«Ձկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 45.
Ձկների մեծ մասը գիշատիչներ են, սնվում են որդերով,[[միջատներ]]ով, միջատների թրթուրներով, մանր խեցգետիններով, փոքր ձկնիկներով և ջրային [[բույսեր]]ով։
 
Ձկների մեծ մասի բերանի խոռոչում կան բազմաթիվ մանր [[ատամ]]ներ, որոնք կատարում են որսը բռնելու ֆունկցիա։ Սնունդը բերանի խոռոչից անցնում ենէ կլան։ Բերանի խոռոչը կլանից սահմանազատված չէ։ Կլանին հաջորդում է կարճ կերակրափողը։ Սննդի մարսումը կատարվում է [[ստամոքս]]ում և [[աղիներ]]ում։ Ստամոքսի պատերից արտազատվում է ստամոքսահյութ, որի ազդեցությամբ կերն սկսում է մարսվել։ Մասամբ մարսված կերն անցնում է աղիներ։ Ձկներին բնորոշ են [[լյարդ]]ը և [[ենթաստամոքսային գեղձ]]ը։ Լյարդի և ենթաստամոքսային գեղձի ծորանները բացվում են աղիների առջևի բաժնի մեջ։ Սննդի վերջնական մարսումը և ներծծումը կատարվում է աղիներում, իսկ չմարսված մնացորդներն անցնում են հետին աղի և օրգանիզմից հեռանում հետանցքով։
 
Ոսկրային ձկների մեծ մասն ունի լողափամփուշտ, որն աղիքի հավելված է՝ լցված օդի բաղադրության մոտ գազերի խառնուրդով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձկներ» էջից