«Հովհաննես Այվազովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
 
== Արևմտյան Եվրոպայում ==
1840-ին ակադեմիան Այվազովսկուն գործուղել Է Արևմտյան Եվրոպա՝ կատարելագործվելու (eղելեղել Է Իտալիայում (նաև Սուրբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, մասնակցել ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման։ )։ Այվազովսկին մտերմացել էր [[Կառլ Բրյուլով]]ի և [[Միխայիլ Գլինկա]]յի շրջանի արվեստագետների հետ։ 1840 թ.հուլիսին Այվազովսկին և գեղարվեստի ակադեմիայի բնանկարի դասարանի նրա դասընկեր Վասիլի Շտեռնբերգը մեկնել են [[Հռոմ]]։ Ճանապարհին կանգ են առել [[Վենետիկ]]ում և [[Ֆլորենցիա]]յում։ Վենետիկում գտնված ժամանակ Այվազովսկին այցելել է [[Սուրբ Ղազար կղզի]], տեսակցել նաև այստեղ գտնվող եղբորը՝ Գաբրիելին, իսկ Ֆլորենցիայում ծանոթացել է Գոգոլի հետ։ Նկարիչը երկար ժամանակ աշխատել է Հարավային Իտալիայում, մասնավորապես՝ [[Սորենտո]]յում, որտեղ էլ մշակել է աշխատանքի իր յուրահատուկ ոճը, որի էությունը կայանում էր հետևյալում.բաց օդում մի կարճ ժամանակ աշխատելուց հետո բնանկարն ամբողջացնում էր արվեստանոցում՝ մտովի վերարտադրելով տեսածը և լայն տեղ տալով [[իմպրովիզացիա]]յին։ Այդ կերպ ստեղծված «Քաոս» նկարը գնվեց Գրիգորիոս XVI–րդ պապի կողմից, որը նկարչին շնորհեց նաև ոսկե մեդալ։ Այվազովսկու ստեղծագործության իտալական շրջանը, ամբողջությամբ վերցրած, պսակվեց հաջողություններով։ Քննադատները գովեստի խոսքեր էին շռայլում(մասնավորապես՝ նրա գործերի մասին շատ բարձր կարծիք հայտնեց [[Ուիլյամ Թյորներ]]ը), Փարիզի գեղարվեստի ակադեմիան նրան պարգևատրեց ոսկե մեդալով, իսկ 1857-ին՝ Պատվո լեգեոնի շքանշանի, Ամստերդամում՝ ակադեմիկոսի կոչման։ Գործերը գերազանց էին նաև նկարները վաճառելու առումով։ 1842 թ.սկզբին Այվազովսկին [[Շվեյցարիա]]յով և [[Հռենոս|Հռենոսի հովտով]] ուղևորվում է [[Հոլանդիա]], այնտեղից անցնում [[Անգլիա]], իսկ ավելի ուշ այցելում է Փարիզ, [[Պորտուգալիա]], [[Իսպանիա]]։ [[Բիսկայան ծոց]]ում այն նավը, որով ճամփորդում էր նկարիչը, ընկավ փոթորկի մեջ և քիչ էր մնում խորտակվեր։ Փարիզյան որոշ թերթեր մինչև անգամ գրեցին, թե նավը խորտակվել է, Այվազովսկին էլ՝ զոհվել։ Բայց չորս տարի տևած ճամփորդությունը բարեհաջող ավարտվեց, և Այվազովսկին 1844 թ.աշնանը, ողջ–առողջ և հռչակ ու փառք վաստակած, վերադարձավ [[Ռուսաստան]]։ Այնտեղ նա ստացավ Գեղարվեստի ակաադեմիայի ակադեմիկոսի կոչում (1887-ից՝ պատվավոր անդամ) և նշանակվել Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ։<ref name="ReferenceA"/>
 
== Այվազովսկին փառքի գագաթին ==