«Սերգեյ Մերգելյան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1228 բայտ ,  2 տարի առաջ
 
== Կենսագրություն ==
===Վաղ տարիներ===
Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին [[Սիմֆերոպոլ|Սիմֆերոպոլում]]՝ հայկական ընտանիքում։ <ref>[http://www.armyane.uz/readarticle.php?article_id=17 Армяне. Uz] {{webarchive|url=https://web.archive.org/web/20100219034419/http://www.armyane.uz/readarticle.php?article_id=17 |date=2010-02-19 }}</ref>
Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը, ծնունդով [[Ախալքալաք|ախալքալաքցի]] էր։ [[Հայրենական պատերազմ]]ը սկսվելուն պեսՙ 1941 թվականին ընտանիքը տեղափոխվեց [[Երևան]]:
Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը, ծնունդով [[Ախալքալաք|ախալքալաքցի]] էր, նախկին անհատ ձեռներեց (նեպման), մայրը՝ Լյուդմիլա Իվանովնա Վիրոդովան Ազով-Սևծովյան բանկի կառավարչի՝ ով 1918 թվականին գնդակահարվել էր, դուստրն էր։ Սերգեյի հայրը 1936 թվականին Ելեց քաղաքում թղթի գործարան էր կառուցում, սակայն շուտով աքսորվեց Նառիմ, Տոմսկի մարզ։ Սիբիրում Սերգեյը ցրտից շատ ծանր հիվանդացավ և հրաշքով կենդանի մնաց։ 1937 թվականին Սերգեյը և մայրը արդարացվեցին և վերադարձան [[Կերչ]], իսկ 1938 թվականին Լյուդմիլա Իվանովնան կարողացավ (ԽՍՀՄ գլխավոր դատախազ Անդրեյ Վիշինսկուց) ամուսնու արդարացումը ստանալ։ [[Հայրենական պատերազմ]]ը սկսվելուն պեսՙ 1941 թվականին ընտանիքը տեղափոխվեց [[Երևան]]:<ref>http://www.computer-museum.ru/articles/galglory_ru/1323/</ref>
Սերգեյը Մռավյանի անվան դպրոցում ուսանելու տարիներին տարբերվեց հասակակիցներից, և էքստեռն քննություններ հանձնելով, դպրոցն ավարտեց սահմանված տարիքից շուտ։ [[Երևանի պետական համալսարան|Պետական համալսարանում]] նա առաջին տարում հանձնում է առաջին և երկրորդ կուրսի բոլոր քննությունները և սկսում հաճախել երրորդ կուրս։ 1947 թվականին, 19 տարեկանում էքստերն ավարտել է [[ԵՊՀ]]-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին նա հատկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում [[Արտաշես Շահինյան]]ի դասախոսություններին, ով և անմիջապես նկատում է ապագա մաթեմատիկոսին։ Հետագայում Արտաշես Շահինյանը գրում է.
{{քաղվածք|Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում էր և տալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին: Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը և այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց|}}:
13 696

edits