«Եղիշե Չարենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 96.
== Ստեղծագործություններ ==
[[1912]] թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ» բանաստեղծությունը, իսկ [[1914]] թվականին արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «[[Երեք երգ տխրադալուկ աղջկան]]» ՝ նվիրված [[Աստղիկ Ղոնդախչյան]]ին, և ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ Հաջորդ տարի՝ [[1915]] թվականին, լույս է տեսնում «Կապուտաչյա հայրենիք» պոեմը։ [[1916]] թվականին Թիֆլիսում լույս է տեսնում «[[Դանթեական առասպել]]» պոեմը։ Այդ օրերին էլ մեկնում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Շանյավսկու համալսարանում և մնում է այնտեղ մինչև [[1917]] թվականի գարնանը։ [[1918]]-[[1920]] թվականներին գրում է «[[Սոմա]]», «[[Ամբոխները խելագարված]]» պոեմները և «Ողջակիզվող կրակ» շարքը։ [[1920]]-[[1921]] թվականներին Չարենցին գրում է «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները։ [[1922]]-[[1924]] թվականներին Չարենցի նոր որոնումների շրջանն է, ստեղծվում են «Պոեզոզուռնա», «Կոմալմանախ» ժողովածուները, « Ռոմանս անսեր» պոեմը, «Ասպետական» ռապսոդիան, «Կապկազ» թամաշան։ [[1915]] թվականին նա զինվորագրվում է [[Քանաքեռ]]ում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր հասնում է մինչև [[Վան]]։ 30-ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի [[Ռուսաստան]], քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ [[Խաչիկ Դաշտենց]]ին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։
 
= Մեծերը Չարենցի մասին =
.
 
«Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:
 
Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
 
Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:»
 
'''Պարույր Սևակ'''(բանաստեղծ)
 
«…Չարենցի անունը պայթեց ռումբի նման:
 
…Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղրշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ:»
 
'''Գուրգեն Մահարի'''(արձակագիր)
 
«Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա:»
 
'''Ակսել Բակունց'''(արձակագիր))
 
«Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլ;որ ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր…
 
Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…»
 
'''Ավ. Իսահակյան'''(արձակագիր))
 
«Չարենցը, Չարենցը. “Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում”… նրան չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսել էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն բառ բացատրել էի տվել ու գրեթե գոց գիտեի: Այն մինչև այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն է, գովաբանման աղոթքը:»
 
'''Վիլյամ Սարոյան'''(արձակագիր))
 
«Ինչի՞ հետ համեմատես “Ես իմ անուշը…”
 
Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ վեպ՝ նույնպես… Որովհետև իրենց ծավալով ու մոնումենտալությամբ հանդերձ՝ դրանք կյանքը պատկերում են ինչ-որ մասշտաբներով:
 
“Ես իմ անուշը”, ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանի: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայաս- ՈՒրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է, մեր տառապանքների և փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, մեր դրամատիկ ճակատագրի և անմեռ մնալու ձգտման գեղարվեստական խտացումն է ու բյուրեղացումը: Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաստված լինել:»
 
'''Մարտիրոս Սարյան'''(նկարիչ)
 
== Երկերի մատենագիտություն ==