«Արգիշտի Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 5.77.136.44 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Armineaghayan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
No edit summary
Տող 16.
== Աղբյուրներ ==
{{Ծանցանկ}}
 
== Ծանոթագրություններ ==
Ենթադրվում է, որ Արգիշտի Բ ուրարտական թագավորն իր գահակալման ժամանակաշրջանով և գործունեությամբ ընդհանուր պատմական զուգահեռներ ունի Մ. Խորենացու <<Հայոց պատմությունում>> հիշատակված Արայան Արա Հայոց արքայի ավանդազրույցների հետ:
 
Ըստ Մ. Խորենացու ավանդախառն տեղեկությունների. մասնակցել է Ասորեստանի արևելյան արշավանքին (Խորենացին Սինաքերիբի փոխարեն այդ արշավանքի կազմակերպիչ է համարել Շամիրամին): Սինաքերիբը 689 մ.թ.ա գրավելով և ավերելով Բաբելոնը, ձեռնարկել է արևելյան արշավանքը դեպի Ելամ, որի թագավոր Ումման-Մենանը գլխավորում էր հակաասորեստանյան Բաբելա-Քաղդեա-Էլամական դաշինքը: Ջախջախելով այդ դաշինքի զորաբանակը իրեն է ենթարկել Ելամը և Զագրոսի շրջակայքի երկրները: Մ. Խորենացին հայտնում է, որ Արայան Արան այդ պատերազմի մեջ զոհվում է, թողնելով արու զավակ՝ Անուշավան Սոսանվերին: Անուշավանի խնամակալությունը իր վրա է վերցնում Սիսակյան Սկայորդի իշխանը, որը որպես թագավորահայր իշխում է Հայոց աշխարհում, մինչև Անուշավանի (հավանաբար Ռուսա Բ-ի կամ ՈՒռշա Բ-ի մասին է խոսքը) չափահաս դառնալը:
 
Ասորեստանի թագավոր Սինաքերիբի հայրասպան որդիներ՝ Ադրամելը և Աշուրասարը խույս տալով գահաժառանգ Ասարհադոնի վրեժից ապաստանել են Հայոց լեռնաշխարհում, որոնց ընդունել է գահերեց իշխան Սկայորդին և բնակեցրել Ասորեստանի սահմանների մոտ, Հայոց աշխարհի արևմտյան հարավում:  
 
==== Աղբյուրներ ====
1) Մովսես Խորենացի <<Պատմություն Հայոց>> -1968թ.     
* (71 էջ) – /Ես նկատի ունեմ Կեփաղիոնի պատմածն ել .... , հետո դնում է Շամիրամի պատերազմը Զրադաշտի հետ և նրան հաղթելը և արդեն վերջը դնում է Հնդկաստանի պատերազմը: Բայց մեզ ավելի հավանական է թվում Մար Աբաս Կատինայի կատարած քննությունը քաղդեական մատյանների, քան այս, որովհետև տեղին է պատմում և պատերազմի պատճառն էլ հայտնում է:/      
* (77 էջ) – /Բայց (Մար Աբասը) պատմությունը շարունակում է այսպես, Արայան Արան այդ պատերազմի մեջ մեռնում է, թողնելով արու զավակ՝ գործով հզոր խոսքով հանճարեղ Անուշավան Սոսանվերին:/
2) ՀՍՍՀ ԳԱ <<Հայկական Սովետական Հանրագիտարան>>-1987թ.,      
* հոդ. <<Պարույր Սկայորդի>> - /Հին հայկ. հեղինակները Սկայորդուն (ասոր. արձ-ում՝ Սպակա) համարում են Ասորեստանի Սենիքերիմ թագավորի ( մ.թ.ա. 705-681)՝ հետևաբար և Արգիշտի Բ-ի (մ.թ.ա. 714 - 680) վերջին տարիների ժամանակակիցը, որը Հայաստանում ապաստան է տվել Սենիքերիմի հայրասպան որդիներ Ադրամելին և Սանասարին: ՈՒստի ենթադրվում է, որ Ասքանազյան իշխան Սկայորդին դաշնակցել է  ՈՒրարտուի Ռուսա Բ  արքային՝ ընդդեմ Ասորեստանի: /        
* հոդ. <<Սինաքերիբ>> - /մ.թ.ա. 693-ին իրեն է ենթարկել Էլամը և Զագրոսի շրջակայքի երկրները, 691-ին պարտության մատնել Բաբելա-Քաղդեա-Էլամական դաշնակից զորքերին:/            
* հոդ. <<Արգիշտի Բ>> - /Արգիշտի Բ-ի կառավարման տարիներին Ասորեստանի ռազմատենչ թագավոր Սինախերիբը ոչինչ չի ձեռնարկել ՈՒրարտուի դեմ: Արգիշտի Բ-ի օրոք ՈՒրարտուն հզոր և Ասորեստանին թշնամի /կամ ինքնակալ/  պետություն պետք է լիներ, որպեսզի այնտեղ անպատիժ  ապաստանեին Սինախերիբի հայրասպան որդիները:
 
==== Գրականություն ====
* Ղափացյան Գ. Ա., ՈՒրարտուի պատմությունը Ե., 1940
* Николскьский М. В., Клинообразные  надписи Закавказья,  Материалы  по археологии Кавказа, М. 1986
* Геродот, История в девяти книгах, Л. 1972
* Струве В.В. История древнего востока, М. 1941
 
== Տես նաև ==