«Բերիթ Բրեյննե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Բերիթ Բրեյննե''' ({{lang-no|''Berit Winge Brænne''}}, {{ԱԾ}}), նորվեգացի դերասանուհի, մանկագի...»:
 
No edit summary
Տող 5.
== Անձնական կյանք ==
Ծնվել է Աքերում, Նորվեգիա, Սիգմունդ Բրեյննեի և Բոդիլ Վինչի դուստրը<ref name=nbl/> և դերասանուհի Ռանդի Բրեյննեի քույրը<ref name=snl>{{cite encyclopedia |title=Berit Brænne |encyclopedia=Store norske leksikon |editor-last=Godal | editor-first=Anne Marit | editor-link=Anne Marit Godal |publisher=Norsk nettleksikon |location=Oslo |url=http://www.snl.no/Berit_Brænne |language=Norwegian | accessdate=23 May 2013 }}</ref>: 1950 թվականից 1951 թվականը ամուսնացած է եղել քանդակագործ Հյուգո Ֆրանկի հետ: Եղել է դերասան Ֆրանկ Ռոբերտի քենին<ref name=nbl/>:
 
== Կարիերա ==
Բրեյննեն իր առաջնախաղն ունեցել է 1938 թվականին [[Օսլո]]յի Մասկեն (''Masken'') թատրոնում, իսկ հաջորդ տասներկու տարիների ընթացքում որպես դերասանուհի հանդես է եկել Օսլոյի տարբեր թատրոններում, [[Բերգեն]]ում և [[Սթավանգեր]]ում: 1946 թվականից [[Նորվեգիայի հեռարձակող ընկերություն|Նորվեգիայի հեռարձակող ընկերության]] համար մասնակցել է ''Lørdagsbarnetimen'' (շաբաթ օրվա մանկական ժամ) ռադիոհաղորդման երգերի և աուդիոների ձայնագրմանը: 1954 թվականից մասնակվել է ''Barnetimen for de minste'' առավոտյան հանրահայտ շոուին: Այստեղ նրա առաջին պատմություն ''Dukkemannen Tulleruskomsnusk'' էր, որը հետագայում՝ 1961 թվականին հրատարակվել է<ref name =nbl/>:
 
Նրա առաջին գիրքը, 1958 թվականին հրատարակված ''Historien om Tamar og Trine'' (Թամարի և Տրինեի պատմությունը), պատմում է նավաստիների ընտանիքի մասին, որը երեխաներ է որդեգրել աշխարհի տարբեր անկյուններից<ref name=nbl/>: Գիրքը պարունակում է ''«Jorden snurrer rundt og rundt med barn på all kanter»'' երգը ({{lang-hy|Երեխաների հետ աշխարհը պտտվում և պտտվում է բոլոր ուղղություններով}}), որը հետագայում տեղ է գտել երգի դպրոցական դասագրքերի մեջ<ref name=nbl/>: 1959 թվականին և 1960 թվականին համապատասխանաբար հրապարակվել են ''Tai-mi, Tamar og Trines søster'' և ''Tom Tangloppe, bror til Tamar, Trine og Ta-mi'' սիքվելները<ref name=nlh-5/>: 1964 թվականից մի քանի հեռուստահաղորդաշարեր է գրել երեխաների համար<ref name =nbl/>: Նրա ''Tørris'' եռերգությունը (1967-1969թթ) 19-րդ դարի կեսերի գյուղական հասարակության կյանքը դիտում է երեխայի տեսանկյունից<ref name=nbl>{{cite encyclopedia |title=Berit Brænne |encyclopedia=Norsk biografisk leksikon|first=Tone |last=Birkeland |authorlink= |editor=Knut Helle |publisher=Kunnskapsforlaget |location=Oslo |url=http://www.snl.no/.nbl_biografi/Berit_Brænne/utdypning |language=Norwegian|accessdate=23 May 2013}}</ref>: Տղա «Տորրիսը» մեծանում է ծնողների, պապիկների և տատիկների, եղբայրների և քույրերի հետ՝ ընտանի կենդանիներով շրջապատված<ref name=nlh-5>{{cite book |chapter=Barne- og ungdomslitteraturen fra 1914 til 1970-årene |title=Norges Litteraturhistorie |volume=5 |first=Tordis |last=Ørjasæter |authorlink=Tordis Ørjasæter |language=Norwegian |editor=Edvard Beyer|pages=477, 480 |year=1975 |publisher=Cappelen |location=Oslo }}</ref>:
 
1956 թվականին Բերիթ Բրեյննեն արժանացել է ''Riksmålsforbundet'' պատվավոր մրցանակի: Մահացել է Օսլոյում 1976 թվականին:
 
== Ծանոթագրություններ ==