Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
 
Ժողովրդավարության պրատիկ իրականացումը կախված է մի շարք պայմաններից, հատկապես բնակչության թվաքանակից և տարածքի չափից։ Օրինակ, խոշոր վարչական միավորումներն ի տարբերություն փոքր միավորների իրենց կազմով առավել միատարր են և քաղաքաան կյանքին մասնակցելու համար ունենում են լավագույն հնարավորություններ<ref name="Dahl-84">''Даль Р.'' Полиархия, плюрализм и пространство / Лекция; пер. А. П. Цыганкова. Берген, 1984.</ref>։ Առավել սեղմ հանրություններում հնարավոր է կազմակերպել արյունավետ բանավեճեր և ներայացնել այնպիսի հնարավորություններ, որոնց միջոցով քաղաքացին կարող է անմիջականորեն ազդել վարվող քաղաքականության վրա։ Դրա համար, իրենց չափերով փոքր կառույցներին առավել հեշտ է բավարարել ժողովրդավարացման չափանիշներով։ Սակայն հարկ է նաև նշել, որ բնակչության թվաքանակի նվազմամբ ցածրանում է նաև իշխանության իրական ծավալը և որոշումների կայացման հնարավորությունները, հատապես այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են պաշտպանության և տնտեսաան ոլորտների հետ։ Այս հակասության լուծման ճանապարհներից մեկի հիմքում ընկած է տարբեր մակարդակների միավորներում վարչական և հասարակական ուղղություններում ազդեցության ոլորտների բաժանման սկզբունքը՝ քաղաքների և շրջանների բաժանման ճանապարհով, որը հնարավոր է հաստատել կառավարման ներկայացուցչական ձևերի ներդրման արդյունքում։
 
=== Ժողովրդավարական համակարգերի տիպաբանությունը ===
Տարբեր ժողովրդավարական պետությունների քաղաքական համակարգերի միջև գոյություն ունեն մի շարք տարբերություններ։ Ստորև ներկայացվում են ժողովրդավարական համակարգերի հիմնական տեսակները<ref name="Linz-97">''[[Линц, Хуан|Линц Х.]]'' [http://old.russ.ru/antolog/predely/2-3/dem31.htm Достоинства парламентаризма] // Век XX и мир. Пределы власти. № 2-3, 1997.</ref>․
 
==== Իշխանության գերիշխող ճյուղը ====
* [[Պառլամենտական համակարգ|Պառլամենտական]] /խորհրդարանական/ ժողովրդավարություն․ Կառավարությունը նշանավում է օրենսդրական մարմնի կողմից․ Կառավարությունը և կառավարության ղեկավարը /վարչապետը/ նույնպես կարող են հաշվետու լինել պետության ղեկավարին /միապետին, նախագահին կամ որևէ այլ հատուկ մարմնին/։ Պառլամենտական հանրապեությունում պետության ղեկավարը պարբերաբար ընտրվում է պառլամենտի կողմից կամ այդ պաշտոնը համատեղելիության կարգով զբաղեցնում է կառավարության ղեկավարը։
* [[Նախագահական համակարգ|Նախագահական հանրապետություն]]։ Նախագահն ընտրվում է ժողովրդի կողմից և հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավարը։
* Գոյություն ունեն նաև խառը համակարգեր։
 
==== Իշխանության տարածաշրջանային աստիճանակարգը ====
* [[Ունիտար պետություն]]․ Քաղաքական իշխանությունը կենտրոնացված է կենտրոնական կառավարության ձեռքում, որն էլ որոշում է տարածաշրջանային իշխանության մարմինների իշխանական պարտականությունների ծավալը։
* [[Դաշնություն]]․ Համաձայն Սահմանադրությանը, իշխանությունը բաժանված է կենտրոնական կառավարության և հարաբերական տարածաշրջանային ինքնավար կառավարությունների միջև։
 
==== Օրենսդրական իշխանության կառուցվածքը ====
* Միապալատ պառլամենտ․ Նորմատիվ ակտերն ընդունվում են հանդիպումների ժամանակ, կառավարության բոլոր անդամների մասնացությամբ։
* Երպալատ պառլամենտ․ Գործադիր ժողովը կազմված է երկու պալատներից, որոնք ձևավորվում և գործում են առանձին-առանձին։ Մեկ նորմատիվ ակտը կարող է արժանանալ միայն մեկ պալատի հավակնությանը, իսկ մյուսը՝ երկու պալատների հավակնությանը։
 
==== Ներկայացուցչական մարմինների ընտրական համակարգը ====
* Մեծամասնական /մաժորիտար/ ընտրական համակարգ։ Տարածքը բաժանված է շրջանների, որոնցից յուրաքանչյուրն օրենսդրական ժողովում ունի մեկ ներկայացուցչի իրավունք։ Այդ պատգամավորը դառնում է այն թեկնածուն, ով հավաքում է ձայների մեծամասնությունը։
* Համամասնական ընտրական համակարգ․ Քաղակաքական կուսակցույուններն օրենսդրական ժողովում ստանում են այնքան տեղեր, որոնք համամասնական են իրենց կողմից հավաքած ձայների քանակին։
* Խմբային ընտրական համակարգ։ Բնաչության որոշակի խմբեր առաջադրում են իրենց պատգամավորներին՝ համաձայն նախորոք քննարկված քվոտայի։
 
==== Առաջատար կուսացությունների քանակը ====
* Երկկուսացական համակարգ։ Քաղաքական դաշտում գերիշխում են երկու խոշոր կուսակցություններ;
* Բազմակուսակցական համակարգ։ Կառավարության նշանակմանը հիմնականում հաջորդում է իշխող [[Կոալիցիա|կոալիցիայի]] /դաշինքի/ ձևավորումը՝ երկու կամ ավելի կուսակցություններից, որոնք առաջադրվում են օրենսդրական ժողովին։
 
*
{{ՎՊԵ|Democracy}}