«Ժողովրդավարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 25.
 
Չնայած ժողովրդավարության զարգացման միտմանը, այն այսօր էլ հանդիսանում է բազմաթիվ բանավեճերի առարկա։ Քննարկումները տարվում են լիիրավ քաղաքացիների, ժողովրդավարական ներկայացուցչական ընթացակարգերի, ժողովրդավարության համար անհրաժեշտ պայմանների, ժողովրդավարական քաղաքականության թույլատրելի սահմանների, էթնիկ և մշակութային փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող տարբեր հասարակակաան կազմակերպությունների և սոցիալական խմբերի վրա ժողովրդավարական սկզբունքների տարածման, ժողովրդավարության մեթոդաբանության շուրջ։ Այսօր ժողովրդավարական ռեժիմի հրամայականներն են սոցիալական անհավասարությունը, ահաբեկչությունը, անջատողականությունը և բնակչության արտագաղթը։ Այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ, ՀԱՊԿ, ԵՄ և այլն, ենթադրում են մասնակից պետությունների ինքնիշխանության մասնակի սահմանափակում, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա ազդեցություն ունենալ առանձին պետությունների կողմից վարվող քաղաքականության վրա, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում, սակայն հարկ է նաև նշել, որ վերոնշյալ միջազգային կազմակերպությունն ունեն համամատաբար ավելի քիչ ժողովրդավարաան ինստիտուտներ <ref name="Dahl-00">''Даль Р.'' Смещающиеся границы демократических правлений // Русский журнал. Октябрь 2000. [http://old.russ.ru/politics/meta/20001018_dahl.html Ч. 1] [http://old.russ.ru/politics/meta/20001023_dahl.html Ч. 2]</ref><ref name="Fukuyama">''[[Фукуяма, Фрэнсис|Фукуяма Ф.]]'' [http://lib.ru/POLITOLOG/FUKUYAMA/konec_istorii.txt Конец истории и последний человек] / Пер. с англ. М. Б. Левина. М.: АСТ, 2004.</ref>։
 
=== «Կատարյալ ժողովրդավարություն» ===
«Կատարյալ ժողովրդավարություն» հասկացությունն ունի երկու նշանակություն։ Համաձայն առաջինի` գաղափարն ընդունվում է որպես հնարավոր համակարգերից ամենակատարյալը։ Եկրորդ նշնանակությունը ենթադրում է ազատական ժողովրդավարության ինստիտուտների առկայությունը։ Առաջինի դեպքում անհրաժեշտ է դառնում պատասխանել մի շարք հարցերի<ref name="Dahl_Brit">''Dahl R. A.'' Democracy. [[Энциклопедия Британника]] Chicago: Encyclopædia Britannica, 2007. Vol. 17, No. 179. См. также [http://search.eb.com/eb/article-9029895]{{ref-en}}</ref>․
* ինչպիսին է այլ կառավարման ձևերի ժողովրդավարությունը;
* ինչ են իրենցից ներկայացնում այն միավորումները կամ տարածքային միավորները, որտեղ հաստատվել է ժողովրդավարություն;
* այդ միավորումներից ով է մասնակից որոշումների կայացման գործընթացին, այսինքն վերջիններս հանդիսանում են լիիավ քաղաքացիներ թե ոչ;
* կառավարելու նպատակով ինչպիսի քաղաքական մեխանիզմներ են օգտագործում քաղաքացիները;
* ում կարծիքն է որոշիչը;
* եթե այն մեծամասնության կարծիքն է, ապա ինչպես որոշել այդ մեծամասնությունը;
* ինչ է անհրաժեշտ ժողովրդավարական համակարգի կայունության համար։
Այդ բոլոր հարցերը ենթադրում են պատասխանների լայն շրջանակ։ Օրինակ, համաձայն [[Ռոբերտ Դալ|Ռոբերտ Դալի]], ժողովրդավարության գաղափարը ենթադրում է որոշակի հանրության առկայություն /դեմոս/, որտեղ յուրաքանչյուր անդամ հավասարաչափ իրավասու է լինել մասնակից այդ հասարակության կառավարման գործընթացին, ունի անհրաժեշտ գիտելիքներ այն մասին, թե ինչպիսի քաղաքական ընտրությունն է թույլատրում լավագույնս պաշտպանել իր շահը<ref name="Dahl">''[[Даль, Роберт|Роберт Даль]]''. [http://old.russ.ru/antolog/predely/1/dem2-3.htm Проблемы гражданской компетентности]</ref>։ Քաղաքական որոշումների կայացումը՝ ելնելով վերոնշյալ սկզբունքներից, պահանջում է տվյալ հասարակության բոլոր քաղաքացիների հավասար և արդյունավետ հնարավորությունների առկայություն։
* ուրիշներին հայտնել իր քաղաքական հայացքները;
* տարբեր աղբյուրներից ստանալ տեղեկատվություն տարբեր այլընտրաքային առաջարկությունների և դրանցից բխող հնարավոր հետևանքների մասին;
* մասնակից լինել որոշման վերջնական ընտրությանը՝ հավասար ընտրության ճանապարհով։
ներկայացված չափանիշները բնորոշում են ոչ միայն քաղաքական գործընթացը, այլ նաև այդ գործընթացի հետ կապված հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքը<ref name="Plattner-98">''Plattner M. F.'' [http://www.foreignaffairs.com/articles/53815/marc-f-plattner/liberalism-and-democracy-cant-have-one-without-the-other Liberalism and Democracy: Can’t Have One Without the Other]{{ref-en}} // Foreign Affairs. March-April, 1998.</ref>։ Հիմնականում ժողովրդավարական պետությունը պետք է ապահովի անձնական ազատությունների պաշտպանություն, որը անհրաժեշտ է ընտրական գործընթացի թափանցիկության և մրցակցության համար։ Ամենակարևորը նաև ընտրություններին մասնակցության, ազատ ընտրության, թեկնածության առաջադրման , ԶԼՄ-ներով անձնական քաղաքական հայացքների արտահայտման, քաղաքական խմբերի ստեղծման և նրանց գործունեությանը մասնակից լինելու իրավունքն է։
 
Ժողովրդավարական հիմնարար մոդելների խնդիրը քաղաքացիների գործունեության որոշման շրջանակի որոշումն է, որոնց վրա տարածվում է քաղաքական հավասարությունը, բայց նման դեպքում խոսքը գնում է այն հասարակության մասին, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի պետությամբ կառավարելու հավասար հնարավորություններ, սակայն համաձայն ժամանակակից մետեցումների, բոլորը կամ մեծամասնությունը պետք է լինեն լիրավ քաղաքացիներ<ref name="Dahl_IESBS">''Dahl R. A.'' Democracy // International Encyclopedia of the Social & Behavioral Sciences / Ed. N. J. Smelser, P. B. Baltes. Oxford: Elsevier, 2001. ISBN 0-08-043076-7</ref>։
 
Համաջայն [[Կարլ Փոփեր|Կառլ Փոփեր]]<nowiki/>ի, ժողովրդավարությունն իրենից ներկայացնում է բաց հասարակություն, որտեղ բոլոր անդամները քննադատորեն են տրամադրված թաբի հանդեպ՝ հիմնվելով անձնական մտավոր ունակությունների և քննադատական մտածողության վրա, ինչպես նաև ելնելով այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել համատեղ քննարումների արդյունքո ւմ<ref name="Поппер4">''[[Поппер, Карл Раймунд|Поппер К.]]'' [[Открытое общество и его враги]]</ref>։
 
Դենիել Բելլի պնդմամբ, որպես ժողովրդավարական հասարակության հիմնական չափորոշիչ և ժողովրդավարության թափանցիկության ցուցանիշ ծառայում է սոցիալական վերելակի առկայությունը՝ անկախ սոցիալական ծագումից, որին հնարավոր է հասնել միայն սոցիալական աստիճանի գագաթին բարձրանալու գձտումների միջոցով, նպատակ ունենալով ընդգրկվել հասարակության ընրանու շարքերը<ref name="Bell">''[[Белл, Дэниел (социолог)|Белл Д.]]'' [http://royallib.com/book/bell_daniel/gryadushchee_postindustrialnoe_obshchestvo_vvedenie.html Грядущее постиндустриальное общество]</ref>։
*
{{ՎՊԵ|Democracy}}