«Չարլզ Դարվին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
 
[[Չիլի]]ում Դարվինը դառնում է ուժեղ երկրաշարժի ականատես և տեսնում է նշաններ, որոնք մատնանշում էին, որ հողը հենց նոր բարձրացել է։ Այդ բարձրացած հողի շերտը իր մեջ ներառում էր երկփեղկանի կակղամորթու խեցիներ, որոնք գտնվում էին բարձր մակընթացության մակարդակից բարձր։ [[Անդեր]]ի բարձրավայրերում նա նույնպես հայտնաբերել է կակղամորթու խեցիներ և մի քանի տեսակ գտածո ծառեր, որոնք սովորաբար աճում են ավազոտ լողափներում։ Իր տեսական մտորումները բերեցին նրան, որ ցամաքի բարձրացման ժամանակ խեցիները գտնվում էին բարձր սարերում, իսկ ծովային հատակի հատվածների իջեցման ժամանակ օվկիանոսային կղզիները անցնում են ջրի տակ և այդ ժամանակ կղզիների շուրջ առափնյա բուստախութերից կազմավորվում են արգելախութեր, հետագայում ատոլներ / մարջանի մանեկաձև կղզի/: [[Գալապագոսյան կղզիներ]]ում Դարվինը նկատեց, որ [[ծայրահավիկ]]ի /семейства пересмешниковых/ ընտանիքից որոշ ներկայացուցիչներ տարբերվում են այդպիսիներից Չիլիում և տարբերվում են իրարից տարբեր կղզիներում։ Նաև նա լսել էր, որ [[ցամաքային կրիա]]ների զրահները թեթևակի տարակերպվում են ձևով՝ մատնացույց անելով ծագման կղզին։ Ավստրալիայում տեսած [[պարկավոր կենգուրույանման առնետները]]/ [[շիկամկներ]]ը և բադակտուցները այնպիսի արտասովոր էին, որ Դարվինը եկավ այն մտքին որ ամենաքիչը երկու ստեղծող են միաժամանակ աշխատել այս աշխարհը ստեղծելիս.: Նա գտավ, որ Ավստրալիայի աբորիգենները «բարեկիրթ են և հաճելի» նկատեց, եվրոպական գաղութացման ճնշման տակ, նրանց թվաքանակի արագ կրճատումը։
«[[Բիգլ]]ը» հետազոտում էր [[Կոկոսյան կղզիներ]]ի ատոլները / մարջանի մանեկաձև կղզի/ նպատակ ունենալով պարզաբանել նրանց ձևավորման մեխանիզմները։ Այդ հետազոտության հաջողությունը շատ բանում որոշված էր Դարվինի տեսական մտորումներով։ Ֆիցրոյը սկսել էր գրել պաշտոնական փոխադրություն Բիգլի ճամփորդության մասին և Դարվինի օրագիրը ընթերցելուց հետո, նա առաջարկում է այն ներառել հաշվետվության մեջ։ Իր ճամփորդության ժամանակ Դարվինը եղել է [[ՏեներիֆՏեներիֆե]] կղզում, [[Կանաչ Հրվանդանի կղզիներ]]ում, [[Բրազիլիա]]յի ափերին, [[Արգենտինա]]յում, [[Ուրուգվայ]]ում, [[Հրո Երկիր|Հրո Երկրում]], [[Թասմանիա]]յում, [[Կոկոսյան կղզիներ]]ում, որտեղից բերեց մեծ քանակի հետազոտություններ։ Արդյունքները նա շարադրել է իր գործերում՝ «Բնագետի որոնումների օրագիրը» (The Journal of a Naturalist, [[1839]]), «Բիգլ» նավի վրա ճամփորդության կենդանաբանությունը» (Zoology of the Voyage on the Beagle, [[1840]]), «Կորալյան խութերի կառուցվածքը և բաշխումը» (The Structure and Distribution of Coral Reefs, [[1842]]); Առաջին հետաքրքիր բնական երևույթներից, որ Դարվինը նկարագրել էր իր գիտական գրականության մեջ, եղել են պենինտենտես հատուկ ձևի [[սառցե բյուրեղ]]ները, որոնք առաջանում են [[Անդեր]]ում սառցադաշտի մակերեսի վրա։
 
=== Դարվինը և Ֆիցրոյը ===