«Պորտուգալիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 143.
=== Իբերական միություն և Պորտուգալիայի տրոհում ===
[[image:John_V_of_Portugal_Pompeo_Batoni.jpg|264x264px|աջից|մինի|[[Ժուան V]]՝ [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիայի թագավոր]] [[1706]]-[[1750|1750 թվական]]ներին]]
[[1580]]-[[1640|1640 թվականին]] Պորտուգալիայի պետականությունն անկում է ապրում։ Քաղաքական նման քաոսային իրադրությունը ստեղծվում է [[Ավիզների արքայատոհմ|Ավիզների արքայատոհմի]] վերջին երկու թագավորների՝ [[Սեբաստիան I|Սեբաստիանի]] (մահացել էր [[Մարոկկո|Մարոկկոյում]]՝ [[Ալկասերի ճակատամարտ|Ալկասերի ճակատամարտի]] ժամանակ) և իր վերջինիս քեռու՝ Հենրիխի մահից հետո։ Ե՛վ Սեբաստիանը, և՛ Հենրիխը անժառանգ էին և սա է պատժառըպատճառը, որ [[1580|1580 թվականին]] Պորտուգալիայում ստեղծվեց [[Ճգնաժամ|ճգնաժամային իրադրություն]]։ Հաջորդիվ [[Իսպանիայի թագավորների ցանկ|Իսպանիայի թագավոր]] [[Ֆիլիպ II Հաբսբուրգ|Ֆիլիպ II-ը]] զավթում է Պորտուգալիայի թափուր գահը և սկսում հանդես գալ Ֆիլիպ I անվան տակ։ Այսպիսով՝ Պորտուգալիայում պետականությունն անկում է ապրում և երկրի ղեկավարումն անցնում է [[Իսպանիայի թագավորների ցանկ|Իսպանիայի կայսերը]], որի ղեկավարած երկրի կազմված էր մի շարք մասամբ ինքնավար թագավորություններից։ Այս ժամանակահատվածում [[Իսպանական կայսրություն|Իսպանիան աշխարհակալ տերություն]] էր։ Լինելով Իսպանիայի կազմում՝ պորտուգալական բանակը ստիպված է լինում մասնակցել անկախատենչ [[Նիդերլանդներ|Նիդերլանդների]] հրահրած [[Նիդերլանդական հեղափոխություն|բուրժուական հեղափոխության]] ճնշմանը։ Նիդերլանդների դեմ մղած պատերազմը հանգեցնում է Պորտուգալիայի ամենահին դաշնակիցներից մեկի՝ [[Անգլիա|Անգլիայի]] հետ հարաբերությունների վատթարացմանն ու [[Օրմուսի թագավորություն|Օրմուսի թագավորության]] կորստին (գտնվում է ժամանակակից [[Իրան|Իրանի]] և [[Օման|Օմանի]] տարածքում): [[1595]]-[[1663|1663 թվականներին]] տեղի է ունենում [[Հոլանդա-պորտուգալական պատերազմ|հոլանդա-պորտուգալական պատերազմը]], որի արդյունքում հոլանդացիները ներխուժում են [[Բրազիլիա|Բրազիլիայի]], [[Հնդկաստան|Հնդկաստանի]] և [[Հեռավոր Արևելք|Հեռավոր Արևելքի]] պորտուգալական գաղութներ՝ վերացնելով Հնդկաստանի պորտուգալական առևտրային մենաշնորհը։
 
[[1640|1640 թվականին]] Բրագանսայի դուքս [[Ժուան IV|Ժուան IV-ը]]՝ դժգոհ ազնվականության աջակցությամբ բարձրացնում է ապստամբություն և հռչակվում [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիայի թագավոր]]։ [[Իսպանական կայսրություն|Իսպանական կայսրության]] և [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիայի թագավորության]] միջև բռնկվում է պատերազմ, որը հայտնի է դառնում [[Պորտուգալիայի անկախության պատերազմ]] անվանումով։ Պատերազմի արդյունքում [[1640|1640 թվականին]] ստեղծվում է [[Իբերական միություն|Իբերական միությունը]] և Պորտուգալիան վեց տարի ղեկավարվում է [[Հաբսբուրգների միապետություն|Հաբսբուրգների թագավորական տան]] ներկայացուցիչների կողմից։ Այնուհետև Պորտուգալիայում հաստատվում է Բրանսաների արքայատոհմի գերիշխանությունը, որը շարունակվում է այս երկրում մինչև [[1910 թվական|1910 թվականը]]։ Ժուանի միակ որդին՝ [[Աֆոնսու IV|Աֆոնսուն]], ուներ մտավոր և ֆիզիկական արատներ և այդ պատճառով երկրի ղեկավարումն անցնում է Լուիս դե Վասկոնսելոս Սոուսայի ձեռքը։ Այնուամենայնիվ, երկիրը փաստացիորեն ղեկավարում էին մահկանացուն կնքած թագավորի կինը՝ Մարիա-Ֆրանցիսկան և եղբայրը՝ Պեդրուն, ով հետագայում դառնալով թագավոր սկսում է հանդես գալ Պեդրու II Հանգիստ անվան տակ։ Շուտով Աֆոնսու VI-ը հայտարարվում է անմեղսունակ և աքսորվում է Ազորես և ապա՝ Լիսաբոնի հարևանությամբ գտնվող Սինտրա ազգային պալատ։ Աֆոնսուի մահից հետո Պեդրուն գահ է բարձրանում ոպես Պեդրու II: Պեդրուն նպաստում է իշխանության ամրապնդմանը, անկախության պահպանմանն ու կայսրության ընդլայնմանը։ 1668 թվականին Իսպանիան ճանաչում է Պորտուգալիայի անկախությունը։