«Աբրահամ Լինքոլն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
Լինքոլնը ծնվել է Կենտուկի նահանգի [[Հոջենվիլ]] քաղաքում և մեծացել Կենտուկի և Ինդիանա նահանգների արևմտյան սահմանին: Մեծամասամբ ինքնուս Լինքոլնը դառնում է իրավաբան Իլինոյս նահանգում, Վիգ կուսակցության առաջնորդ և առաջադրվում է Իլինոյսի [[Ներկայացուցչական Պալատ]], որտեղ նա ծառայում է ութ տարի: 1846 թվականին ընտրվելով ԱՄՆ Ներկայացուցչական Պալատ Լինքոլնը նպաստում է տնտեսության արագ արդիականացմանը: Նա դեմ էր [[Մեքսիկա-ամերիկյան պատերազմ|մեքսիկա-ամերիկյան պատերազմին]]: ԱՄՆ Ներկայացուցչական Պալատում մեկ ժամկետից հետո նա վերադանում է Իլինոյս և վերսկսում իր հաջող իրավաբանական գործունեությունը: 1854 թվականին վերադառնալով քաղաքականություն՝ նա դառնում է այդ ժամանակ Իլինոյս նահանգում մեծամասնություն ունեցող նոր Հանրապետական Կուսակցության հիմնադիր առաջնորդ: 1858 թվականին, որպես ԱՄՆ սենատոր Իլինոյսից, քարոզարշավի շրջանակներում Լինքոլնը մասնակցում է մի շարք լայն հրապարակայնություն ունեցող բանավեճերի՝ իր հակառակորդ և մրցակից դեմոկրատ [[Սթիվեն Ա. Դուգլաս|Սթիվեն Ա. Դուգլասի]] հետ: Լինքոլնը խոսում է Ստրկության ընդլայնման դեմ, սակայն պարտվում է Դուգլասին քարոզարշավի պայքարում: 1860 թվականին Լինքոլնը առաջադրում է իր թեկնածությունը նախագահի պաշտոնին Հանրապետական կուսակցության կողմից, թեև շատ պատվիրակներ ի սկզբանե այլ թեկնածուներ էին նախընտրել: Չնայած նա ստանում է շատ քիչ աջակցություն [[Հարավի ստրկատիրական նահանգներ|Հարավի ստրկատիրական նահանգներից]], սակայն Հյուսիսի աջակցությամբ [[1860|1860 թվականին]] ընտրվում է [[ԱՄՆ-ի նախագահների ցանկ|ԱՄՆ նախագահ]]:
 
Թեև փորձեր էին արվում Հյուսիսի և Հարավի միջև եղած տարաձայնությունները հարթելու ուղղությամբ, սակայն Լինքոլնի հաղթանակը դրդում է յոթ հարավային ստրկատիրական նահանգներին առանձնանալ Միացյալ Նահանգներից և ձևավորել [[Ամերիկայի Համադաշնային Նահանգներ|Ամերիկայի Համադաշնային Նահանգները]]՝ նախքան Լինքոլնի [[Սպիտակ տուն|Սպիտակ Տուն]] տեղափոխվելը: [[Ֆորթ Սամթեր|Ֆորթ Սամթերի]] վրա Համադաշնության հարձակումը ոգեշնչում է Հյուսիսին՝ Միության թիկունքում հանրահավաք անցկացնելու: ՈրպեսՔանի որ Լինքոլնը Հանրապետական կուսակցության պահպանողական խմբակցության (ֆրակցիայի) առաջնորդի՝առաջնորդն Լինքոլնինէր, հակառակվումնրան ենհակառակվեցին ռադիկալ խմբակցության հանրապետականները, ովքեր պահանջում էին ավելի խիստ քայլեր ձեռնարկել Հարավի դեմ, պատերազմող դեմոկրատները, ովքեր հավաքել էին նախկին հակառակորդների մեծ խմբաքանակ՝խմբաքանակ, հակապատերազմող դեմոկրատներինդեմոկրատներիը (որոնց կոչում էին՝ [[Copperheads]]), ովքեր արհամարհում էին Լինքոլնին, ինչպես ևնաև անհաշտ անջատողականները, ոքեր պլանավորում էին նրա սպանությունը: Լինքոլնը պայքարում էր իր հակառակորդներին միմյանց դեմ հանելով, մանրակրկիտ պլանավորած քաղաքական հովանավորությամբ և դիմելով ամերիկացի ժողովրդին իր հզոր հռետորաբանությամբ<ref>Randall (1947), pp. 65–87.</ref>։ Նրա [[Գեթիսբուրգյան ուղերձ|Գեթիսբուրգյան ուղերձը]] ազգայնականության, հանրապետականության, հավասար իրավունքների, ազատության և ժողովրդավարության նշանակալի հաստատումն էր: Նա կասեցնում է «<nowiki/>[[հիբեոս կորպուս]]<nowiki/>»-ը (habeas corpus), որը հակասում էր նախկին կուսակցական Մերրիմանի որոշմանը և կանխում է բրիտանական պոտենցիալ միջամտությունը՝ չեզոքացնելով «<nowiki/>[[Թրենթ Ըֆեյըր]]<nowiki/>»-ը (Trent Affair)։ Լինքոլնը անձամբ էր վերահսկում պատերազմական գործողությունները, հատկապես՝ գեներալների որոշումները, այդ թվում նաև իր ամենալավ գեներալի՝ [[Ուլիսս Ս. Գրանտ|Ուլիսս Ս. Գրանտի]]: Պատերազմի ռազմավարության մեջ նա շատ կարևոր որոշումներ է կայացնում, որոնցից էր [[Նավատորմ|նավատորմի]] շրջափակումը, ինչը վերջ է դնում Հարավի հետ առևտրին: Շարունակվող պատերազմին զուգահեռ, թեև դժվարությամբ, սակայն Լինքոլնը քայլեր էր ձեռնարկում դեպի Ստրկության արգելումը և 1863 թվականին հրապարակում է Ազատագրման հռչակագիրը: Նա օգտագործում է ԱՄՆ բանակը փախած ստրուկներին պաշտպանելու համար և հորդորում է սահմանամերձ նահանգներին՝ Ստրկությունը համարել օրենքից դուրս: Իսկ 1864 թվականի ապրիլի 8-ին [[Կոնգրես|Կոնգրեսի]] միջոցով առաջ է քաշում [[Միացյալ Նահանգների սահմանադրության տասներեքերորդ փոփոխություն|Միացյալ Նահանգների Սահմանադրության Տասներեքերորդ փոփոխությունը]], որը մշտապես արգելում է Ստրկատիրությունը։
 
 
 
Որպես խորաթափանց քաղաքական գործիչ Լինքոլնը խորապես ներգրավված էր յուրաքանչյուր նահանգի իշխանության խնդիրներով, և, դիմելով Պատերազմող [[Դեմոկրատներ|Դեմոկրատների]] օգնությանը, 1864 թվականի նախագահական ընտրություններում ղեկավարում է իր սեփական վերընտրության քարոզարշավը: Արագացնելով պատերազմի ավարտը՝ Լինքոլնը խթանում է չափավոր [[Վերակառուցման ծրագիր|Վերակառուցման ծրագիրը]]՝ երկարատև և դաժան բաժանումից հետո ձգտելով արագ վերամիավորել ազգը հաշտեցման քաղաքականության միջոցով։ 1865 թվականի ապրիլի 14-ին՝ Համադաշնության գեներալ Ռոբերտ Է. Լիի հանձնվելուց հինգ օր հետո, Համադշնության համակիր [[Ջոն Ուիլքս Բութ|Ջոն Ուիլքս Բոթը]] կրակում է Լինքոլնի վրա և մահացու վիրավորում նրան: Հաջորդ օրը Լինքոլնը մահանում է։