«Ալդո Վալետտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 12.
Չնայած «Սալո» ֆիլմում նկարահանվել են շատ անփորձառու դերասաններ, Վալետտիի անփորձությունը հատուկ շեշտել է դերասան Էցիո Մաննին 2007 թվականին հարցազրույցի ժամանակ, ով նկարահանվել է կոլլաբորացիոնիստի դերում․ «Վալետտին (կյանքում) եղել է նույն անշնորհքը, ինչպես իրեն տեսնում ես «Սալո» ֆիլմում։ Նա եղել է քաղցր, վախեցնող, օրերով փակվել է հյուրասենյակում և դուրս չի եկել այնտեղից։ Ասում էր, որ իրեն պետք պատրաստվել հաջորդ օրվան (նկարահանումների), հետո եկել է նկարահանման հրապարակ և ամեն ինչ շփոթել է։ Կրկնել է, դադարեցրել։ Երբ նա պետք է տանջեր երիտասարդներին տաք մոմով, նրա ձեռքերը դողում էին։ Իմ հերոսի սպանության էպիզոդում նա չի կրակել հրացանից. իսկական ձախողում»<ref>Pasolini e gli altri, dall’anti-inferno privato ai gironi di Salò, Sergio Sciarra — Il Riformista, 2007</ref>։
 
«Սոլո» ֆիլմի մասին պատմող Գիդեոն Բախմանի վավերագրական ֆիլմում ընգրկվելընդգրկվել են կադրեր, թե ինչպես է Պազոլինին նկատողություն անում Վալետտիին, երբ նա սխալ է պահում մոմը․ «Վալետտի, բռնի՛ր մոմը ավելի հանգիստ։ Դա պետք է ունենա ծեսի տեսք, որը կատարում է հոգևորականը։ Դու մի փոքր շտապում ես»։
 
1976 թվականին խաղացել է իր ամենահիշվող մասսայական դերը՝ բորդելի այցելույի դեր Տինտո Բրասսի «Կիտտիի սրահը» ֆիլմում։ Դրանից հետո եղել են մի շարք էպիզոդիկ դերեր, որոնցից ամենավառը եղել են երեք ֆիլմեր՝ «L’educanda», «Pasqualino Settebellezze», «Tutto suo padre»։ Վերջին դերը, որ նա կատարել է, եղել է փոքր դեր «Arrivano i gatti» (1980) ֆիլմում, որտեղ նրա մասին չի նշվում նույնիսկ տիտրերում։ Նա կատարել է խնջույքի հյուրերից մեկի դերը, որտեղ հյուրերը կազմակերպում են գազեր բաց թողնելու մրցույթ։ Դրանից հետո Վալլետին ընդմիշտ հեռանում է կինոյից։