«Սև ծով»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 75 բայտ ,  2 տարի առաջ
== Երկրաբանություն ==
[[Պատկեր:Black-sea-hist.png|մինի|Սև ծովի տեղում գոյություն ունեցած լճի ենթադրվող ուրվագիծը]]
Սև ծովը տեղակայված է Հարավարևելյան Եվրոպայի և [[Փոքր Ասիա]]յի միջև գտնվող մեկուսացված իջվածքում։ Այդ իջվածքը ձևավորվել է միոցենի դարաշրջանում՝ ակտիվ լեռնագոյացման գործընթացում, երբ հին Թետիս օվկիանոսը բաժանվել է մի քանի առանձին ջրամբարների (որոնցից հետագայում, բացի Սև ծովից, առաջացել են [[Ազովի ծով|Ազովի]], [[Արալյան ծով|Արալյան]] և [[Կասպից ծով]]երը)<ref name="БСЭ">{{БСЭ3|заглавие=Чёрное море}}</ref>։
 
Սև ծովի ձևավորման վերաբերյալ գոյություն ունեցող վարկածներից մեկի համաձայն՝ 7500 տարի առաջ այն Երկրի վրա գոյություն ունեցող ամենախոր քաղցրահամ լիճն էր. այդ ժամանակ նրա մակարդակը ներկայիս մակարդակից ցածր էր 100 և ավելի մետրով։ [[Սառցե դարաշրջան]]ի ավարտին [[Համաշխարհային օվկիանոս]]ի մակարդակը բարձրացել է, և առաջացել է [[Բոսֆորի նեղուց]]ը: Այդ ժամանակ հեղեղվել են ընդհանուր առմամբ 100 հազ․ քառ․ կմ տարածք (բարեբեր հողեր, որ արդեն մշակվում էին ժողովրդի կողմից)։ Այս լայնատարած հողերի հեղեղումն էլ հավանաբար հիմք է հանդիսացել [[համաշխարհային ջրհեղեղ]]ի մասին առասպելի համար<ref>{{cite web| author=В. Михайлов.| datepublished=| url=http://rusk.ru/st.php?idar=308229| title=Где же ты, Ковчег?| publisher=// Парламентская газета, 18 июля 2003| accessdate=2012-7-25|archiveurl=http://www.webcitation.org/69f2qNxgo|archivedate=2012-08-04}}</ref>։ Հետաքրքիր է, որ ծովի ձևավորման մասին նմանատիպ տեսակետ է արտահայտել [[Պլինիոս Ավագ]]{{sfn|Виноградов|1958|с=10}}։ Սև ծովի առաջացումը, ըստ այդ վարկածի, հավանաբար դարձել է քաղցրահամ ջրերի կենդանական աշխարհի ոչնչացան պատճառ, ինչի արդյունքում տեղի է ունեցել ծովի ընդերքի ծծմբաջրածնային թունավորում<ref name="old.computerra.ru">{{cite web| author=| datepublished=| url=http://old.computerra.ru/online/firstpage/xterra/news/2000/9/26/1295/for_print.html| title=Найдено доказательство потопа - не Всемирного, но «регионального»| publisher=// old.computerra.ru| accessdate=2012-7-25|archiveurl=http://www.webcitation.org/69f2ro7gk|archivedate=2012-08-04}}</ref>։