«Չարլզ Դարվին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
=== Բնագետի ճամփորդությունը «Բիգլ» նավի վրա ''1831-1836'' ===
[[Պատկեր:HMS Beagle by Conrad Martens.jpg|մինի|''«[[Բիգլ]]ը»'' կատարում էր [[Հարավային Ամերիկա]]յի ջրափնյա գծի նկարահանումը, Դարվինը սկսեց կազմել տեսություններ նրան շրջապատող բնության հրաշքների մասին|220x220փքս]]
{{Հիմնական հոդված |ՉառլզՉարլզ Դարվինի շուրջերկրյա ճանապարհորդությունըճանապարհորդություն}}
[[Համալսարան]]ը ավարտելուց հետո [[1831 թ.]] Դարվինը, որպես բնագետ շուրջերկրյա ճամփորդության է գնում թագավորական նավատորմի արշավային «[[Բիգլ]]» նավով, որտեղից Անգլիա է վերադարձել միայն 1836 թ. [[հոկտեմբերի 2]]-ին։ Ճանապարհորդությունը տևել է 5 տարուց ոչ պակաս։ Ժամանակի մեծ մասը Դարվինը անց էր կացնում ափին, ուսումնասիրելով երկրաբանություն և հավաքելով բնական պատմության հավաքածու, այն ժամանակ, երբ «Բիգլը» Ֆիցրոյի գլխավորությամբ ափի հիդրոգրաֆիկական և քարտեզագրական նկարահանումներ էր իրականացնում։ Ճամփորդության ժամանակ նա հանգամանորեն գրի էր առնում իր հետազոտումները և տեսական երեսպատումները։ Ժամանակ առ ժամանակ, երբ դրա համար հարմար պահ էր ստեղծվում Դարվինը նշումների պատճենը ուղարկում էր [[Քեմբրիջ]] նամակների հետ միասին, որոնք ներառում էին իրենց մեջ օրագրի տարբեր մասերի պատճենները ազգականների համար։ Ճամփորդության ժամանակ նա կատարել է մի շարք տարբեր շրջանների երկրաբանական նկարագրում, հավաքել կենդանիների կոլեկցիա, նաև կատարել է ծովային անողնաշարների արտաքին կառուցվածքի և անատոմիայի կարճ նկարագրում։ Ուրիշ ոլորտներում, ուր Դարվինը անտեղյակ էր, նա իրեն ցուցաբերեց, որպես հմուտ կոլեկցիոներ՝ հավաքելով նմուշներ, որպեսզի մասնագետները ուսումնասիրեն։ Չնայած հաճախ շատ վատ ինքնազգացողությանը կապված ծովային հիվանդության հետ Դարվինը շարունակում էր իր ուսումնասիրությունները նավամատույցի վրա. նրա կենդանաբանական նմուշների մեծ մասը եղել են [[ծով]]ային անողնաշարաների մասին, որոնց նա կոլեկցիա էր հավաքում և նկարագրում ծովի հանդարտման ժամանակ։ Առաջին կանգառի ժամանակ [[Սանտյագո]]յի ափերի մոտ, Դարվինը մի հետաքրքիր երևույթ է նկատում՝ հրաբխային քարաժայռեր խեցիներով և մարջաններով, որոնք լավայի բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ վերածվել էին սպիտակ պինդ լեռնատեսակի։ [[Ֆիցրոյ]]ը նրան է տալիս Չառլզ Լայելի «Երկրաբանության հիմքերը» (անգլ. ”Principles of Geology”) գրքի առաջին հատորը, ուր հեղինակը ձևակերպում է ունիֆորմիզմի կոնցեպցիաները երկար ժամանակահատվածում երկրաբանական փոփոխությունների մեկնաբանության միջոցով։ Եվ արդեն առաջին հետազոտությունները, որը կատարվել է Դարվինի կողմից «Կանաչ Հրվանդան»ի կղզիների վրա Սանտյագոյում, ցույց տվեցին մեթոդի գերազանցությունը, որը կիրառվել էր Լայելի կողմից: Հետագայում Դարվինը ընդունում և օգտագործում է Լայելի մոտեցումը երկրաբանության գրքի գրառման տեսական մոտեցումների և անդրադարձների համար:
 
Տող 36.
 
[[Չիլի]]ում Դարվինը դառնում է ուժեղ երկրաշարժի ականատես և տեսնում է նշաններ, որոնք մատնանշում էին, որ հողը հենց նոր բարձրացել է։ Այդ բարձրացած հողի շերտը իր մեջ ներառում էր երկփեղկանի կակղամորթու խեցիներ, որոնք գտնվում էին բարձր մակընթացության մակարդակից բարձր։ [[Անդեր]]ի բարձրավայրերում նա նույնպես հայտնաբերել է կակղամորթու խեցիներ և մի քանի տեսակ գտածո ծառեր, որոնք սովորաբար աճում են ավազոտ լողափներում։ Իր տեսական մտորումները բերեցին նրան, որ ցամաքի բարձրացման ժամանակ խեցիները գտնվում էին բարձր սարերում, իսկ ծովային հատակի հատվածների իջեցման ժամանակ օվկիանոսային կղզիները անցնում են ջրի տակ և այդ ժամանակ կղզիների շուրջ առափնյա բուստախութերից կազմավորվում են արգելախութեր, հետագայում ատոլներ / մարջանի մանեկաձև կղզի/: [[Գալապագոսյան կղզիներ]]ում Դարվինը նկատեց, որ [[ծայրահավիկ]]ի /семейства пересмешниковых/ ընտանիքից որոշ ներկայացուցիչներ տարբերվում են այդպիսիներից Չիլիում և տարբերվում են իրարից տարբեր կղզիներում։ Նաև նա լսել էր, որ [[ցամաքային կրիա]]ների զրահները թեթևակի տարակերպվում են ձևով՝ մատնացույց անելով ծագման կղզին։ Ավստրալիայում տեսած [[պարկավոր կենգուրույանման առնետները]]/ [[շիկամկներ]]ը և բադակտուցները այնպիսի արտասովոր էին, որ Դարվինը եկավ այն մտքին որ ամենաքիչը երկու ստեղծող են միաժամանակ աշխատել այս աշխարհը ստեղծելիս.: Նա գտավ, որ Ավստրալիայի աբորիգենները «բարեկիրթ են և հաճելի» նկատեց, եվրոպական գաղութացման ճնշման տակ, նրանց թվաքանակի արագ կրճատումը։
«[[Բիգլ]]ը» հետազոտում էր [[Կոկոսյան կղզիներ]]ի ատոլները / մարջանի մանեկաձև կղզի/ նպատակ ունենալով պարզաբանել նրանց ձևավորման մեխանիզմները։ Այդ հետազոտության հաջողությունը շատ բանում որոշված էր Դարվինի տեսական մտորումներով։ Ֆիցրոյը սկսել էր գրել պաշտոնական փոխադրություն Բիգլի ճամփորդության մասին և Դարվինի օրագիրը ընթերցելուց հետո, նա առաջարկում է այն ներառել հաշվետվության մեջ։ Իր ճամփորդության ժամանակ Դարվինը եղել է [[Թեներիֆե]] կղզում, [[Կանաչ Հրվանդանի կղզիներ]]ում, [[Բրազիլիա]]յի ափերին, [[Արգենտինա]]յում, [[Ուրուգվայ]]ում, [[Հրո Երկիր|Հրո Երկրում]], [[Թասմանիա]]յում, [[Կոկոսյան կղզիներ]]ում, որտեղից բերեց մեծ քանակի հետազոտություններ։ Արդյունքները նա շարադրել է իր գործերում՝ «Բնագետի որոնումների օրագիրը» (The Journal of a Naturalist, [[1839]]), «Բիգլ» նավի վրա ճամփորդության կենդանաբանությունը» (Zoology of the Voyage on the Beagle, [[1840]]), «Կորալյան խութերի կառուցվածքը և բաշխումը» (The Structure and Distribution of Coral Reefs, [[1842]]); Առաջին հետաքրքիր բնական երևույթներից, որ Դարվինը նկարագրել էր իր գիտական գրականության մեջ, եղել են պենինտենտես հատուկ ձևի [[սառցե բյուրեղ]]ները, որոնք առաջանում են [[Անդեր]]ում սառցադաշտի մակերեսի վրա։
 
=== Դարվինը և Ֆիցրոյը ===