«Պրիմատներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  3 տարի առաջ
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ)
 
Պրիմատների երկրորդ ճյուղը՝ Չորաքիթները, ևս սկզբնական շրջանում տարածված է եղել Լավրազիայում։ Գրեթե 60 միլիոն տարի առաջ՝ Պալեոգենի սկզբում, առաջացել են Երկարակրունկանմանները (Tarsiiformes), որոնք այժմ ներկայացված են մեկ՝ երկարակրունկների (Tarsiidae) ընտանիքով։
Նույն ժամանակում են առաջացել նաև չորաքիթների երկրորդ ճյուղի՝ կապիկների (Simiiformes) առաջին ներկայացուցիչները։ Սրանք դեռևս վարում էին գիշերային կենսակերպ, սակայն հետզհետե անցնում էին ցերեկայինի։ Այս անցումը ուղեկցվում էր նախնիների կորցրած եռագույն տեսողության վերականգնմամբ, որը հնարավորություն էր տալիս հեռավորության վրա գնահատել պտուղների ուտելիությունը։ Շփման եղանակների (ժեստեր, միմիկա, դիրքեր և այլն) զարգացման հետևանքով սրանց մոտ թուլացել է հոտառությունը, հետևաբար փոքրացել է նաև ուղեղի համապատասխան բաժինը, իսկ տեսողության համար պատասխանատու ծոծրակային բիլթը՝ հակառակը, մեծացել է։ Բնակության միջավայրը աստիճանաբար տեղափոխվել է դեպի հարավ՝ ընգրկելովընդգրկելով [[հարավարևելյան Ասիա]]ն և [[Աֆրիկա]]ն։
 
Հնագույն կապիկները Էոսիմայիններն են (Eosimiidae), որոնց բրածո մնացորդները հայտնաբերվել են Հնդկաստանում և Չինաստանում և գնահատվում են 35-55մլն տարեկան։ Ավելի ուշ՝ մոտ 40մլն տարի առաջ, տեղի է ունեցել կապիկների մի մասի վերաբնակեցում Հարավային Ամերիկայում։ Տեղափոխությունը հավանաբար կատարվել է Ատլանտյան օվկիանոսով։ Ինչպես լեմուրները, սրանք նույնպես տեղափոխվել են ընդամենը մեկ անգամ և փոխադրված առանձնյակները կորցրել են իրենց կապը Հին Աշխարհի իրենց հարազատների հետ։ Նրանք սկիզբ են տվել Լայնաքիթ կապիկների (Plathyrhini) մի քանի ընտանիքների։ Այս խմբի ամենահին բրածոն հանդիսանում է Բրանիզելլան (Branisella, մոտ 26մլն տարեկան), այնուհետև տեղի է ունեցել ներկայումս հայտնի ընտանիքների դիվերգենցիան։ Հին աշխարհում մնացած տեսակները հիմք տվեցին Նեղքիթ կապիկներին (Catarhini)։ Այս խմբի առաջին ընտանիքը Օլիգոպիթեկներն էին, որոնք բնակվում էին ներկայիս Եգիպտոսի տարածքում՝ մոտ 37մլն տարի առաջ։ Նեղքիթների հետագա տարամիտումը տեղի է ունեցել Աֆրիկայի և Հարավ-արևելյան Ասիայի տարածքում։ Անհետացած ընտանիքներից են Պրոկոնսուլները (Proconsulidae, 23-17մլն տարի առաջ), Դենդրոպիթեկները (Dendropithecidae, 20-17մլն տարի առաջ) և այլն։ Օլիգոցենում տեղ է ունեցել Կզակապիկանմանների (Cercopithecoidea) առանձնացումը։ Նրանք այժմ ներկայացված են մեկ՝ Կզակապիկների (Cercopithecidae) ընտանիքով։ Ավելի ուշ առաջացել են նաև Մարդանմանները (Hominoidea)։ Մոտ 18մլն տարի առաջ տեղի է ունեցել Գիբոնների (Hylobatidae) և Հոմինիդների (Hominidae) բաժանումը։ Վերջիններիս բրածո մնացորդների տարիքը գնահատվում է 7մլն տարի։ Սրանց զարգացումը տեղի է ունեցել աստիճանաբար, պոչը կորցնելու, մազածածկույթի կրճատման, գլխուղեղի կառուցվածքի և պահվածքի բարդացման, միայն հետին ոտքերով քայլելուն անցնելու ուղղությամբ։ Վերջինը հնարավորություն է տվել ձեռքերը՝ որպես աշխատանքային օրգան օգտագործելու համար։ Այս փոփոխություններն ի վերջո բերել են մարդու առաջացմանը։ Միևնույն ժամանակ տեղի է ունեցել նաև նեղքիթ կապիկների տեղաշարժը դեպի հյուսիսային Աֆրիկա, ապա՝ Եվրոպա, որտեղ, սակայն, նրանք անհետացել են. Վերջին եվրոպական կզակապիկների տարիքը գնահատվում է 1,8-2մլն տարի, որից հետո, մինչև մարդու ի հայտ գալը, Եվրոպան չի իմացել պրիմատներին։ [3]