«Միմար Սինան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 60.
 
Սինանի գործունեության սկզբում օսմանյան ճարտարապետությունը մեծապես [[Պրագմատիզմ|պրագմատիկ]] էր: Կառույցները հիմնականում նախկին ձևերի կրկնություն էին և հիմնվում էին ամենահասարակ նախագծերի վրա: Դրանք ավելի շատ տարբեր մասերի հավաքածու էին, քան մեկ ամբողջություն: Ճարտարապետը գծագրում էր նախագիծը, իսկ օգնականը գիտեր, թե ինչ պետք է աներ, քանի որ նոր գաղափարներից խուսափում էին: Սինանը ժամանակի ընթացքում փոխում է այս ամենը: Նա փոխակերպում էր արդեն գործող ճարտարապետական ավանդույթները՝ ավելացնելով նորարարական երևույթներ՝ փորձելով հասնել կատարելության:
 
=== Վաղ տարիներ (1550-ական թվականների կեսեր). աշկերտության շրջան ===
[[File:Evlahos Koursoum Mosque.jpg|right|thumb|300px|Թրիկալայում Օսման շահ մզկիթ]]
 
Այս տարիների ընթացքում նա շարունակել է օսմանյան ճարտարապետության ավանդական ձևերը, բայց աստիճանաբար ուսումնասիրում է նոր երևույթները, քանի որ ռազմական գործունեության ընթացքում հնարավորություն ուներ ուսումնասիրելու [[Եվրոպա|Եվրոպայի]] և [[Մերձավոր Արևելք|Մերձավոր Արևելքի]] նվաճված քաղաքներում ճարտարապետական հուշարձանները:
 
Սինանին ընձեռվեց առաջին հնարավորությունը նախագծելու խոշոր մի կառույց, այն է՝ [[Հալեպ|Հալեպում]] Հյուսրև փաշա մզկիթը և նրա երկու մեդրեսսեները: Այն կառուցվե; է 1536-1537 թվականների ձմռանը: Այն կառուցվել է շատ արագ, որը ակնհայտ է դառնում կառույցի կոպիտ զարդարանքներից և կատարողական անփութությունից:
 
Նրա առաջին խոշոր գործը՝ որպես արքունի ճարտարապետ, եղել է Հասեկի Հյուրեմ համալիրը՝ կառուցված [[Ռոքսելանա|Ռոքսելանայի]] համար (Հյուրեմ սուլթան), որը Սուլեյման Փառահեղի կինն էր: Նա ստիպված էր հետևյալ իր նախորդների ստեղծած նախագծերին: Սակայն արդեն իսկ կառույցը ավելի լավ էր կառուցված, քան Հալեպի մզկիթը և ուներ որոշակի գրավչություն: Այնուամենայնիվ այն բազմիցս վերակառուցվել է: Ոմանք պնդում են, որ Սինանը կառուցել է [[Ալբանիա|Ալբանիայի]] հարավում՝ [[Վլորա|Վլորայում]] պաշտպանական աշտարակ 1537 թվականին, որը շատ նման է [[Սպիտակ աշտարակ (Սալոնիկ)|Թեսաղոնիկեի Սպիտակ աշտարակին]]<ref name="Tracy">{{cite book|url=https://books.google.com/books?ei=foZ8T_nhA9Ha4QSSicyUDQ&id=S7dUv-1Ql2oC&dq=architect+sinan+had+albanian+origin&q=the+architect+may+have+been+Sinan#v=onepage&q=%22the%20architect%20may%20have%20been%20Sinan%22&f=false|title=City Walls: The Urban Enceinte in Global Perspective|last=Tracy|first=James D.|author2=Savitri Mahajan|publisher=[[Cambridge University Press]]|year=2000|isbn=978-0-521-65221-6|location=|page=306|authorlink=|accessdate=2012-04-07}}</ref>, նրան է վերագրվում նաև Վլորա քաղաքում Մուրադիե մզկիթը, որը կառուցվել է Սուլեյման Փառահեղի՝ [[Իտալիա]] արշավանքի ընթացքում այստեղ գտնվելու ժամանակ<ref>{{cite book|url=|title=Fjalori Enciklopedik Shqiptar|author=(Article’s author): Gjergji Frashëri|publisher=Akademia e Shkencave e Shqipërisë|year=2000|isbn=978-99956-10-32-6|location=|page=2946|authorlink=|accessdate=}}</ref><ref>{{cite book|url=http://www.akt.gov.al/materiale/kultura%20blerina.pdf|title=Albanian Cultural Heritage|author=|publisher=Republic of Albania, National Tourism Agency|year=2000|isbn=|location=|page=59|authorlink=|accessdate=2012-04-07|archiveurl=https://web.archive.org/web/20101008023655/http://www.akt.gov.al/materiale/kultura%20blerina.pdf|archivedate=2010-10-08|deadurl=yes|df=}}</ref>: [[File:Mimar Sinan - Mosquée Şehzade Mehmet, Istanbul (02).jpg|thumb|right|225px|The [[Şehzade Mosque|Ṣehzade Mehmet Mosque]]]]
1541 թվականին Միմար Սինանը սկսում է մեծ ծովակալ Հայրեդդին Բարբարոսսայի դամբարանի (''türbe'') կառուցումը: Այն գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ [[Բեշիքթաշ (շրջան)|Բեշիքթաշի]] ափին, այն վայրում, որտեղ նրա նավատորմը հավաքվում էր: Որքան էլ տարօրինակ է, ծովակալը ոչ թե այդտեղ է թաղված, այլ Միհրիմահ սուլթան մզկիթի մոտ գտնվող դամբարանում:
 
Միհրիմահ սուլթանը՝ սուլթան Սուլեյմանի դուստրը և մեծ վեզիր Ռուսթեմ փաշայի կինը, հանձնարարում են Սինանին Ուսքյուդարում կառուցել մզկիթ, որը իր մեջ ներառում էր մեդրեսե, հանրային խոհանոց (imaret) և Ղուրանի ուսուցման դպրոց: Իմարեթն այլևս չկա: Այս մզկիթը արդեն ուներ Սինանի ոճին բնորոշ հատկանիշներ՝ ընդարձակ, բարձր գմբեթով, փոքր մինարեթներով: Մզկիթի կառուցումը ավարտին է հասել 1548 թվականին: Երկու սյունազարդ նախասրահների կառուցումը առաջին անգամ չէր օսմանյան ճարտարապետության մեջ, բայց այն արդիական դարձավ մզկիթաշինության մեջ: Ռուսթեմ փաշան և Միհրիմահը ավելի ուշ Կ.Պոլսի 3 մզկիթների և Թեքիրդաղում Ռուսթեմ փաշա մզկիթի համար պահանջում են կառուցել նախասրահներ:
 
Երբ սուլթան Սուլեյմանը վերադառնում է Բալկանյան ևս մեկ արշավանքից, նրան տեղեկացնում են, որ գահաժառանգ Շեհզադե Մեհմեդը մահացել է 22 տարեկան հասակում: 1543 թվականի նոյեմբերին Միհրիմահ սուլթան մզկիթի կառուցման աշխատանքները սկսելուց ոչ շատ անց սուլթանը հրամայում է Սինանի կառուցել նոր մեծ մզկիթ համալիր իր սիրելի որդու հիշատակին: Շեհզադե մզկիթը ավելի մեծ և շքեղ էր լինելու, քան նախորդները: Ճարտարապետ պատմաբանները այս մզկիթը համարում են Սինանի առաջին գլուխգործոցը: Տարվելով մեծ կենտրոնագմբեթ շինություններով՝ Սինանը սկսում է օգտագործել մզկիթների նմանատիպ նախագծերը, ինչպես օրինակ [[Դիարբեքիր|Դիարբեքիրում]] աթիհ փաշայի մզկիթը կամ էլ [[Հասքյոյ|Հասքյոյում]] Փիրի փաշայի մզկիթը: Հավանաբար նա այցելել էր երկու մզկիթներն էլ պարսկական արշավանքի ժամանակ: Սինանը կառուցում է կենտրոնագմբեթ մզկիթ, այս անգամ 4 հավասար կիսագմբեթներով: Գմբեթները հենվում են 4 վիթխարի, բայց միևնույն ժամանակ էլեգանտ, յոթանկյուն սյուների և կողային պատերին միացող 4 սյուների վրա: Անկյուններում՝ տանիքի մակարդակին, 4 փոքրիկ աշտարակները ծառայում են խարիսխները ամրացնելու համար: Այս համահունչ կառուցվածքը արդեն իսկ նշանակալիորեն տարբերվում էր օսմանյան ճարտարապետության ավանդական ձևերից: Սեդեֆքար Մեհմեդ աղան ավելի ուշ սյուների այս գաղափարը կիրառելու էր իր [[Սուլթանահմեդ|Սուլթանահմեդ մզկիթում]]: Սինանը, սակայն, ավելի ուշ շրջանի իր մզկիթներում մերժում էր այս ձևը:
 
== Ծանոթագրություն ==