«Կամքի ազատություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 86.
|ref=
}}</ref>.
=== Նյարդաբանությունում և հոգեբանությունում ===
Ուղեղի աշխատանքի հետ կապված մի քանի խախտումների ընթացքում սուբյեկտի գործողությունները լիովին չեն գտնվում իր ենթակայության տակ։ Սակայն այդպիսի խախտումները չեն ժխտում կամքի ազատության գոյությունը, նմանատիպ երևույթների ուսումնասիրումը կարող է օգտակար լինել մոդելների մշակման և այն հասկացության մեջ, թե ինչպես է ուղեղը ստեղծում այդ զգացողությունները։
 
[[Շիզոֆրենիա|Շիզոֆրենիայի]] կարևոր ախտորոշներից մեկն է համարվում արտաքին ազդեցության տակ գտնվելու պատրանքը։ Շիզոֆրենիայով ախտորոշված անձանց երբեմն թվում է, թե նրանք ինքները չեն կառավարում իրենց կողմից նախաձեռնված գործողությունները։ Նմանատիպ զգացողությունները երբեմն համեմատում են ռոբոտի կարգավիճակի հետ, ով գտնվում է այլ անձի վերահսկողության տակ։ Չնայած շիզոֆրենիայի բացահայտման մեխանիզմները այս պահին անորոշ են, գոյություն ունի հիփոթեզ, ըստ որի հալյուցինացիաները և ինքնավերահսկողության պատրանքը առաջանում են ուղեղի ֆունկցիաների ոչ ճիշտ աշխատելու հետևանքով, որոնք պատասխանատու են մարմնի կողմից ուղարկվող շարժողական ազդակների համար։
=== Դետերմինիզմում և արտացոլված վարքում===
Որոշ ճանաչողական գիտությունների փիլիսոփայություններում և էվոլյուցիոն հոգեբանությունում ժխտում են կամքի ազատության գոյությունը։ Կանոնների և պարամետրերի ամբողջության փոխազդեցության բարդ դրսևորման ստեղծման անհրաժեշտության հետևանքով առաջանում է կամքի ազատության պատրանքի զգացողություն։ Այս կերպով, կամքի ազատության զգացողությունը ծագում է դետերմինիստական գործընթացների անկանխատեսելիության պատճառով, համարելով, որ կամքի ազատությունը որպես հասկացություն գոյություն չունի։ Այս տեսանկյունից նայելով՝ անգամ եթե գործողությունները նախօրոք կանխորոշված են, ամենադյուրին ճանապարհը միշտ համարվում է ուղեղի հաշվարկների արդյունքներին հետևելը։
 
Որպես օրինակ կարող ենք վերցնել որոշ խիստ կանոններով խաղեր, որոնց ամբողջ ինֆորմացիան հասանելի է բոլոր խաղացողներին և խաղի ընթացքում պատահական իրադարձություններ տեղի չեն ունենում։ Այնուամենայնիվ, որոշ խաղերի ռազմավարությունը, ինչպիսիք են [[շախմատը]] և հատկապես [[գո]]ն, ունենալով պարզ կանոններ, օժտված են մեծ քանակի անկանխատեսելի քայլերով։ Նույն կերպ ենթադրվում է, որ կամքի ազատության զգացողությունը ծագում է կանոնների և պարամետրերի ամբողջության փոխազդեցության ժամանակ, որոնք դրսևորվում են անկանխատեսելի և անսահման։ Բայց եթե բոլոր իրադարձությունների հնարավոր լիներ հաշվարկել, ապա անկանխատեսելի թվացող վարքը կլիներ կանխատեսելի։
== Կամքի ազատությունը աստվածաբանությունում ==
Համարվում է, որ աստվածաբանական ամենագիտության տեսությունը հակասում է կամքի ազատությանը։ Քանի որ եթե Աստված գիտի այն ամենը, ինչ պատրաստվում է տեղի ունենալ, անգամ ցանկացած հավանական ընտրությունը, ապա այդ ընտրությունը դժվար թե կարելի է համարել ազատ։ Եթե Աստված հավիտենական գիտելիքներ ունի մարդու ընտրության մասին, դա կսահմանափակի ազատությունը։ Այս խնդիրը համեմատում են [[Արիստոտել]]ի կողմից նկարագրված ծովային պայքարի հետ՝ վաղը հնարավոր է լինել ճակատամարտ, հնարավոր է և ոչ։ Իսկ եթե այն տեղի ունենա, ապա գուցե և դա երեկ պետք է լիներ։ Այսինքն երեկ արդեն դա ճշմարիտ էր։ Իսկ եթե այն տեղի չունենա, նույն տրամաբանությամբ անհրաժեշտ է համարվում ճակատամարտի տեղի չունենալը։
Սակայն որոշ փիլիսոփաներ հետևում են [[Ուիլյամ Օկկամ]]ին, համարելով, որ անհրաժեշտությունը և հնարավորությունը սահմանված են որոշակի ժամկետով և տվյալ մատրիցի էմպիրիկ հանգամանքներով, և այն, ինչ կարող է թվալ հնարավոր դիտորդին, կարող է համարվել անհրաժեշտ բոլորի համար։ Մի քանի փիլիսոփաներ էլ հետևում են [[Փիլոն Ալեքսանդրացի| Փիլոն Ալեքսանդրացուն]], ով համարում էր, որ կամքի ազատությունը դա մարդու հոգու առանձնահատկությունն է, որը բացակայում է այլ կենդանի օրգանիզմների մոտ։
 
[[Հովհաննես Դամասկոսցի]]ն ասում էր, որ «Աստված ամեն ինչ կանխատեսում է, բայց ամեն ինչ չի կանխորոշում»։ Ըստ Հովհաննես Դամասկոսցու Աստված կանխատեսում է այն ամենը, ինչ մեր ուժերի մեջ է, բայց չի կանխորոշում դա։<ref>{{Книга|автор=Иоанн Дамаскин|заглавие=Точное изложение Православной Веры|}}</ref>.
 
Փիլիսոփա [[Սյորեն Կիերկեգոր]]ը պնդում էր, որ աստվածային ամենակարողությունը չի կարող հակասել աստվածային մեծահոգությանը։ Եվ ինչպես իսկապես առաքինի երևույթ, Աստված կարող էր ստեղծել կենդանի օրգանիզմներին տալ լիովին ազատություն։ Ավելին՝ ազատությունը լավագույնն է, որով մեզ Աստված կարող է պարգևատրել։
 
 
19-20-րդ դարի ռուս մտավորականների շրջանում մարդու ազատության խնդրով զբաղվում էր Նիկոլայ Ալեքսանդրովիչը։
== Կամքի ազատությունը բուդդիզմում ==
20-րդ դարի սկզբում հայտնի բուդդայագետ [[Ֆեոդոր Իպպոլիտովիչ]]ը կարծում էր, որ [[բուդդայականություն]]ը չի ճանաչում անձի կամ հոգու կամքի ազատությունը{{sfn|Щербатской|1998|с=107}} քանի որ ըստ անտավմադայի{{sfn|Торчинов|2002|с=17}} կամ «Անատման»-ի մասին հիմնարար բուդդայական տեսության, բուդդայականությունը ժխտում է անձի կամ հենց հոգու գոյությունը։ Ըստ նրա բուդդայականության մեջ կյանքը դիտվում է որպես անհատականություն չունեցող ընդհանուր գործողություն, որը զարգանում է պատճառահետևանքային օրենքին համապատասխան։ Միևնույն ժամանակ սանսկրիտագետ Ռիխարդ Պիշելը գտնում էր, որ [[Բուդդա]]ն կամքի ազատության գոյության կողմնակիցն էր{{sfn|Пишель|2004|с=24}} և հաստատում էր նրա գոյությունը հետևյալ խոսքերով՝ «Ես սովորեցնում եմ, որն էլ համարվում է գործողություն, աշխատանք, կամք»{{sfn|Пишель|2004|с=82}}.
 
Ժամանակակից բուդդայականությունում կամքի ազատությունը անմիջականորեն կապված է կարմայի հայեցակարգի հետ։ Համաձայն վերջին հայեցակարգի կարման կարման բաղկացած է երկու մասից՝ «ճակատագիր» և «մարդկային գործոն»։ Առաջին մասը կապված է անցյալում կատարված քայլերի հետ և համարվում է այն հատվածը, որը որ մարդը չի կարող ոչինչ փոխել։ Երկրորդ մասը համարվում «ազատ նախաձեռնություն», որի օգնությամբ մարդը կարող է ստեղծել պայմաններ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի փոխել ապագան։ Որպես մարդկային գործոնի կարմայի վերջավոր դրսևորում մարդը կարող է «դադարեցնել կարմայի օրենքը» և հասնել [[նիրվանա]]յի{{sfn|Лысенко|2011|с=361}}.
 
Բուդդայագետ Վիկտորիա Գեորգիեւնա Լիսենկոն նշում է, որ կամքի ազատությունը ավանդաբար կարող է ընկալվել հետևյալ պնդումների միջոցով{{sfn|Лысенко|2003|с=161—162}}:
# Գիտակցության «[[դհարմա|դհարման]] կարող է ճնշել և ուղղորդել այլ դհարմաների».
# Մտադրությունների օգնությամբ իրականացվում է մարդու ճակատագրի ընտրությունը, որոնք տանում են դեպի «կրոնական առաքինության» կամ մթագնման։
Այսինքն, ըստ Լիսենկոյի՝ ընտրության ազատությունը համարվում է օբյեկտիվ երևույթ, որը առաջանում է այլ արտաքին և ներքին երևույթների հետևանքով, որոնք իրենց հերթին առանձնացված չեն իրարից, այլ համարվում են «դհարմիկ գծերի ամբողջություն»։{{sfn|Лысенко|2003|с=162}}.
== Հավատքը կամքի ազատության նկատմամբ ==
Անցկացվել են մի քանի ուսումնասիրություններ, որոնց ժամանակ փորձել են պարզել, արդյոք մարդիկ հավատում են կամքի ազատության ինկոմպատիբիլիստական հայացքներին։
Էդդի Նամիասը պարզել է, որ ինկոմպատիբիլիզմը ինտուիտիվ չէ և դետերմինիզմը չի վերացնում բարոյական պատասխանատվությունը։ Էդվարդ Քոքլին եկավ եզրակացության, որ ինկոմպատիբիլիզմը ինտուիտիվ է և դետերմինիզմը միևնույն է վերացնում է պատասխանատվությունը։ Այլ փիլիսոփաներ առաջարկել են, որ ինկոմպատիբիլիզմի վերաբերյալ տեսակետները հիմնականում կախված են հանգամանքներից, թե որքանով է այս կամ այն գործողությունը բերում է զգացմունքային արձագանք։<ref>{{cite web|url=http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1468-0068.2007.00666.x/abstract|title=Moral Responsibility and Determinism: The Cognitive Science of Folk Intuitions|archiveurl=https://www.webcitation.org/684dHR8EE|archivedate=2012-05-31}}</ref>. Նրանք եկան եզրակացության, որ կամքի ազատությունը համարվում է ունիվերսալ և ուսումնասիրության մասնակիցների մեծամասնությունը համարում են, որ տիեզերքը դետերմինացված չէ և բարոյական պատասխանատվությունը դետերմինիզմի հետ համատեղելի չէ։<ref>{{cite web|url=http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1468-0017.2010.01393.x/abstract|title=Is Belief in Free Will a Cultural Universal?|archiveurl=https://www.webcitation.org/684dIYZdL|archivedate=2012-05-31}}</ref>.
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մարդկանց հավատը կամքի ազատության նկատմամբ հակասական է։ Էմիլի Պրոնինը և Մեթյու Քուգլերը եկան այն եզրակացության, որ մարդիկ մտածում են, որ նրանք ավելի շատ կամքի ազատություն ունեն, քան մյուսները։<ref>{{cite web|url=http://www.pnas.org/content/107/52/22469.abstract|title=People believe they have more free will than others|archiveurl=https://www.webcitation.org/684dJ9uIF|archivedate=2012-05-31}}</ref>.
 
 
== Ծանոթագրություններ ==