Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
 
Մի շարք [[Ավտորիտարիզմ|ավտորիտար]] վարչակարգերն ունեցել են ժողովրդավարական կառավարման արտաքին հատանիշներ, սակյան այնտեղ իշխանության կրողը եղել է միայն մեկ [[կուսակցություն]], իսկ վարվող քաղաքականությունը կախված չի եղել ընտրողների նախասիրություններից։ 21-րդ դարի վերջին քառորդում նկատվել է ժողովրդավարության տարածման միտում, որի խոչընդոտներից են եղել անջատողականությունը, ահաբեկչությունը, բնաչության արտագաղթը, սոցիալական անհավասարության աճը։ Այնպիսի միջազգային կազմաերպություններ, ինչպիսիք են [[ՄԱԿ]], [[Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն|ՀԱՊԿ]] և [[Եվրոպական Միություն|ԵՄ]] ենթադրում են, որ պետության ներքին գործերի վերահսկումը, այդ թվում նաև ժողովրդավարության հարցերը և մարդու իրավունքների իրականացումը, մասնակիորեն պետք է լինեն միջազգային հանրության ազդեցության ոլորտում։
 
=== Հիմնական հոդվածը՝ Ժողովրդավարության պատմություն ===
Պատմականորեն առաջինն անվանում են հենց նախնադարյան-համայնական ժողովրդավարությունը։ Ժողովրդավարութունն առաջացել է Հին Հունաստանում և Հին Հռոմում,որի որոշակի տարրերն առկա են եղել միջնադարյան քաղաք-պետությունների ավանդույթներում և Եվրոպայի իշխանական ներկայացուցչական մարմիններոմ, ինչպես նաև նոր ժամանակի բրիտանական գաղութներում։ Հնագույն քաղաք-պետությունների [[Օրենսդիր իշխանություն|օրենսդիր]], [[Գործադիր իշխանություն|գործադիր]] և [[Դատական իշխանություն (հանդես)|դատական]] իշխանության կրողը եղել է ժողովը, որի մեջ ընդգրկված են եղել բոլոր քաղաքացիները։ Այն հնարավոր էր, քանի որ այդ քաղաքների բնակչությունը հիմնականում չէր գերազանցում 10000 հոգի, իսկ կանայք և ստրուկները զուրկ էին քաղաքական իրավունքից։ Քաղաքացիներն ունեին գործադիր և դատական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունք, որոնք ընտրվելու սկզբունքով էին, իսկ մյուսները նշանակվում էին վիճակահանության սկզբունքով։ Սակայն Հռոմեական Հանրապետության հնագույն ժողովրդավարական ինստիտուտները դադարեցրեցին իրենց գործունեությունը։
 
Հարկ է նաև նշել, որ ժողովրդավարությունը հնագույն ժամանակներում համարվել է փիլիսոփայական մտորումների առարկա և հասկացուցությունը կարող էր ունենալ այնպիսի նշանակություն, որը բավականին տարբեր էր տվյալ բառի ժամանակակից նշանակությունից։ [[Պլատոն|Պլատոնը]] նշել է, որ ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է։ Իր ութերորդ «Պետություն» գրքում նա պնդում էր, որ ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնությանը։ Նմանատիպ կարծիքի էր նաև [[Արիստոտել|Արիստոտելը]]՝ նշելով, որ ժողովրդավարությունը մեծամասնոթյուն կազմող աղքատ քաղաքացիների կառավարում է՝ որոնք ցանկանում էին բավարարել իրենց անձնական կշահերը։ Նա նշում էր, որ նմանատիպ կառավարման ձևը հանգեցնում է ժողովրդավարության, քաղաքականության կատարյալ ձևի խեղաթյուրմանը<ref>[http://slovari.yandex.ru/~книги/Конституционное%20право%20РФ/Народный%20суверенитет%20(суверенитет%20народа)// Народный суверенитет]{{мёртвая ссылка|число=14|месяц=06|год=2016}} // ''Иванец Г. И.'', ''Калинский И. В.'', ''Червонюк В. И.'' Конституционное право России: энциклопедический словарь — М.: Юрид. лит., 2002.</ref><ref>''[[Аристотель]]''. Политика. [http://grachev62.narod.ru/aristotel/arpol3.html Книга 3.]</ref>։
 
Իսկ միջնադարյան Եվրոպայում ժողովրդավարական կառավարման հիմքում ընկած է եղել կրոնի գործոնը, մեծ նշանակություն է ունեցել նաև փորձի փոխանակումը, երբ միապետը փորձում էր արժանանալ տարբեր խավերի կողմից իր հանձնարարականների հավանությանը։
 
Լուսավորության դարաշրջանը, Ամերիկյան և Ֆրանսիական հեղափոխությունները խթանեցին մտավոր և հասարակական զարգացումը, հատկապես քաղաքացիական և քաղաքական հավասարության մասին պատերացումները։ 19-րդ դարից սկսած, ազատ ընտրությունների ճանապարհով ընտրված պատգամավորների ժողովները դարձան ժողովրդավարական կառավարման կենտրոնական ինստիտուտները։ Մի շարք պետություններում ժողովրդավարությունը սկսեց ընդգրկել նաև ընտրական գործընթացի, խոսքի ազատության և իրավունքի գերակայության ոլորտներում, նշելով, որ այն հաստատում է մրցունակութուն այն պետություւներում, որտեղ հաստատված էր կոմունիստական կառավարման ձևը, որտեղ և հռչավում էր ժողովրդահավասարության գաղափարը, որը ենթադրում էր դասահավասարություն։ Մինչև 20-րդ դարը ժողովրդավարությունը ենթադրում էր, որ լիիրավ քաղաքացիության կրողները կազմում են հասարակության մեծամասնությունը՝ սեփականատիրական արտոնակարգով, ռասայական, գենդերային /սեռական/ և ազգային հատկանիշներով, երբ մյուսները դուրս էին քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացից։ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում 18-րդ դարի վերջում ընտրական իրավունքից օգտվողների թիվը կազմում էր ընդհանուր բնակչության 2-5 %-ը, իսկ Մեծ Բրիտանիայում, ժամանակակից ժողովրդավարության հայրենիքում, կանայք միայն 1928 թվականից ունեին տղամարդկանց հետ հավասար ընտրական իրավունք, չեղարվեց բազմակի ընտրությունը, երբ ընտրողը ուներ մի քանի ձայնի իրավունք, իսկ ԱՄՆ-ում ԱՄՆ սեփականատիրական արտոնակարգը հիմնարար վերացավ 1964 թվականաին։ 21-րդ դարի սզբից ընտրությունների համընդհանրությունը ստացավ աշխարհահնչեղություն իբրև ժողովրդավարության կարևորագույն չափորոշիչ։
 
Չնայած ժողովրդավարության զարգացման միտմանը, այն այսօր էլ հանդիսանում է բազմաթիվ բանավեճերի առարկա։ Քննարկումները տարվում են լիիրավ քաղաքացիների, ժողովրդավարական ներկայացուցչական ընթացակարգերի, ժողովրդավարության համար անհրաժեշտ պայմանների, ժողովրդավարական քաղաքականության թույլատրելի սահմանների, էթնիկ և մշակութային փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող տարբեր հասարակակաան կազմակերպությունների և սոցիալական խմբերի վրա ժողովրդավարական սկզբունքների տարածման, ժողովրդավարության մեթոդաբանության շուրջ։ Այսօր ժողովրդավարական ռեժիմի հրամայականներն են սոցիալական անհավասարությունը, ահաբեկչությունը, անջատողականությունը և բնակչության արտագաղթը։ Այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ, ՀԱՊԿ, ԵՄ և այլն, ենթադրում են մասնակից պետությունների ինքնիշխանության մասնակի սահմանափակում, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա ազդեցություն ունենալ առանձին պետությունների կողմից վարվող քաղաքականության վրա, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում, սակայն հարկ է նաև նշել, որ վերոնշյալ միջազգային կազմակերպությունն ունեն համամատաբար ավելի քիչ ժողովրդավարաան ինստիտուտներ <ref name="Dahl-00">''Даль Р.'' Смещающиеся границы демократических правлений // Русский журнал. Октябрь 2000. [http://old.russ.ru/politics/meta/20001018_dahl.html Ч. 1] [http://old.russ.ru/politics/meta/20001023_dahl.html Ч. 2]</ref><ref name="Fukuyama">''[[Фукуяма, Фрэнсис|Фукуяма Ф.]]'' [http://lib.ru/POLITOLOG/FUKUYAMA/konec_istorii.txt Конец истории и последний человек] / Пер. с англ. М. Б. Левина. М.: АСТ, 2004.</ref>։
*
{{ՎՊԵ|Democracy}}