«Չարլզ Դարվին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 57.
 
== Դարվինը և կրոնը ==
[[Պատկեր:Annie Darwin.jpg|մինի|Դարվինի աղջկա՝ Էննիի մահը, 1851 թ.թվականին եղավ վերջին կաթիլը, որը կանխում է արդեն իսկ կասկածող Դարվինին ամենաբարելավ Աստծու գաղափարից]]
Դարվինը ծագումով [[նոնկոնֆորմիստական]] շրջապատից էր։ Թեև նրա ընտանիքի որոշ անդամները ազատախոհ էին, բացահայտորեն ժխտում էին հին ավանդական կրոնական հավատալիքները, ինքը սկզբից կասկածի չէր ենթարկում Աստվածաշնչի բառացի իսկությունը։ Նա այցելել է [[անգլիա]]կան դպրոց, հետո [[Քեմբրիջ]]ում ուսումնասիրել է անգլիական աստվածաբանություն, որպեսզի դառնա [[պաստոր]] /բողոքանների քահանա/ և միանգամայն համոզված էր [[Վիլյամ Պեյլի]] վախճանաբանական փաստարկներին, որի համաձայն բանական համասարքը /разумное устройство/, որը տեսանելի է բնության մեջ, ապացուցում է [[Աստված|Աստծո]] գոյությունը։ Բայց նրա հավատը սկսեց տատանվել «Բիգլի» վրա ճամփորդելիս։ Նա կասկածի էր ենթարկում իր տեսածը՝ զարմանալով հմայիչ, խորջրյա էակներով, որոնք ստեղծված էին այնպիսի խորքերում, որտեղ ոչ ոք չէր կարող հիանալ նրանց տեսքով, սասանվելով իշամեղու տեսնելուց, որոնք կաթվածահար էին անում թրթուռներին, ովքեր պետք է սնունդ լինեին իրենց թրթուռների համար։ Վերջին օրինակում նա տեսավ ակնհաւտ հակասություն Պեյլիի աշխարհակառուցվածքի պատկերացումներում։ Ճամփորդելով «Բիգլի» վրա Դարվինը դեռ հավատարիմ էր մնում խիստ հետևողական հայացքներին և միանգամայն կարող էր վկայակոչել Աստվածաշնչի հեղինակությանը [[բարոյականության հարցեր]]ում, բայց աստիճանաբար սկսեց վերանայել ստեղծման պատմությունը, այն տեսքով, որով նա ներկայացված է [[Հին Կտակարան]]ում, որպես սուտ և վստահության ոչ արժանի. «…ելել եմ այն գիտակցմանը, որ Հին Կտակարանը իր աշխարհի սուտ պատմության ակնհայտությամբ, իր բաբելոնական աշտարակով, ծիածանով, որպես պատգամի խորհրդանիշ և այլն, … արժանի են վստահության նույն չափով, ինչքան հնդիկների սրբազան գրքերը կամ որևէ վայրենու հավատալիքները»:
 
Վերադառնալուց հետո, նա սկսել էր տեսակների փոփոխման ապացույցների հավաքումը։ Նա գիտեր, որ իր կրոնական բնագետ ընկերները նման հայացքները համարում են հերետիկոսություն, որոնք քայքայում են սոցիալական կանոնների հրաշալի բացատրությունները, և գիտեր, որ նման հեղափոխական գաղափարները կընդունվեն էլ ավելի ոչ հյուրընկալ, այն ժամանակ, երբ անգլիական եկեղեցու դիրքերը հայտնվեցին արմատական [[աթեիստ]]ների և [[դիսենտեր]]ների կրակի տակ։ Գաղտնի մշակելով իր [[բնական ընտրության]] տեսությունը, Դարվինը կրոնի մասին անգամ գրում է, որպես կենդանի մնալու ցեղական ռազմավարություն՝ հավատալով Աստծուն, ինչպես գերագույն էությանը, ով որոշում է այս աշխարհի օրենքները։ Նրա հավատը աստիճանաբար թուլացել էր ժամանակի ընթացքում և [[1851]] թ.թվականին ԷնիիԷննիի մահվանից հետո Դարվինը կորցնում է հավատը քրիստոնեության նկատմամբ։ Նա շարունակում է տեղական եկեղեցուն օգնություն ցուցաբերել և օգնում է ծխականներին ընդհանուր գործերում, բայց կիրակի օրերին, երբ ամբողջ ընտանիքը ուղևորվում էր եկեղեցի, նա գնում էր զբոսանքի։ Հետագայում, երբ իրեն հարցնում էին կրոնական հայացքներից Դարվինը գրում էր, որ երբեք [[աթեիստ]] չի եղել այն իմաստով, որ Աստծո գոյությունը չի ժխտել և ընդհանուր առմամբ «ճիշտ կլիներ իմ միտքը նկարագրել, որպես ագնոստիկական»:
 
Միաժամանակ Դարվինի առանձին արտահայտումները կարելի է գնահատել որպես [[աթեիստ]]ական կամ [[դեիստական]]: «Տեսակների ծագման» վեցերորդ հրատարակումը (1872) ավարտվում է դեիզմի ոգով. « Առկա է վեհություն այն տեսակետում, որով կյանքն իր տարբեր դրսևորումներով Ստեղծողը ի սկզբանե ներշնչել է մեկ կամ սահմանափակ թվով ձևերում, այն ժամանակ, երբ մեր մոլորակը շարունակում է պտտվել համաձայն ձգողականության անփոփոխ օրենքների, և նման պարզ սկզբունքից զարգանում է և շարունակում է զարգանալ ամենագեղեցիկ և ամենազարմանալի ձևերի անսահման թիվը»: Միևնույն ժամանակ Դարվինը նշում էր, որ բանական ստեղծման պատկերացումը, որպես սկզբնապատճառ «ինձ ղեկավարել է այն ժամանակ, երբ ես գրում էի « Տեսակների ծագումը», հենց այդ պահից նրա նշանակությունը ինձ համար սկսեց շատ դանդաղ, ոչ շատ երկար տատանումներից հետո, ավելի ու ավելի թուլանալ»: Որպես աթեիստական կարելի է գնահատել Դարվինի արտահայտումները Գուրկերին ուղղված նամակում (1868/. «…ես համաձայն չեմ, որ հոդվածը անվրեպ է, ես հրեշային եմ գտնում հաստատումը, իբրև թե կրոնը ուղղված չէ գիտության դեմ … բայց երբ ես ասում եմ թե այն սխալ է, ես վստահ չեմ, արդյոք չէր լինի ողջամիտ գիտության մարդկանց համար ամբողջությամբ անտեսել կրոնի ամբողջ բնագավառը»: «Ինքնակենսագրությունում» Դարվինը գրել է. «Այդպես կամաց-կամաց իմ հոգու մեջ սողոսկեց անվստահությունը և ես վերջիվերջո դարձա անհավատ: Բայց դա տեղի էր ունենում այնքան դանդաղ, որ ես չէր զգում ոչ մի վշտացում, և այլևս երբեք մեկ վայրկյանով էլ թերահավատություն չէի զգում իմ եզրակացության ճշտության մեջ: Եվ, իրոք, ես ի վիճակի չէի հսականալ, թե ով կարող էր ցանկանալ, որպեսզի քրիստոնեական ուսուցումը լիներ ճշմարիտ և եթե այդպես է ուրեմն այդ հասարակ տեսքտը /[[Ավետարան]]ը/ ցույց է տալիս, որ անհավատ մարդիկ՝ իսկ այդ թվում պետք է ներառվեն իմ հայրը, եղբայրը և իմ բոլոր լավ ընկերները, պետք է պատիժ կրեն:: Գարշելի ուսուցում»:
 
Իր պապիկի՝ [[Էռազմ Դարվին]]ի կենսագրությունը գրելիս Չարլզը հիշեցնում է սուտ լուրերի մասին, համաձայն որի Էռազմը մահվան մահճում Աստծուն է աղերսել։ Չարլզը իր պատմվածքը եզրափակում է հետևյալ բառերով. «Այսպիսինն են եղել քրիստոնեական զգացումները այս երկրում [[1802 թ.թվական]]ին: Մենք կարող ենք ծայրահեղ դեպքում հուսալ, որ ոչ մի նման բան էլ գոյություն չունի»: Չնայած բարեմաղթանքներին նմանատիպ պատմություններ նույնպես ուղեկցում էին Չարլզի վախճանը։ Նրանցից ամենամեծ հռչակ է ստացել անգլիացի քարոզչուհի, այսպես կոչված «Լեդի Հուպի պատմությունը» տպագրված [[1915 թ.,թվական]]ին, որտեղ հաստատվել է, որ Դարվինը ենթարկվել է կրոնական դարձումի հիվանդության ընթացքում մինչև վախճանը։ Նմանատիպ պատմություններ ակտիվ տարածվում էին տարբեր տիպի կրոնական խմբերի կողմից և վերջիվերջո ձեռք են բերել [[քաղաքային առասպել]]ների կարգավիճակ, բայց դրանք Դարվինի երեխաների կողմից ժխտվել են և պատմությունների կողմից դեն են նետվել, որպես անհիմն։
 
== Ամուսնություն, երեխաներ ==