«Գայլերի հետ պարողը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
1863 թվական, քաղաքացիական պատերազմ ԱՄՆ ում:
 
ԱՄՆ բանակի լետենանտ Ջոն Դանբարայի ոտքը պատրասվում էին անդամահատել, նա փախչում է դաշտային հոսպիտալից և աներևակաելի սխրանք է գործում, հուսահատ հերոսությամբ գրոհի է տանում հյուսիսցիների ջոկատը: Դամբարը հարավցիների փամփուշտների տարափի տակ ողջ է մնում: ԱՄՆ բանակի գեներալը գնահատում է լեյտենանտի արարքը և տրամադրում է իր անձնական վիրաբույժին նրան բուժելու համար, հետո էլ թույլ է տալիս, որ նա իր նախընտրությամբ ընտրի իր հետագա ծառայության տեղը: Ի զարմանս գեներալի, Դամբարը խնդրում է, որ իրեն տեղափոխեն ԱՄՆ արևմտյան սահմանին մոտ մի խուլ տեղ: Նրա ծառայության տեղը քաղաքակրթությունից կտրված փոքրիկ դիտակետ էր (ֆորպոստ): Նրա անմիջական հրամանատարը ինքնասպանություն էր գործել, իսկ Դանբարի ուղեկիցը, տեղացի առևտրականը սպանվում է տեղացի «պաուին» հնդկացիների ձեռմամբ, այն բանից հետո երբ նա արդեն հերոսին հասցրել էր նշանակման տեղ: Մարդիկ ովքեր կհավատային որ Դամբայը մենակ կարող է ողջ մնալ դիտակետում, բնության խիստ պայմաններում, թվացյալ անհյուրընկալ տեղաբնակ Հյուսիսային Ամերիկացիների ,ուղակիուղղակի չի մնացել: Թվում էր նա լքված է բոլորի կողմից: Կամաց-կամաց լեյտենանտը ընտելանում էր, նա գրառումներ էր անում օրագրում: Դանբարը առճակատվում էր սիու քոչվոր ցեղի ներկայացուցիչների հետ: Սկզբում սպիտակ մարդը և հնդկացիները բաժանված էին լեզվի և մշակույթի պատնեշով: Բայց քիչ-քիչ նրանք սկսեցին ընդհանուր լեզու գտնել: Այդ ցեղում ապրում է սպիտակամորթ կին, Բռունցքով Կանգնած անունով, ով հայտնվել էր ցեղում երբ դեռ երեխա էր և մեծացել եր ինչպես հնդկացի: Նա թեթևակի հիշում է սպիտակների լեզուն և ինչպես կարող էր օգնում էր հերոսի և ցեղի մոտեցմանը: Դանբարան ձգտւմ էր հնդկացիների յուրահատուկ ապրելակերպին, մտածողուտյանը, նրանց մոտիկությանը բնության հետ, նրանց հոգեկան կապը միմյանց հետ և կյանքի ընդհանուր ներդաշնակությունը: Նա ընկերանում է ցեղի շամանի հեքիմի Կտրող Թռչուն, ցեղապետ` Տաս Արջեր և մարտիկ Քամի Նրա Մազերում-ի հետ: Հնդկացիները իրենց սովորույթի համաձայն մարդուն անուն են տալիս, կյանքի ինչ-որ հիշարժան դրվագից:
 
Մի անգամ տեսնելով, որ Դամբարը խաղում է գայլի հետ, այդ ժամանակ էլ նա ստսցավ իր իսկական անունը` Գայլերի Հետ Պարողը: Այն բանից հետո, երբ նա օգնեց ցեղին գտնել բիզոնների նախիրը, Գայլերի Հետ Պարողը դարձավ ցեղի լիարժեք անդամ: Բայց նախկին կյանքն ու արևմտյան քաղաքակրթությունը մշտապես հիշեցնում են իրենց մասին: Գայլերի Հետ Պարողը և արդեն նրա կինոջը`Բռունցքով Կանգնած-ին անհրաժեշտ որոշում կայացնել գնալ թ`է մնալ ցեղում: Այն ժամանակ երբ հնդկացիները փորցում էին հասկանալ ինչ վտանգ է սպառնում սպիտակ մարդկանցից, սպիտակ մարդիկ, կոպիտ և հրացաններով զինված ավելի մեծ քանակությամբ էին գրավում հնդկացիների հողերը....