«Պերուչիցա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
Շնորհիվ իր յուրահատկության՝ Պերուչիցան խիստ հսկողությամբ պահպանվող տարածք է<ref>[http://www.pkencijan.com/index.php?location=perucica P.K. Encijan : : Foča / Srbinje]</ref>։ Անտառի տարածքում առաջին լուրջ հետազոտությունները անցկացվել են 1938 թվականին։ Պերուչիցան վստահաբար [[Դինարյան բարձրավանդակ]]ի լեռնազանգվածում առաջատարն է ինչպես ծառերի քանակով և անտառի բարձրությամբ, այլև տեսակային բազմազանությամբ ու արտաքին գեղեցկությամբ։ Այդ էր պատճառը, որ [[1952]] թվականին [[Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն|Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության]] կազմում Բոսնիա և Հերցեգովինայի Սերբիայի Հանրապետության կառավարությունը 1234 [[հեկտար]] մակերեսով անտառազանգվածին տվել է «գիտական հետազոտությունների օբյեկտի» հատուկ կարգավիճակ, իսկ 1954 թվականին այդ շրջակայքը, որտեղ կար 200 հա հարևան տարածք, վերցրել են պետության պաշտպանության տակ որպես բնության պարկ։
 
Պերուչիցայի անտառային բնական հարստության պաշտպանությունը և պահպանումը<ref>[http://www.camo.ch/blago-bih/prirodna-bogastva/prasuma-perucica/ Prašuma Perućica &#124; camo.ch]</ref> Սուտյեսկի ազգային պարկի կարևորագույն խնդիրներից է։ Բոլոր բնական կենսաբանական գործընթացները տեղի են ունենում առանց մարդու մասնակցության։ Ծառերը մահանում են ծերությունից կամ բնական հիվանդություններից, իսկ դրանց տեղում անմիջապես սկսում են աճել նոր երիտասարդ ծառերը։ Համեմատաբար հարավային աշխարհագրական դիրքը (Պերուչիցան գտնվում է միջերկրածովյա կլիմայական զոնայի սահմանում) թույլ է տվել դեռևս սառցային դարաշրջանի ժամանակ պահպանել եվրոպական բազմաթիվ ջերմասեր բույսերի ու կենդանիների տեսակներ։ Սառցադաշտերը պատել են միայն անտառի հյուսիսային սահմանները և բարձրլեռնային շրջանները, ինչը թույլ է տվել բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներին զարգանալ։
 
Պերուչիցայի բուսական աշխարհում<ref>[http://www.rtvtk.ba/index.php?option=com_content&view=article&catid=71:movies&id=4008:peruica-jedina-prauma-u-evropi&Itemid=166 Perućica - jedina prašuma u Evropi]</ref> առկա են [[հաճարենի]], [[եղևին]], [[եղևնի]], [[մերձբալթյան հաճարենի]], [[բոխի արևելյան]], [[թխկի լեռնային]], մերձալպյան եղևնի, բազմաթիվ թփեր, խոտեր և [[մամուռներ]]։ Որոշ տեսակի բույսերի լուրջ, համակարգված հետազոտությունները սկսվել են ոչ վաղուց և դեռևս չեն ավարտվել։ Սակայն արդեն իսկ պարզ է, որ Պերուչիցայի տարածքում աճում են մի շարք [[էնդեմիկ բույսեր]]։
 
== Ծանոթագրություններ ==