«Անձնային իմաստներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
 
Տող 6.
=== Հոգեվերլուծական մոտեցում ===
[[Հոգեվերլուծություն]]ը դասվում է այն [[տեսություն]]ների շարքին, որոնք փորձում են պնդել, որ [[վարք]]ն ունի որոշակի իմաստ, որը կարելի է դուրս բերել այդ իմաստի պատմությունից։
[[Ֆրոյդ Զիգմունդ|Ֆրոյդի]], [[Ալֆրեդ Ադլեր]]ի, [[Կառլ Յունգ]]ի տեսություններն ընգրկումընդգրկում են իմաստի խնդրին վերաբերող ավելի ուշ մոտեցումների գրեթե բոլոր հիմնական գաղափարները։ Ֆրոյդը ցույց է տվել ոչ կամային վարքային [[դրսևորում]]ների և [[ֆանտազիա]]ների իմաստավորված բնույթը՝ կապ սահմանելով անձի ակտուալ [[դրդապատճառ]]ների և կյանքի պատմության միջև։ Ադլերն ուշադրություն է դարձրել կյանքի իմաստի հետ վարքային իմաստների վերջնական կապերին, մշակել կյանքի իմաստի և [[հոգեկան գործընթաց]]ների վրա նրա [[ազդեցություն|ազդեցության]] առաջին հոգեբանական տեսությունը, ինչպես նաև ուշադրություն դարձրել սուբյեկտիվ իմաստի վրա, որը մարդու համար ձեռք է բերում նրա [[կենսագործունեություն|կենսագործունեության]] հանգամանքը։ Յունգն ավելի վաղ, քան Ադլերը, նշել է մարդու ֆունդամենտալ [[ուղղվածություն]]ը իր կյանքի իմաստի որոնման համար՝ այն ներկայացնելով որպես հատուկ [[խնդիր]] և [[պահանջմունք]], ինչպես նաև ընդգծել է և´ կյանքի անհատական իմաստի, և´ [[երազ]]ի ու ֆանտազիայի պրոդուկտների իմաստի սոցիոմշակութային պայմանավորվածությունը։
Ադլերի և Յունգի մոտ իմաստը հանդես է գալիս երկակիորեն. մի կողմից այն բազիսային ինտեգրալ կազմավորում է, որը պատճառավորում է անհատի ամբողջ [[կեսագործունեություն|կեսագործունեության]] բովանդակությունն ու ուղղվածությունը, իսկ մյուս կողմից՝ որպես դրդապատճառներից և մի շարք այլ գործոններից ածանցված, գործունեության և անհատի [[Գիտակցություն|գիտակցության]] մասնավոր կառուցվածքային տարր։ Փաստացի, այստեղ կարելի է նշել հոգեբանական երկու իրականությունների մասին, թեև փոխկապակցված։ Եվ պատահական չէ, որ հետագա [[հետազոտություն]]ներում այդ երկու իրականությունները տարանջատվել են. որոշ մոտեցումներում իմաստը ներկայացվում է որպես ինտեգրալ կազմավորում, իսկ մյուսներում՝ որպես ածանցյալ կառուցվածքային տարր։