Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 2 բայտ ,  1 տարի առաջ
 
== Պատմություն ==
[[Բագրատունիների թագավորություն|Հայ Բագրատունիների]] թագավորության ժամանակշրջանումժամանակաշրջանում Հայոց կաթողիկոս [[Անանիա Ա Մոկացի|Անանիա Մոկացին]] (942-965) անհանգստացած լինելով Հայաստանի արևելյան թեմերի եկեղեցական գործերով, գալով Արցախ, Գանձասարի վանքում հրավիրեց հոգևորականության և իշխանների ժողով, որը ազգային ոգով պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի ամրությունը և անաղարտությունը<ref>{{Cite web|url=file:///C:/Users/User/Downloads/Gandzasar.pdf|title=Գանձասարի վանքը|last=|first=|date=|website=|publisher=Գանձասար աստվածաբանական կենտրոն, Երևան 2009|accessdate=}}</ref>:
 
Գանձասարն առաջնորդարան էր և [[Խաչեն]]ի իշխանների տոհմական տապանատունը։ [[Հասան-Ջալալյաններ|Հասան-Ջալալյան տոհմի]] իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ [[ձեռագրատուն]], դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։