսի մեջ։ Դա տեքստիլ գործարան էր, շաքարավազի գործարան, իսկ ավելի ուշ նաև ապահովագրական բիզնես։ Լի Բիոնը արագ հարստացավ, չնայած որ Կորեայում 1960-ական թվականին մեկ շնչի հաշվով միջին եկամուտը չէր գերազանցում 80 դոլարը։ Պետք է նշել, որ այդ ժամանակ նույնիսկ մայրաքաղաք Սեուլում, մշտական էլեկտրաէներգիա չի եղել, էլեկտրաէներգիա մատակարարվել է օրական մի քանի ժամով, իսկ կենտրոնական ջրի խողովակ չկար։ Զարմանալի չէ, որ արագ ռազմական հեղաշրջումը գահնկեց արեց նախագահ Լի Սին Մանին և Լի Բիոնի մոտիկ ընկերոջը, որը որպես հարուստ գործարար դարձել էր ներքին շրջանի անդամ։ Լի Բիոն Չխոլին բանտարկեցին կաշառք վերցնելու և գահընկեց արված իշխանի հետ ծանոթանալու համար։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սամսունգ» էջից