«Շամախի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 81.
Ըստ օտար հեղինակների Շիրվան գորգերի երկրաչափական զարդաձևեր կրկնում են «Ղազաղ» (Գարդման, Տավուշ) խմբին դասվող գորգերի զարդաձևերին: «Շիրվան »գորգերին բնորոշ են բուսական և ծաղկային մոտիվները և կարմիր գույնի գերակշռությունը, որոնք հատկապես բնորոշ են արցախյան գորգերին: Դա պայմանավորված է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջում ինչպես նշվեց վերևում  Շամախիի շատ գաավառներում բնակվել են բացառապես հայեր: Միայն նշենք, որ 17-18-րդ դարերի սկզբին Շամախին Պարսկաստանից դեպի Ռուսաստան տանող առևտրական գլխավոր ճանապարհի  կարևոր կայաններից էր:  Արցախյան գորգերում հանդիպող բազմաթիվ զարդային մոտիվներ, նախշեր հանդիպում են շամախիի գորգերի վրա նույնպես: Այդ գորգերից են թագ գորգերը, մեդալյոնավոր գորգերը, արծվագորգերը, արև գորգերը, որոնց բնորոշ շատ դետալներ հանդիպում են հենց Շամախի գորգերի վրա:  Ընդհանրապես Ղարաբաղյան գորգերի գեղազարդման համակարգում մեծ տեղ ունեն երկրաչափական՝ բազմանիստ, քառակուսի, ուղղանկյուն ձևերի հորինվածքները: Սրանք աչքի են ընկնում առանձին տարրերի բազմազանությամբ, ինչպես նաև ոճավորված կենդանապատկերների ու երկրաչափականացված բուսածաղկային նախշերի ներկայությամբ: Այդօրինակ հորինվածքներին բնորոշ է նաև գաղափարա-իմաստային որոշակի բովանդակություն, որով էլ դրանք նույնպես մեծ հետաքրքրություն են ներկայացնում ուսումնասիրողների շրջանում: Հորինվածքային ու իմաստային տարաբնույթ արտահայտություններով հանդերձ, դրանք աղերսվում են երկրաչափական ձևերի ընդհանրություններով: Իսկ գորգանկարի  մնացած  հատվածները  հագեցված  են,  զարդագոտիների  սղոցատամ  տերևազարդերով,  կեռազարդ  շուշանաձևերով  և  չորս  խոյանշանների  համադրմամբ  ձևավորվող  վարդյակներով: Տարբերվում  են  իրենց  գունային  լուծումներով: Կենտրոնական դաշտը հիմնականում լինում է կարմիր, երբեմն կապույտ, իսկ զարդագորիների մեջ հիմնականում հանդիպում են կապույտը, սպիտակը, դարչնագույնը և այլն:
 
Շամախիի գորգերում հիմնականում տեսնում ենք այս մոտիվները, երկրաչափական տարերը: Կենտրոնական դաշտում հանդիպում ենք մեդալյոներին նմանվող զարդեր, որոնք հիմնականում չորս անկյուն ունեն: Մեդալյոների կենտրոնում պատկերվում են աստղանման նախշեր, որոնք հանդիպում ենք «Արև »գորգերի մոտ, երբեմն կեռ խաչեր, որը բնորոշ է գրեթե Ղարաբաղյան գորգերի բոլոր տիպերին: Դա պայմանավորված է Շամախիում երկար ժամանակ հայերի հիմականհիմնական բնակիչ լինելու հետ<ref>{{Cite book|title=Արցախյան գորգագործական մշակույթ|last=Պողոսյան|first=Աշխունջ|publisher=|year=2016|isbn=|location=Երևան|pages=}}</ref>:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շամախի» էջից