«Օֆորտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
են փոսորակներ, խոռոչներ, որոնց մեջ լցված ներկը տպագրության ժամանակ առաջացնում է պատկերը։ Հանելով առաջին փորձնական նմուշը՝ մշակում են պատկերը՝ որոշ գծեր խորացնելով, ավելացնելով, փոփոխելով անհրաժեշտ մանրամասներ։ Այն տեղերը, որոնք պատկերի լուսավոր մասերը պիտի լինեն՝ կրկին պատում են լաքով ու նորից ենթարկում խածատման և, մի քանի անգամից հետո, ստանում տոների ցանկալի աստիճանավորում։
 
Լայն առումով «օֆորտ» հասկացության մեջ են ներառնում խածատումով փորագրության նաև մյուս տեսակները՝ [[աքվատինտա]]ն, լավիսը, փափուկ լաքը և այլն, որոնք սովորաբար զուգակցվում են շարիխայինշտրիխային օֆորտին։ Այդ բոլոր տեսակները (հատկապես աքվատինտան) կարող են, ինչպես և շտրիխային օֆորտը, կիրառվել գունավոր տպագրության համար։
 
Օֆորտի տեխնիկան բացի քանակից (մինչև 150 բարձրորակ թերթ-տպածո) նկարչին իմպրովիզացիայի մեծ հնարավորություններ է ընձեռում։ Ցուրաքանչյուր վարպետ նկարչի ինքնաստեղծ հնարքները, աքվատինտայի, «չոր ասեղի» և այլ տեխնիկաների բազմազան զուգորդումները, բազմակի խածատումներն ու տպելու այլազան ձևերն օֆորտին հաղորդում են փորագրության մյուս բոլոր տեսակներից առանձնացող յուրահատկություններ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օֆորտ» էջից