«Լևոն Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
}}
 
'''Լևոն Ա''' [[Ռուբինյաններ|Ռուբինյան]] (ծն.թ. անհայտ–անհայտ մոտ 1075-1080–[[1139]]), [[Կիլիկիա]]յի Հայոց գահակալ իշխան [[1129]]–[[1137]] թվականներին։ [[Կոստանդին Ա]]–ի որդին։ Հաջորդեց եղբորը՝ [[Թորոս Ա]] իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ [[1132]] թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։
[[Պատկեր:Map Crusader states 1135-hy.svg|մինի|[[Կիլիկիայի Հայկական Թագավորություն]], [[1135]]]]
Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ [[Ժոսլեն II (Եդեսիայի կոմս)|Ջոսլինին]] և Հալեպի Զանգի ամիրային, 1135–1136 թվականներին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ [[1136]] թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ [[Բյուզանդիա]]յի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ [[1138]] թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը ([[Թորոս Բ]]) [[1143]] թվականին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևոն_Ա» էջից