«Միմար Սինան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 102.
 
Սինանը նախագծում է նաև [[Դամասկոս|Դամասկոսում]] Թաքքիյա ալ-Սուլեյմանիյա քարավանատունը և մզկիթը, որոնք համարվում են քաղաքի ամենանշանավոր հուշարձաններից մեկը, ինչպես նաև [[Բուլղարիա|Բուլղարիայում]]՝ մայրաքաղաք [[Սոֆիա|Սոֆիայում]] Բանյա Բաշի մզկիթը, որը ներկայումս քաղաքի միակ գործող մզկիթն է: Նա նաև կառուցել է Մեհմեդ փաշա Սոկոլովիչ կամուրջը Վիշեգրադում [[Դրինա (գետ)|Դրինա գետի]] վրա՝ [[Բոսնիա և Հերցեգովինա|Բոսնիա և Հենցոգովինայի]] արևելքում, որը այժմ [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի [[Համաշխարհային ժառանգություն|համաշխարհային ժառանգություններից]] է:
 
=== Եզրակացություն ===
[[File:Edwin Lord Weeks - The Taj Mahal - Walters 37316.jpg|thumb|right|Միմար Սինանի ճարտարապետական գաղափարները ներառում էին իրենց մեջ հայտնի [[Թաջ Մահալ|Թաջ Մահալի]] ձևերը<ref>William J. Hennessey, PhD, Director, Univ. of Michigan Museum of Art. IBM 1999 WORLD BOOK.</ref><ref>Marvin Trachtenberg and Isabelle Hyman. Architecture: from Prehistory to Post-Modernism. p. 223.</ref> ([[Մեծ Մողոլների կայսրություն|Մեծ մոնղոլական կայսրությունում]] [[Շահ Ջահան|շահ Ջահանի]])]]
 
Սինանը ճարտարապետ դառնալու ճանապարհին ստիպված էր հաղթահարել գոյություն ունեցող ավանդական ճարտարապետության կապանքները: Ռազմական ինժեներ լինելը Սինանին մեծապես օգնեց, որ ճարտարապետության նայի [[Էմպիրիզմ|փարձառական]] տեսանկյունից և ոչ թե զուտ տեսական: Նա սկսում է փորձարկել միագմբեթ ու բազմագմբեթ շինությունների նախագծումն ու կառուցումը: Նա փորձում էր հասնել «երկրաչափական մաքրության», ռացիոնալության և տարածական ամբողջականության: Սինանը սկսում է գմբեթների տարբեր տեսակների կառուցումը՝ շրջապատելով դրանք կիսագմբեթներով, սյուներով: Նրա գմբեթները և կամարները կոր են, բայց կյանքի հետագա տարիներին կորություններից խուսափում է՝ շրջանը փոխարինելով ուղղակյուն, վեցանկյուն և ութանկյուն ձևերով: Նա, ինչպես նշվեց, փորձում էր հասնել ռացիոնալ ներդաշնակության գմբեթների, կիսագմբեթների, մզկիթների ներսում տարածության միասնականության միջոցով: Սինանի հանճարը հենց դրա մեջ է: Նա նորարարական ձևերով համատեղում էր տարբեր հին ու նոր զարդարանքներ և մոտիվներ:
 
Երբ մահացավ Սինանը, օսմանյան դասական ճարտարապետությունը իր գագաթնակետին էր հասել: Սինանին հաջորդած ոչ մեկը չեղավ այնքան տաղանդավոր, որ կարողանար բարելավել Սելիմիե մզկիթի ձևավորումը և զարգացնել այն: Նրա աշակերտները հետ գնացին ավելի վաղ շրջանի ձևերին, ինչպիսին էր Շեհզադե մզկիթը: Նորարարությունները հետզհետե սկսեցին վերանալ և սկսեց անկման գործընթաց:
 
==Ճարտարապետական կառույցներ==