«Լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 82.199.218.109 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Արարատ Թրվանց մասնակցի...
Տող 41.
Ռապայի մեջ հանդես եկող նյութերը շատ բազմազան են. բոլոր էլեմենտներն ու աղերը միատեղ են լուծված ջրի մեջ և նրանց միմյանցից դժվար է անջատել: Պատկերն այլ է, երբ զանազան աղեր անջատվում են գերհագեցած լուծույթից որպես ինքնանիստ աղեր: Ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է ջրի լուծողականության մեծացմանը, հետևաբար ամռանը լճի ջուրն ունակ է իր մեջ լուծել ավելի շատ նյութեր, քան ձմռանը: Ջերմաստիճանի նվազումը ստեղծում է մի վիճակ, երբ լուծված նյութերը հագեցնում են լուծույթը, որից հետո ավելցուկն անջատվում է ինքնանիստ աղերի ձևով: Այս դեպքում աղերի անջատումն ընթանում է հերթականորեն` սկզբում անջատվում են [[կարբոնատներ|կարբոնատները]], այնուհետև` [[սուլֆատներ|սուլֆատները]], վերջում` [[քլորիդներ|քլորիդները]], որի արդյունքում կարբոնատային լիճը վերածվում է սուլֆատայինի, իսկ վերջինս` քլորիդայինի:
 
Աղերի աստիճանաբար նստեցումը լճերում ունի շատ կարևոր նշանակություն մարդու համար: Աղահանքերում սովորաբար աղատեսակը հանդիպում է առանց խառնուրդի, ինչը մեծապես նվազեցնում է ադյունահանման ծախսերը: Շատ լճերի հատակում ռապայի տակ նստած է մոխրագույն կամ սև տիղմ, հանքային ցեխ, [[ծծմբաջրածին|ծծմբաջրածնի]] պարունակությամբ: Տիղմի հանքային մասնիկներին գումարվում են նաև օրգանիզմների քայքայման հետևանքով առաջացած նյութերը: Այդ տիղմերը հաաճախհաճախ ունեն բացառիկ բուժիչ հատկանիշներ և օգտագործվում են բժշկության մեջ:
 
== Լճերի գազային կազմը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիճ» էջից