«Հասկացություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
* ''Սահմանափակ'' են այն ընդհանուր հասկացությունները, որոնց ծավալի մեջ ընդգրկված առարկաները հնարավոր է հաշվել, օրինակ, [[աշխարհամաս]], [[Միավորված ազգերի կազմակերպություն|ՄԱԿ]]-ի անդամ, [[Հայկական եկեղեցիների ցանկ|հայկական եկեղեցի]]:
 
* ''Անսահմանափակ'' են այն ընդհանուր հասկացությունները, որոնց ծավալում ներառված առարկաների [[Թիվ|թիվը]] գործնականորեն հնարավոր չէ գրանցել: Այդպիսի հասկացու­թյուններ են' [[աստղ]], բարդ նյութ, բառ, Եզակի և ընդհանուր հասկացությունները, կարող են լինել ''հավաքական'' և ''ոչ-հավաքական'': Եթե հասկացությունն արտացոլում է համասեռ առարկաների խումբ, այն հավաքական է, իսկ եթե սւրտացոլում է այն­պիսի առարկա, որրորը չի կարելի բաժանել միատեսակ տար­րերի, այն ոչ հավաքական է: Ընդհանուր հավաքական հաս­կացություններ են՝ ջոկատ (բաղկացած է ջոկատայիններից), ծաղկեփունջ (բաղկացած է ծաղիկներից), խնձորի այգի (բաղկացած է խնձորենիներից), իսկ եզակի հավաքական հասկացություններ են՝ Սևքարեցի Սաքոյի անվան ջոկատ, ձեռքիս բռնած ծաղկեփունջը, [[Ստեփան Զորյան (գրող)|Ստեփան Զորյանի]] նկարագ­րած Մարտինի խնձորի այգին։ Ոչ-հավաքական հասկացութ­յուններ են՝ ջոկատային, [[ծաղիկ]], [[ծառ]]։
Ըստ ''վերացարկման բնույթի'' հասկացությունները կարող են լինել ''կոնկրետ'' (թանձրացական) և ''վերացական'':
* ''Կոնկրետ'' են այն հասկացությունները, որոնց բովանդա­կության մեջ ամրագրած հատկությունները ներկայացնում են առարկան իր ամբողջության մեջ. օրինակ՝ ապուր, [[թիթեղ]], գրացանկ, ծերունի, [[կամար]]: