«Ժողովրդավարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 77.
* Բազմակուսակցական համակարգ։ Կառավարության նշանակմանը հիմնականում հաջորդում է իշխող [[Կոալիցիա|կոալիցիայի]] /դաշինքի/ ձևավորումը՝ երկու կամ ավելի կուսակցություններից, որոնք առաջադրվում են օրենսդրական ժողովին։
 
==== Ազատական /լիբերալ/ ժողովրդավարության հիմնական ինստուտները ====
Այսօր մի շարք ազատական ժողովրդավարության համար բնորոշ են հետևյալ ինստիտուտների առկայությունը<ref name="Karl">''Карл Т. Л., [[Шмиттер, Филипп|Шмиттер Ф.]]'' Что есть демократия? //Journal of Democracy. Summer 1991. Volume 2. Number 3. P. 75-88.</ref>․
* Ընտրովի պետական պաշտոններ։ Ժամանակակից ժողովրդավարությունները ներկայացուցչական են, համաձայն հիմնական օրենքի՝ նորմատիվ ակտերի և որոշումներ իրականացման հանդեպ անմիջական վերահսկումն իրականացվում են ժողովրդի կողմից ընտրված անձինք։
* Ազատ, արդար և հաճախակի անցկացվող ընտրություններ, որին իրավունք ունի մասնակցել յուրաքանչյուր քաղաքացի՝ / որպես ընտրող և որպես թեկնածու/, համադրելով քաղաքացիների և իրենց միավորումների հետ շարունակական բաց քաղաքական մրցակցությունը։
* Կառավարության պատրաստակամությունը։ Տարվող քաղաքականությունը կախված է ինչպես ընտրությունների արդյունքներից, այնպես էլ ընտրողների նախասիրություններից։
* Խոսքի ազատություն։ Քաղաքացիներն կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքը, քննադատել իշխանությանը, քաղաքական կուսակցությանը, հասարակական և տնտեսական կարգը և գերիշխող գաղափարախոսությունը։
* Տեղեկատվության այլընտրանքային և անկախ աղբյուրներից օգտվելու կարողություն։ Քաղաքացիներն ունեն այլ քաղաքացիներից, ԶԼՄ-ներից, գրքերից և այլ աղբյուրներից տեղեկատվություն փնտրելու և ստանալու հնարվորություն։ Տեղեկատվության այլընտրաքային աղբյուրները պետք է հասանելի լինեն և վերահսկողության չենթարկվեն որևէ քաղաքական խմբի կողմից։
* Զարգացած քաղաքացիական հասարակություն, հասարակական կազմակերպությունների ինքնավարություն և վերջիններիս պետական ինստիտուտների վրա ազդելու ունակություն։ Քաղաքացիներն իրավասու են հաստատել հարաբերականորեն անկախ խմբեր, այդ թվում նաև քաղաքական ուսակցություններ։
Այն քաղաքական համակարգերը, որոնք ներառում են վերոնշյալ ինստիտուտներն անվանվում են «Պոլիարխիա»։ Պոլիարխիայի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ենթադրում է քաղաքական մրցակցություն, քաղաքականության մեջ մասնակցային իրավունք և դաշնակցային կառավարում /կոալիցիա/։ Նմանօրինակ կառավարումը հակադիր է բռնատիրական կառավրամանը, երբ քաղաքական վեկտորի ընտրության ժամանակ գերիշխող է դառնում միայն մեկ խմբի նախասիրությունը։ Կարևոր է նաև մրցակցող ընտրանու պահանջարկը բնակչության լայն խավերի աջակցությանն արժանանալու համար, ինչը հիմնականում բնորոշ է օլիգարխիային։
 
Ամբողջ 20-րդ դարի ընթացքում քաղաքագետներն այն կարծիքին էին, որ պետությունների մեծամասնության համար ընդունելի են վերոնշյալ ինստիտուտները և պրակտիկայում կարող են համարվել ժողովրդավարական<ref name="Sartori-93">''[[Сартори, Джованни|Сартори Дж.]]'' [http://www.legaltheory.org/index.php?rid=41&id=45 Вертикальная демократия] // Полис. 1993 № 2.</ref>։ Նաև երկիրը կարող է համապատասխանել պոլիարխիային նույնիսկ համամասնական կառավարության, հանրաքվեների, կուսացության նախնական ընտրության, սոցիալաան հավասարության կամ տեղական ինքնաառավարման մակարդակում ժողորդավարության բացակայության դեպքում<ref name="Coppedge">''Coppedge M., Reinicke W. H.'' Measuring Polyarchy // Studies in Comparative International Development. 1990. Vol. 25, No. 1. P. 51.</ref>։
 
[[Ժան Բոդրիյարը]] ենթադրում է, որ ժամանակակից ժողովրդավարական հասարակությունն իրենից ներկայացնոմ է սպառողի հասարակություն, որտեղ հավանական է իրական զգացողությունների, մշակույթի, իրական արժեքների բացակայություն, որտեղ մարդկային կյանքի իմաստավորումը գնում է դեպի յուրաքանչյուր գնով կապիտալիստական տնտեսության աճի որոշմանը և գլոբալացման արդյունքում առաջացած ժողովրդավարությունը վերածվում է ապրանքի տեսականու, որը որպես խնդիրների լուծման միջոց բարիությամբ փաթեթավորված վաճառվում է այլ մշակույթներին, որի պարտադրված լինելու դեպքում առաջացնում է մերժողական դիրքորոշում։ Որոշ հետազոտողներ պնդում են, որ ժողովրդավարույան առաջխաղացումը միջազգային տնտեսական գլոբալիզացիայի հետևանք է, որը ևս հանգեցնում է միջազգային մրցացուցյանը, արտագաղթի ուժեղացմանը, ինպչպես նաև զարգացած պետություններում աշխատավորների սոցիալական իրավունքների ուժեղացմանը<ref name="Baudrillard-1">''[[Бодрийяр, Жан|Бодрийяр Ж.]]'' [[Общество потребления (Бодрийяр)|Общество потребления]]</ref>։
 
[[Նոամա Հոմսկիի]] կարծիքով, նեղ խմբերի շահերից ելնելով ԶԼՄ-ների հանդեպ վերահսկումը նպաստում է մասայական գիտակցության շահադրդմանը, երբ զանգվածին ներշնչում են այս կամ այն պատկերացումը կամ կարծիքը, որը նա ընկալում է ինչպես իր անձնականը կամ ստեղծվում է այնպիսի ազգային պատրանք, որի հիմքում ընած է ժողովրդավարական հայեցակարգը։
 
=== Տնտեսական ժողովրդավարություն ===
Մի շարք հեղինակներ այն կարծիքին են, որ ժողովրդավարական սկզբունքներն անհրաժեշտ է զարգացնել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական դաշտում։
 
Տնտեսական ժողովրդավարությունն ուսումնասիրվել է Բերնշտեյնի և իր հետևորդների աշխատություններում։ Այն որոշում է որպես չափորոշիչների հավաքածու, որոնք անհրաժեշտ են տնտեսական իշխանության բաշխման ժամանակ՝ անորոշությունների շտկման համար<ref name="Baudrillard-2">''Бодрийяр Ж.'' [http://dglobal.narod.ru/violence.html Насилие глобального]</ref>։
 
=== Ժողովրդավարության տեսությունը ===
Ժողովրդավարության ժամանակակից տեսության մեջ առկա են երեք հիմական ուղղություններ՝ ֆենոմենոլոգիական, բացատրական և նորմատիվ։ Ֆենոմենոլոգիական տեսությունը բնութագրում և դասակարգում է առա ժողովրդավարական համակարգերը։ Բացատրական տեսությունը հաստատման ժամանակ փորձում է հաստատել թե ում նախասիրություններն են ժողովրդավարության հաստատման ժամանակ որևէ դեր խաղալու։, ինչպիսին են լինելու որոշումների կայաման մեխանիզմերը, ինչպես խուսափել անցանալի հետևանքներից։ Իսկ նորմատիվ տեսության ժամանակ առարկա է հանդիսանում ժողովրդի իշխանության էթիկական կողմը՝ երբ և ինչու է ժողովրդավարությունը ցանկալի հենց բարոյականության տեսակետից, ինչպիսի սկզբունքներ պետք է լինեն ժողովրդավարության ինստիտուտների հիմքում, ինչպիսիք են ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիներից ողջամիտ սպասումները։
 
Այս տեսության մեջ կարևոր ներդրում են ունեցել [[Արիստոտել|Արիստոտելը]], [[Ջոն Լոք|Ջոն Լոքը]], [[Դեվիդ Յումը]], [[Շառլ Լուի Մոնտեսքյո|Շարլ Լուի դե Մոնտեսքյոն]], [[Ժան-Ժակ Ռուսո|Ժան-Ժակ Ռուսսոն]], [[Միլլը|Ջոն Ստյուարդ Միլլը]], [[Ջոն Դյու|Ջոն Դյուի]]<nowiki/>ն, Յուրգեն Հաբերմասը, Ջոն Րոլզը, [[Հանա Արենդտ|Հաննա Արենդտը]] և այլ մտածողները։
 
Ժողովրդավարությունն իրենից ոչ միայն ժողովրդական կառավարում է ներկայացնում, այլ նաև մարդու իրավունքների համակարգ։ Այդ իրավունքների խախտումը կասկածի տակ է դնում կառավարման ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը պահանջում է կայուն պետության առկայություն որպես լեգիտիմ ուժի օգտագործման միակ աղբյուր։
 
Համեմատական քաղաքականության շրջանակներում գոյություն ունեն նախագծեր, որոնք ձգտում են աշխարհում չափել ժողովրդավարության մակարդակը՝ «<nowiki/>[[Freedom House]]<nowiki/>», «Cross-National Time-Series Data Archive», «Polity IV», «The Economist», «Democracy Barometer»։
 
=== Ժողովրդավարության արժեքաբանությունը ===
Ժողովրդավարությունը որպես ինքնուրույն արեքաբանություն եղել է այլ արժեքների վրա ազդելու վերլուծության առարկա։
* այն օգնում է կանխարգելել դեսպոտիզմը /բռնատիրությունը/;
* օգնում է մարդկանց պաշտպանել իրենց իրավունքները;
* օգնում է կրճատել հեռավորությունը մարդկանց և իշխանության միջև;
* այն քաղաքական ղեկավարությանն օգնում է ստանալ ավելի ընդգրկուն տեղեկատվություն;
* հնարավորություն է տալիս մարդկանց ապրել իրենց անձնական օրենքներով;
* երաշխավորում է մարդու իրավունքների և անձնական ազատությունների լայն մտահորիզոնը;
 
* մարդկանց իրենց քաղաքական որոշումների համար ընձեռում է բարոյական պատասխանատվություն;
*
* հնարավորություն է տալիս բոլոր իրավահավասար քաղաքացիներին, անկախ ռասայից, հենդերային հատկանիշներից, ծագումից, հասարակության մեջ առկա դիրքից և համոզմունքներից մասնակից լինել քաղաքական որոշումների կայացման գործընթացին;
*
* այն նպաստում է հնարավորությունների հավասարությանը, սոցիալական շարժունակությանը, ինչպես նաև սոցիալական անհավասարության նվազմանը;
* միայն նա կարող է ապահովել քաղաքական հավասարություն, երբ բոլոր քաղաքացիներն քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա ունեն հավասար հնարավորություններ
* Ժողովրդավարական քաղաքներն ունեն ավելիւ հարուստ լինելու միտում և ի տարբերություն ոչ ժողովրդավարական պետությունների ունեն մարդկային զարգացման առավել բարցր մակարդակ;
* Ժողովրդավարական պետությունները համամատաբար ավելի քիչ են պատերազմում միմյանց հետ:
Վերոնշյալ պնդումները շատ հաճախ հակառակորդների կողմից ընկալվում են իբրև ժողովրդավարության բացասական կողմեր: Այսպիսով ժողովրդավարության դեմ առաջ են քաշվում հետևյալ փաստարկները<ref name="Diamond-00">''Diamond L. J.'' Three paradoxes of democracy // Journal of Democracy. 1990. Vol. 1, No. 3. P. 48.</ref>.
* այն որոշակի խմբերին հնարավորություն է ընձեռում առաջ քաշել իրենց շահերը՝ օգտահործելով մյուսներին, ինչը նպաստում է փոխվստահության վատթարացմանը,
 
* նպաստում է մեծամասնության կողմից փոքրամասնության վրա դիկտատուրա հաստատելու հնարավորությանը,
* որոշումներ կայացողները դառնում են այն խմբերը, որոնք չեն տիրապետում բավարար տեղեկատվությանը,
* այն արդյունավեր չէ տնտեսության առումով։
Վ. Ռայկերը<ref>{{книга|автор=Riker W.H.|заглавие=Liberalism against Populism: A Confrontation Between the Theory of Democracy and the Theory of Social Choice|оригинал=|ссылка=|автор издания=|издание=|тип=|место=|издательство=Prospect Heights: Waveland Press|год=1988|выпуск=|том=|номер=|страницы=|isbn=}}</ref> քննադատում էր այն ինչը նա անվանում էր «ժողովրդավարության պոպուլիստական տեսությաուն», որի ակունքններն ըստ նրա դեռ Ժ. Ժ. Ռուսսոի ժամանակաշրջանում էին նկատելի դառնում, վերջինս հիմնված էր այն գաղափարի վրա, որ առկա է ժողովրդի կամք, որը հիմնված է ժողովրդի որոշակի վերացական երևույթի վրա և ժողովրդավարությունն այդ կամքի որոշման լավագույն գործիքն է: Վերջինիս կարծիքով ընտրական բոլոր համակարգերը կրում են շահադրդական բնույթ և դրդում են մարդկանց լինել ոչ ազնիվ: Քանի որ հնարավոր չէ բացահայտել ընտրողների ոչ ազնիվ լինելը և այն թե ինչ մակարդակներում է դրսևորվել այդ վարքագիծն ընտրությունների ժամանակ, ապա հնարավոր չէ ստեղծել այնպիսի ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք կկարողանային արտացոլել բոլոր քաղաքացիների նախասիրությունները<ref>{{книга|автор=Барбашин М.Ю.|заглавие=Институциональная демократия и социальные дилеммы: опыт постсоветских трансформаций|оригинал=|ссылка=http://www.isras.ru/files/File/publ/Barbashin_Institutsionalnaya_demokratiya.pdf|автор издания=|издание=|тип=|место=Saarbrucken, Germany|издательство=LAP Lambert Academic Publishing|год=2011|выпуск=|том=|номер=|страницы=168|isbn=978-3-8433-0978-3}}</ref>:
 
=== Մեծամասնության բռնատիրություն ===
Եթե նույնիսկ կայացված որոշումը հաշվի է առնում քաղաքացիների մեծամասնության նախասիրությունները, այն իրավունքի և բարոյականության տեսակետից կարող է հասարակության մի մասի համար ունենալ անընդունելի հետևանքեր: Մի շարք տեսություններում նմանատիպ որոշումները համարվում են ոչ լեգիտիմ: Համընդհանուր ընտրական իրավունքի իրականացումը և համամասնական ընտրական համակարգը նպաստում են շահերի առավել հստակ պատկերացմանը, սակայն այն չի նպաստում խնդրի լուծմանը: Եվ ելքի հիմքում նմանատիպ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում ստեղծել հակակշռի և զսպվածության այնպիսի համակարգեր, որոնք կպաշտպանեն փոքրամասնությանը մեծամասնության կողմից իրականացվող անօրինակությունից՝ չհակազդելով ժողովրդավարության սկզբունքներին:
 
Ենթադրվում էին հետևյալ մոտեցումները<ref name="Fishkin">''Fishkin J. S.'' Democratic Theory // International Encyclopedia of the Social & Behavioral Sciences / Ed. N. J. Smelser, P. B. Baltes. Oxford: Elsevier, 2001. ISBN 0-08-043076-7</ref>.
* Որոշումների կայացման համար դասակարգված մեծամասնության կամ փոխհամաձայնեցման պայման;
* Իշխանության տարանջատում /[[Օրենսդիր իշխանություն|օրենսդիր]], [[Գործադիր իշխանություն|գործադիր]], [[Դատական իշխանություն (հանդես)|դատական]]/;
* Անկախ դատավորի կողմից որոշումների չեղարկման հնարավորություն, եթե այն չի խախտում [[Սահմանադրական իրավունք|սահմանադրական իրավունքը]] և ազատությունը;
*
 
* Իշխանության ապակենտրոնացում, վերջինիս տարանջատումն ըստ տարածքային մակարդակների;
* Զանգվածների նախասիրությունների զտում։
Հարկ է նաև նշել, որ վերոշարադրյալ չափորոշիչները կարող են ունենալ նաև բացասական ազզդեցություն, օրինակ՝ քաղաքական լճացում կամ ժողովրդավարական ինստիտուտների գործունեության ոլորտի կրճատում:
 
=== Կայուն ժողովրդավարություն ===
Պետության կայունության համար անհրաժեշտ է որպեսզի քաղաքացիները կատարեն իշխանության կողմից այն բոլոր որոշումները, որոնք նույնիսկ անընդունելի են հենց իրենց կողմից: Այն նշանակում է, որ փոքրամասնությունը ենթարկվում է մեծամասնությանը, իշխանության փոփոխությունը հանգիստ է ընթանում, իսկ ընդդիմությունն իրավասու է արտահայտել իր անհամաձայնությունը,սակայն միայն օրենքի շրջանակում: Հետևաբար կայուն ժողովրդավարության համար կարևորագույն պայմանը քաղաքացիների մոտ ժողովրդավարական լեգիտիմության առկայությունն է: Այս պարագայում կարևոր է հիմնարար արժեքների առկայությունը, ինչը հնարավոր է դարձնում քաղաքական վարքագծի սկզբունքային դրսևորումների վերաբերյալ համաձայնության հաստատմանը<ref name="Higley">''Higley J., Burton M.'' Elite Foundations of Liberal Democracy. New York: Rowman & Littlefield, 2006. ISBN 978-0-7425-5361-3</ref>: Այն նպաստում է քաղաքացիների շրջանակներում վստահության հաստատմանը և արդարացնում է այդ իրավունքների պաշտպանության համար ուժի կիրառումը<ref name="Lipset">''[[Липсет, Сеймур Мартин|Липсет С. М.]]'' [https://web.archive.org/web/20071010010937/http://www.journal-apologia.ru/rnews.html?id=331&id_issue=81 Размышления о легитимности] // Апология. 2005. № 5.</ref>:
 
Մի շարք հեղինակներ ենթադրում են, որ հասարակության կողմից ժողովրդավարական սկզբունքների և սահմանադրական իրավունքների ընդունումն իբրև մշակութային արժեքներ պետությանը ճգնաժամի ժամանակ տալիս է կայունություն<ref name="Zakaria">''[[Закария, Фарид|Закария Ф.]]'' Будущее свободы: нелиберальная демократия в США и за их пределами. М.: Ладомир, 2004. ISBN 5-86218-437-6</ref><ref>''[[Арон, Раймон|Арон Р.]]'' Демократия и тоталитаризм / Пер. с фр. Г. И. Семёнова. М.: Текст, 1993. Гл. IX. О разложении конституционно-демократических режимов</ref>: Միևնույն ժամանակ արդյունավետ իրավական համակարգի բացակայությունը ժողովրդավարական հասարակությունը թողում է առանց պաշտպանության և չարաշահումների համար հիմք է առաջացնում իշխանության, քաղաքական ընտրանու և հանցավոր խմբավորումների կողմից:
 
== Ավտորիտարիզմ և ժողովրդավարություն ==
[[Ավտորիտարիզմ|Ավտորիտար]] պետությունում իշխանությունը կենտրոնացված է կառավարող խմբի ձեռքերում, որը իր գործողություններում չունի որևէ սահմանափակում, պամանավորված պատասխանատվության բացակայությամբ՝ իրենց կողմից ղեկավարվողների հանդեպ<ref name="Auth (EB)">{{Из|Британника|http://www.britannica.com/EBchecked/topic/44640/authoritarianism|заглавие=Authoritarianism}}</ref>. Այսպիսով ավտորիտար ռեժիմը այժմյա ներկայացուցչական ժողովրդավարությունից տարբերվում է մի շարք չափորոշիչներով<ref name="Levitsky-02">''Levitsky S., Way L. A.'' [http://scholar.harvard.edu/files/levitsky/files/SL_elections.pdf The rise of competitive authoritarianism]{{ref-en}} // Journal of Democracy. 2002. Vol. 13, No. 2. P. 51.</ref>.
* իշխանական մարմիններում տեղի չեն ունեցել ընտրություններ կամ եղել են այլընտրանքային բնութի կամ էլ ընդդիմության ֆորմալ/ձևական/ հաղթանակի պայմաններում տեղի չի ունեցել իշխանափոխություն;
* ընտրվողների իշխանությունը հաճախ սահմանափակվել է չընտրվող և ուժեղ կազմակերպությունների կողմից /բանակ, եկեղեցի, կուսակցություն/;
 
* ընդդիմությունը ենթարկվել է հետապնդումների;
* ԶԼՄ-ները վերահսկվել են պետության կողմից՝ ենթարկվելով գրաքննության և ճնշումների:
Միաժամանակ քաղաքագետները նշում են, որ 1990-ական թվականներիդ աճել է հրբրիդային ռեժիմների թիվը, որոնք իրենց մեջ կրում են ինչպես ավտորիտարիզմի, այնպես էլ ժողովրդավարության հատկանիշները: Նման դեպքերում հաճախակի են կազմակերպվում ընտրություններ և առկա են քաղաքական մրցակցության տարրեր և ընդդիմությունը կարող է ինչպես մարտահրավեր նետել իշխանական ուժերին, այնպես էլ վերջինիս գործադիր մարմիններում, դատարանում կամ ԶԼՄ-ներում դարձնել ավելի թույլ: Սակայն վարչարարական ռեսուրսների օգտագործման պայմաններում իշխանության և ընդդիմության ուժերն անհավասար են դառնում<ref name="Gandhi-07">''Gandhi J., Przeworski A.'' [http://politics.as.nyu.edu/docs/IO/2800/cps_2007.pdf Authoritarian institutions and the survival of autocrats]{{ref-en}} // Comparative Political Studies. 2007. Vol. 40, No. 11. P. 1279. {{DOI|10.1177/0010414007305817}}</ref>: Որպես կարևորագույն ցուցանիշ հանդես է գալիս իրավաական պետության զարգացվածության մակարդակը: Համաձայն Ադամ Պշեվորսկու ժողովրդավարությունն իրենից ներկայացնում է անորոշ արդյունքների պայմանում գործողությունների որոշակիություն<ref name="Lukin">''Лукин А.'' [http://www.vedomosti.ru/newspaper/article/2007/11/12/135841 Россия и Китай: Ищем новое слово] // Ведомости. 2007-11-12. № 213 (1987).</ref>:
 
Նմանատիպ մոդելը սկզբունքորեն տարբերվում է այն համակարգից, որտեղ իշխանությունն ինքն է հաստատում սուբյեկտների /դերակատարների/ փոխհամագործակցությունը՝ միաժամանակ ձևավորելով այդ ամենի համար անհրաժեշտ կառավարման մեխանիզմեր<ref name="Мелянченко">''[[Мелянченко, Николай Борисович|Мелянченко Н.]]'' Общие методологические подходы к стратегии развития здравоохранения РФ (на период 2008—2017 гг.). [http://www.medlinks.ru/sections.php?op=viewarticle&artid=1730 Приложение 4. Развитие системы врачебного самоуправления — необходимое условие построения цивилизованной страховой модели] М., 2002.</ref>: Ոչ իրավական պետություններում իշխանության առանձին մամինները կարող են չեղարկել կամ շրջանցել օրենքները, որոնք կարգավորում են այդ մարմինների լիազորությունները<ref name="ODonnell">''[[О’Доннелл, Гильермо|О’Доннелл Г.]]'' Делегативная демократия / Пер. с англ. (Journal of Democracy. 1994. Vol. 5, No. 1. P. 55.)</ref>: Այս ամենը հնարարվորություն է ընձեռնում ԶԼՄ-Ների և դատական մարմինների շահադրդման /մոնիպուլյացիայի/ համար, հիմնականում ընդիմադիր ուժերին պատժելու նկատառումներից ելնելով<ref name="UD">[http://www.underminingdemocracy.org/files/UnderminingDemocracy_Full.pdf Undermining Democracy. 21st Century Authoritarians.]{{ref-en}} Freedom House, 2009.</ref>:
 
[[Freedom House|Freedom House-ի]] и [[Радио «Свобода»]]-ի քաղաքագետների կարծիքով, ժամանակակից ավտորիտար ռեժիմները ևս սղացնում են ժամանակակից ժողովրդավարության իմաստը, այն ներկայացնելով որպես Արևմուտքի կողմից օտար արժեքների պարտադրանք՝ խոչընդոտելով այնպիսի միջազգային կազմակերպությունների գործունեությանը, ինչպիսիք են ՄԱԿ, ՀԱՊԿ և ԵՏՄ, երիտասարդությանը դաստիարակելով ժողովրդավարության հանդեպ թշնամական տրամադրություններով:
 
Որոշակի քաղաքագետների կողմից առանձնացվում է նաև դելեգատիվ ժողովրդավարություն, որտեղ օրենսդիր իշխանությունն իրեն է ենթարկում գործադիրին և ընտրողների կամքը նմանատիպ դեպքերում սկսում է կրել երկրորդական բնույթ, սակայն իշխանափոխությունն իրական է դառնում, իսկ քաղաքացիական իրավունքները՝ պաշպանված<ref name="ODonnell" />:
 
== Ժողովրդավարության տեսակները ==
 
=== Քաղաքական ռեժիմ ===
Ժողովրդավարության պատմական հիշողության մեջ առկա են 2 մոդել: Ուղիղ ժողովրդավարության պայմաններում լիրավ քաղաքացիներն ընտրությունների միջոցով ընդունում են քաղաքական որոշումներ, երբ հետագայում փոքրամասնությունը սկսում է ենթարկվել մեծամասնության կամքին: Ներկայացուցչական ժողովրդավարության պայմաններում տեղի է ունենում դելեգիրացման գործընթաց և ընտրվողներն ընտրողների առջև պատասխան են տալիս իրենց գործողությունների համար<ref name="Фененко">[http://urss.ru/cgi-bin/db.pl?cp=&page=Book&id=48931&lang=en&blang=ru&list=14 Концепции и определения демократии] / Фененко А. В. — М.: КомКнига, 2006. — ISBN 5-484-00878-6</ref>:
 
Օլիգարխիկ ժողովրդավարությունը հնարավորություն է տալիս խոշոր սեփականատերերին անմիջական մասնակցուցուն ունենալ պետական կառավարման գործընթացում: Ընտրական իրավունքը ենթարկվում է սեփականության սահմանափակմանը: Նունյն հնարավոր է ասել նաև [[պլուտոկրատիայի]] վերաբերյալ, որտեղ ղեկավարող խավի կողմից իրականացվող քաղաքականության հիմքում ընկած է խոշոր կապիտալի շահը:
 
[[էգալիտար]] ժողովրդավարության հիմքում ընկած է քաղաքական հավասարության հաստատման գաղափարը։ Այն ենթադրում է քաղաքական գործընթացում հավասար մասնակցություն, հավասար ներկայացուցչություն, իրավունքի և ազատության հավասար պաշտպանություն և քաղաքական նշանավոր ռեսուրսների նկատմամբ հավասար հասանելիություն։ Նման մոտեցման կողմնակիցները հիմնականում կոչ են անում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որտեղ առաջնայինը կլինի հենց ազգային շահը, այն վեր համարելով փոքրամասնությունների կամ առանձին քաղաքացիների շահից։ Նման մոտեցման պայմաններում ազգն ընկալվում է էթնիկական իմաստով, այլ ոչ թե քաղաքական, որտեղ իրավունքի կրողներ էին դառնում միայն որոշակի ազգության ներկայացուցիչները։
 
Սոցիալական ժողովրդավարությունը նման է էգալիտար ժողովրդավարությանը, սակայն այն կենտրոնացած է հասարակ ժողովրդի կամքի վրա։ Այն ենթադրում է դասակարգային հասարակության աստիճանակարգային չեզոքացում։ «Սոցիալական ժողովրդավարություն» հասկացությունն ամրապնդվել է 1919թ․ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ծրագրի իրականացման արդյունքում։ 1940-ական թթ․ կոմունիստական կուսակցությունների կողմից ներկայացվեց նաև մեկ այլ հասկացություն «ժողովրդական ժողովրդավարույուն» որպես սոցիալիստական ժողովրդավարության բազմազանություն։
 
Լիբերալ /ազատական/, ինչպես նաև հաճախակի օգտագործվող բուրժուական կամ սահմանադրական ժողովրդավարությունը հիմնված է մի շարք սկզբունքների վրա:
* հասարակության համաձայնության և մեծամասնության կամքի արտահայտմամբ իրականացվող կառավարում;
* պարբերաբար իրականացվող ընտրությունների ճանապարհով խաղաղ իշխանափոխություն;
* հասարակական փոխզիջում և կոմպրոմիսի հաստատում;
* քաղաքական որոշումների կայացման գործընթացում տեղեկատվական գաղտնիության առկայություն;
* քաղաքական որոշում ների կայացման գործընթացի վրա քաղաքացիների ազդեցության հնարավորություն;
* հակակշռի և զսպվածության համակարգի միջոցով մեծամասնության կողմից ամենաթողության կանխում;
* իրավունքի գերակայություն;
* մարդու քաղաքական, քաղաքացիական և սոցիալական իրավունքների երաշխավորում,
* ընդդիմության իրավունքների երաշխավորում։
Իմիտացիոն ժողովրդավարությունը ևս ենթադրում է ժողովրդի իշխանություն, սակայն բավականին քիչ է մարդկանց ազդեցությունը որոշումների կայացման գործընթացի վրա, քանի որ մարդկանց մի մասը կարող է զրկված լինել ընտրական իրավունքից կամ ընտրված ներկայացուցիչները չեն սահմանում կառավարության ամբողջ քաղաքականությունը, կամ օրենսդիր իշխանությունն իրեն է ենթարկում գործադիր կամ դատական իշխանությունը, կամ դատական համարկարգը ի վիճակի չի լինում ապահովել սահմանադրության մեջ ամրագրված սկզբունքները<ref name="Merkel2">''Merkel W.'' Embedded and Defective Democracies // Democratization. 2004. Vol. 11, No. 5. P. 33. {{DOI|10.1080/13510340412331304598}}</ref>։ Այդ մոդելի բազմազանությունը հանդիսանում է գերիշխող կուսակցության համակարգով։
 
=== Տեսություն ===
Ժամանակակից քաղաքագիտական գրականության մեջ առկա են նաև ժողովրդավարության մի շարք այլ տեսական հայեցակարգեր:
 
Ագրեգատիվ մոդելը դիտարկում է ժողովրդավարրությունը որպես իրավական մեխանիզմերի հավաքածու, որոնք փոխզիջման հաստատման միջոցով հասարակության տարբեր շրջանակներում ապահովում են կայուն հավասարակշռություն։
 
Դելիբերատիվ /խորհրդատվական/ տեսությունը ենթադրում է որոշումների կայացում՝ հասարակական քննարկումների միջոցով։
 
Համակարգային տեսությունը ժողովրդավարական պետության դերը տեսնում է քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին հասարակական պատկերացումների պաշտպանության և իրականացման մեջ։
 
Փոխհամաձայնեցված /կոնսենսուսային/ ժողովրդավարությունը ձգտում է կայացնել այնպիսի որոշումներ, որոնք հաշվի են առնում նախասիրությունների ավելի լայն շրջանակ և ենթադրում են ոչ միայն մեծամասնության հետաքրքրությունները։
 
Մեծամասնական հայեցակարգն իր մեջ ներառում է ընտրապայքարի պահանջները՝ հաշվի առնելով մեծամասնության կամքը, որի համար էլ քաղաքական ինստիտուտները պետք է նպաստեն իշխանության համակենտրոնացմանը, այլ ոչ թե վերջինիս ապակենտրոնացմանը։
 
Մինիմալիստական հայեցակարգը ընկալում է ժողովրդավարությունը որպես կառավարման համակարգ, որտեղ քաղաքացիներն օրինկանացնում են իրենց այն իրավունքները, որոնց հիմքում ընկած է ընտրությունների միջոցով իշխանության իրականացման գործընթացը, այն պատճառով, որ վերջիննեի մոտ բացակայում է անհրաժեշտ ժամնակի և գիտելիքների պաշարը։ Նմանատիպ պայմաններում առաջնային է դառնում ընտրվողի պայքարը՝ ընտրողների ձայների համար։
 
Մասնակցային ժողովրդավարությունը ենթադրում է իրավական նորմերի մշակմանը քաղաքացիների մասնակցությունը՝ կարևորելով քաղաքական ակտիվությունը և իրենց կողմից կայացված որոշումների համար քաղաքացիների պատասխանատու լինելը։
 
Տնտեսական ժողովրդավարությունը պնդում է, որ քաղաքացիների մասնակցությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացում անհրաժեշտ է տարանջատել անձնական և պետական սեփականությունը։
 
=== Հասարակական շարժումները։ ===
«Ժողովրդավարություն» հասկացությունը երբեմն օգտագործվում է հասարական շարժումների անվանումների մեջ։
 
Սոցիալ-ժողովրդավարությունը հանդես է գալիս ժողովրդավարության շրջանակներում հավասարության հաստատման օգտին։
 
Քրիստոնեական ժողովրդավարությունը ձգտում է լուծել սոցիալ-տնտեսական խնդիրները՝ ելնելով քրիստոնեական սկզբունքներից։
 
=== Ժողովրդավարությունը և հասարակությունը ===
Մինչև 18-րդ դարը «Ժողովրդավարություն» հասկացությունը ենթադրել է ուղիղ ժողովրդավարություն՝ փոքր քաղաքներում, որտեղ ամբողջ բնակչությունն ի վիճակի է համատեղ հավաքվել։ Նույն իմաստով այս հասկացությունն օգտագործել է ԱՄՆ-ի մտածողներից մեկը՝ [[Ջեյմս Մեդիսոն]]<nowiki/>ը՝ «ժողովրդավարություն» անվանելով ներկայացուցչական կառավարման համակարգը<ref name="Federalist-10">''Madison J.'' [http://www.constitution.org/fed/federa10.htm Federalist papers. 1833. No. 10.]{{ref-en}}</ref>։ Մի շարք այլ առաջնորդներ /[[Ջեյմս Ուիլսոն]] , [[Ջոն Մարշալ]], [[Թոմաս Ջեֆերսոն]]/ սկսեցին ամերիկյան համակարգն անվանել «ժողովրդավարություն», քանի որ վերջնական արդյունքում իշխանության աղբյուրը եղել է հասարակությունը, դրա համար էլ երկու հասկացություններն էլ օգտագործվել են փոխանակաբար իմաստով։
 
Դեստյութ դե Թրասին և Ջեյմս Միլլը ներկայացուցչական կառավարման մասին արտահայտվել են որպես հեղափոխական հայտնագործության մասին, որը հնարավորություն է ընձեռնում ժողովրդավարության կառուցման համար՝ ավելի լայն տարածքում։ 1831-1832թթ․ ԱՄՆ կատարած այցից հետո Ալեքսիս դե Թոկվիլը նույնպես այն անվանեց ժողովրդավարություն, որտեղ կառավարման հիմքում ընկած է ինքնորոշման գաղափարը։
 
[[Իմանուիլ Կանտ|Իմմանուիլ Կանտ]]<nowiki/>ը «հանրապետություն» էր անվանում իրավական պետությունը՝ իշխանության, հակակշռի և զսպվածության համակարգի, անձնական իրավունքների պաշտպանության և կառավարությունում որոշակի ներկայացուցչական մակարդակի տարանջատմամբ։ Հանրապետությունը նա հակադրում էր ժողովրդավարությանը որպես համընդհանուր ընտրական իրավուքնի և մեծամասնության անսահմանափակ իշխանությամբ օժտված համակարգ։ Մարդկության պատմության նպտակը նա համարում էր համընդհանուր իրավական քաղաքացիական հասարակության հաստատումը, որտեղ յուրաքանչյուրի ազատությունը լինելու է համատեղելի ուրիշների ազատության հետ<ref name="I. Kant">[http://www.nsu.ru/filf/rpha/lib/kant-idea.htm И.Кант Идея всеобщей истории во всемирно-гражданском плане]</ref>։
 
Մի շարք ժամանակակից քաղաքագներ այն կարծիքին են, որ «ժողովրդավարություն» և «հանրապետոթյուն» հասկացությունները չունեն որևէ տարբերություն։
 
=== Ժովրդավարություն և կրոն ===
Քրիստոնեական եկեղեցին, իր առաջացման պահից հիմնվել է կրևորագույն ժողովրդավարական սկզբունքների վրա՝ եկեղեցական հիերարխիայի գաղտնի ընտրություն, որտեղ բարձրագույն պաշտոնները կարող էին զբաղեցնել միայն եկեղեցականները՝ անկախ իրենց ազգային և դասային պատկանելիությունից<ref name="Церковь">''Казаков М. М.'' [http://mmkaz.narod.ru/publ/church.htm Становление церковной организации в христианизирующейся Римской империи в IV в.] // Научно-практическая конференция «Вторые Авраамиевские чтения». Смоленск, СГУ, 27-28 октября 2004 г.</ref>։ [[Իսլամ|Իսլամը]] նույնպես հիմնվում է որոշակի ժողովրդավարական սկզբունքների վրա, համաձայն շարիաթի իշխանափոխության ամենաճիշտ միջոցը ընտրություն է և բարձրագույն հոգևոր հեղինակություն կարող է դառնալ յուրաքանչյուր մուսուլման՝ անկախ իր ծագումից<ref name="Islam">''[[Фаткуллин, Гаяз Талгатович|Фаткуллин Г.]]'' [http://newslab.ru/article/482610 Равенство всех перед Богом и законом неоспоримо] // Newslab.ru. 16 ноября 2012</ref>։
 
Որոշ քրիստոնյաներ այն կարծիքին են, որ ժողովրդավարությունը համատեղելի չէ քրիստոնեության հետ, այն հիմնավորմամբ, որ ամբողջ իշխանոթյունը Ասծո իշխանությունն է<ref>См. {{Библия|Рим|13:1}}, {{Библия|1Пет|5:5}}, {{Библия|1Цар|10:1}}</ref>։
 
Սակայն մյուս կողմից էլ [[Բողոքականություն|բողոքականությունը]] սովորեցնում է, որ բոլոր մարտիկ հավասար են Ասծո առջև, ուրեմն վերջիններս հավասար են նաև իշխանության առջև, Աստված կոչ է արել մարդկանց լինել քահանաներ և թագավորներ, ինչն իր հերթին ենթադրում է ինքնակառավարում, Աստված շնորհել է կյանք և հավատք, ուրեմն և իրավունք և ազատություն<ref name="EP">{{Google books|4tbFBQAAQBAJ|Democracy. Encyclopedia of Protestantism. Vol. 2.|авторство=Witte J., Jr.|страница=1065}}</ref><ref name="Luther">''[[Лютер, Мартин|Лютер М.]]'' [http://missioners.narod.ru/bib/book/luter/svohr/02.htm Свобода христианина]. 1520.</ref>։
 
{{Տես նաև|Քրիստոնեական ժողովրդավարություն}}
 
[[Կաթոլիկություն|Կաթոլիկությունը]] պնդում է, որ հասարակությունը և պետությունը գոյատևում են պայմաններ ստեղծելու համար, որոնք անհրաժեշտ է անձի ինքնադրսևորման համար, և իշխանությունը պետք է լինի մոտ քաղաքացիներին։ Ուղափառության մեջ պնդվում է, որ իշխանությունը բաժանված է մարդկանց միջև, որը կարող է հստատել իր կառավարման համակարգը<ref name="Foma">[http://www.foma.ru/article/index.php?news=2702 Должен ли православный человек быть монархистом?] // [[Фома (журнал)|Фома]]. Март, 2008. № 3/59</ref>։
*
{{ՎՊԵ|Democracy}}