«Շաքարային դիաբետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Դիետոթերապիա: Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով
Տող 317.
Դիետան սննդակարգը հանդիսանում է բուժման հիմնական բաղադրիչը, ինչպես շաքարիջեցնող դեղամիջոցները կամ ինսուլինը: Սննդակարգն անհրաժեշտ է շաքարային դիաբետի ցանկացած ձևի բուժման համար: Եթե չհետևենք սննդակարգին անհնար կլինի ապահովել ածխաջրային փոխանակության կոմպեսացիան: Նշենք նաև, որ երբեմն շաքարային դիաբետի 2-րդ դիպի կոմպոսացիայի ապահովեու համար բավարար է միայն սննդակարգ պահելը, հատկապես հիվանդության ավելի վաղ շրջաններում: 1-ին տիպի շաքարային դիաբետի ժամանակ հիվանդի համար կենսականորեն կարևոր է, որ սննդակարգը խախտելու դեպքում հիվանդի մոտ կարող է առաջանալ հիպո- կամ հիպերգլիկեմիկ [[կոմա]], իսկ որոշ դեպքերում կարող է հանգեցնել [[Մահ|մահվան]]<ref>Клиническая эндокринология, 2002, 255—259</ref> :
 
Դիետոթերապիայի հիմնախնդիրը շաքարային դիաբետի ժամանակ կայանում է հավասարաչափ և ադեկվատ ածխաջրերի ստացումն : Սննդակարգը պետք է բալանսավորվի ըստ սպիտակուցների, ճարպերի և ըստ [[կալորիականության]]: Պետք է ամբողջովին բացառել դյուրամարս ածխաջրերը սննդային ռացիոնից, բացառությամբ հիպոգլիկեմիայի: Դյուրամարս ածխաջրերերից են՝ շաքար, [[մեղր]], [[Մուրաբա|մուրաբաներ]] և ջեմեը, [[Կոնֆետ|կոնֆետներ]] և այլ քաղցրավենիքներ, քաղցր [[Միրգ|մրգեր]] և [[Հատապտղային բույսեր|հատապտուղներ]]՝ [[խաղող]], [[բանան]], [[չամիչ]]: Դիաբետի ցածր աստիճանի դեպքում խորհուրդ է տրվում ամբողջովին սննդակարգից հանել այս մթերքները: Թեթև և միջին աստիճանի ժամանակ, կանոնավոր հետազոտման պայմանով, թույլատրվում է օգտագործել չնչին քանակությամբ շաքար և քաղցրավենիքներ: 2-րդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ առաջանում է նաև մարմնի զանգվածի կարգավորման անհրաժեշտություն<ref name="<ref name="диетотерапия" />">{{Cite web |url=http://www.veterinarka.ru/health-cats/saharnyj-diabet-u-koshek-2.html |title=Сахарный диабет у кошек}}</ref>:
 
Հիմնական գաղափարը դիետոթերապիայի ժամանակ հանդիսանում է հացային միավորը: Հացային միավորը իրենից ներկայացնում է պայմանական չափ՝ 10-ից 12 գրամ ածխաջրեր կամ 20-ից 25 [[գրամ]] հաց: Կան աղյուսակներ, որտեղ ցուցանշվում են տարբեր հացային միավորները տարբեր սննդանյութերում: Օրվա ընթացում միավորների քանակը ,որն ընդունում է հիվանդը, պետք է անփոփոխ լինեն, միջինում չգերազանցելով 12-ից 25 միավորը՝ կախված է մարմնի զանգվածից և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Մեկանգամյան սննդի օգտագործման ժամանակ խորհուրդ չի տրվում գերազանցել 7 միավորը, ցանկալի է կազմակեպել սսնդի ընդունումը այնպես, որ ամեն սննդի օգտագործումից հացային միավորը լինի գրեթե նույնը: Հատկանշական է, որ ալկոհոլի օգտագործումը կարող է բերել հետագայում հիպոգլիկեմիայի և հիպոգլիկեմիկ կոմայի<ref>{{cite web|url=http://www.spruce.ru/internal/endocrinology/diabetes/insulin_06.html|title=Инсулинотерапия СД 2 типа|authorlink=|work=|publisher=|format=|accessdate=2009-07-31|author=|datepublished=|lang=ru|description=}}</ref><ref>{{cite web|url=http://vseki.ru/diabet168.htm|title=Диета при сахарном диабете|authorlink=|work=|publisher=|format=|archiveurl=https://www.webcitation.org/611sY1nnx|archivedate=2011-08-18|accessdate=2009-07-31|author=|datepublished=|lang=ru|description=}}</ref>: Դիետոթերապիայի հաջողման կարևոր նախապայման է հիվանդի կողմից սննդային օրագիր ունենալը, որտեղ նա գրում է օրվա ընթացքում ընդունված և հաշվում է [[Հաց|հացային]] միավորը ՝ ամեն սննդի ընդունումից հետո և ամբողջ օրվա ընթացում: Այսպիսի օրագիր ունենալը դեպքերի մեծամասնությունում թույլ է տալիս պարզել հիպո- և հիպերգլկեմիայի էպիզոդները, նպաստում է հիվանդի ուսուցմանը, օգնում է բժշկին հեշտությամբ ընտրել շաքարիջեցնող դեղամիջոցների և ինսուլինի չափաքանակը <ref>{{cite web|url=https://mir-titana.com/blog/sakharnyy-diabet/|title=Программа обучения больных с сахарным диабетом|authorlink=|work=|publisher=|format=|archiveurl=https://web.archive.org/20080522154902/www.farmamed.biz/Diablife_2.htm|archivedate=2008-05-22|accessdate=2009-07-31|author=|datepublished=|lang=ru|description=|deadlink=404}}</ref>