«Չարլզ Դարվին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 97.
 
== Հետաքրքիր փաստեր ==
[[Ռուսական ուղղափառ եկեղեցի|Ռուսական ուղղափառ եկեղեցու հոգևորականություն]]ը թշնամանքով ընդունեց Չ. Դարվինի ուսմունքը, որովհետև այն համարում էին կրոնի հիմունքները խաղտող։ Դարվինի աշխատանքները հետապնդվում էին և ոչնչացվում։ [[Քահանա]]ները պայքարելով ընդդեմ Դարվինի ուսմունքի դարվինիզմի դեմ էին հանդես գալիս իրենց քարոզներում, տպագրում էին գրքեր, հոդվածնր պարբերագրերում, Դարվինի ուսմունքը անվանում էին ''«աստվածանարգ»'', փորձում էին ապացուցել ոչ գիտական մոտեցումը, մեղադրում էին բարոյականության կործանման մեջ։ Եկեղեցական ծխական դպրոցներում ուսուցիչ-քահանաները ներշնչում էին երեխաներին, որ Դարվինի ուսմունքը հերետիկոսական է, որովհետև նա հակասում է Աստվածաշնչին, իսկ ինքը՝ Դարվինը աստվածուրաց մարդ է, ով ըմբոստացել է ընդդեմ Սուրբ գրքի։
 
* 1872 թ. Ռուսաստանում մամլո գործերով վարչության պետը՝ Միխայիլ Լոնգինովը, փորձում է արգելել Դարվինի աշխատանքների տպագրումը։ Ի պատասխան դրա Ալեքսեյ Կոնստանտին Տոլստոյը գրում է երգիծական բանաստեղծություն «Ուղերձ Մ. Ն. Լոգինովին դարվինիզմի մասին» : Այդ «Ուղերձում... » հետևյալ տողերն էին.