«Բուսաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 4.
== Ուսումնասիրության առարկան ==
[[Պատկեր:Beli-hibiskus.jpg|մինի|ձախից|250px|[[Հիբիկուս]]]]
Բուսաբանությունը ընգրկումընդգրկում է մեծ քանակությամբ խնդիրներ՝ բույսերի արտաքին և ներքին կառուցվածքի օրինաչափությունները ([[մորֆոլոգիա]] և [[անատոմիա]]), [[բույսերի դասակարգում]]ը և [[սիստեմատիկա]]ն, բուսատեսակների [[պատմական զարգացում]]ը ([[էվոլյուցիա]]), ազգակցական կապերը ([[ֆիլոգենեզ]]), տարածումը՝ տարածական բաշխումը [[Երկիր|Երկրի]] մակերեսին ([[բույսերի աշխարհագրություն]]), բուսածածկի կառուցվածքը ([[ֆիտոցենոլոգիա]] կամ [[երկրաբուսաբանություն]]), բույսերի հնարավոր մշակումը արտադրության մեջ ([[տնտեսական բուսաբանություն]])։
Ըստ ուսումնասիրման օբյեկտի բուսաբանության մեջ առանձնացնում են՝
* [[ֆիկոլոգիա]] ([[ալգոլոգիա]]) - գիտություն [[ջրիմուռներ]]ի մասին
Տող 13.
Բուսաբանական հիմնական սկզբունքը դա [[բույսերի սիստեմատիկա]]ն է, որով բուսական աշխարհի բազմաթիվ [[տեսակ]]ները միմյանց հետ համեմատելով բաժանում են ըստ [[տաքսոն]]ների (դասակարգում), առաջ է քաշվում նրանց [[անվանակարգում]]ը ([[նոմենկլատուրա]]), պարզվում է նրանց ազգակցական կապերը և փոխհարաբերությունները ([[ֆիլոգենետիկա]])։

Որոշակի տարածքի ուսումնասիրված բուսատեսակների ամբողջությունը անվանվում է [[ֆլորա]], իսկ դրանով զբաղվող գիտությունը՝ [[ֆլորիստիկա]]։ Առանձին տեսակների, ցեղերի և ընտանիքների [[արեալ]]ները որոշող գիտությունը՝ [[ֆիտոխորոլոգիա]]։ [[Ծառ]]երը և [[թփեր]]ը ուսումնասիրող գիտությունը անվանվում է [[ծառագիտություն]] ([[դենդրոլոգիա]])։

Սիստեմատիկայի հետ սերտորեն կապված է նաև [[բույսերի մորֆոլոգիա]]ն, որը ուսումնասիրում է բույսերի [[ձևաբանություն]]ը, նրանց անհատական ([[օնտոգենեզ]]) և պատմական զարգացումը ([[ֆիլոգենեզ]])։ Նեղ իմաստով՝ մորֆոլոգիան ուսումնասիրում է բույսերի արտաքին ձևը և նրա մասերը, իսկ լայն իմաստով այն ընգրկումընդգրկում է [[բույսերի անատոմիա]]ն, որն ուսումնասիրում է բույսերի ներքին կազմությունը, [[սաղմնաբանություն]]ը ([[էմբրիոլոգիան]]) և [[բջջաբանություն]]ը ([[ցիտոլոգիա]]ն), որը ուսումնասիրում է [[բուսական բջիջ]]ը։ Մորֆոլոգիայում ևս առանձնացվում են մի շարք բաժիններ, ինչպիսին են օրինակ՝ [[օրգանոգաֆիա]]` բույսերի օրգանների նկարագրություն, [[պալինոլոգիա]]` բույսերի [[փոշեհատիկ]]ների և [[սպոր]]ների ուսումնասիրություն, [[կարպոլոգիա]]` [[պտուղ]]ների տեսակների նկարագրում և դասակարգում, [[տերատոլոգիա]]`բույսերի կառուցվածքային շեղումները և անոմալիաները։ Առանձնացնում են բույսերի համեմատական, էվոլյուցիոն, էկոլոգիական մորֆոլոգիաներ։

Բույսերի փոխհարաբերությունը ապրելու միջավայրի հետ ուսումնասիրում է [[բույսերի էկոլոգիա]]ն։ Նեղ իմաստով էկոլոգիան ուսումնասիրում է բույսերի վրա արտաքին պայմանների ազդեցությունը և միջավայրով պայմանավորված` բույսերի բազմազանությունը։ Երկրի մակերեսին բույսերը ձևավորում են որոշակի [[համակեցություն]]ներ կամ [[ֆիտոցենոզ]]ներ ([[անտառ]]ներ, [[տափաստան]]ներ, [[սավաննա]]ներ և այլն)։ Այս համակեցությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունը անվանվում է [[երկրաբուսաբանություն]] կամ [[ֆիտոցենոլոգիա]] (որոշ երկրներում նաև՝ [[ֆիտոսոցիոլոգիա]])։ Կախված ուսումնասիրության առարկայից երկրաբուսաբանության մեջ առանձնացվում է՝ [[անտառագիտություն]], [[ճահճաբանություն]] և այլն։ Առանձնացվում է նաև [[բիոգեոցենոլոգիա]]ն, որը ուսումնասիրում է [[բուսածածկ]]ի, [[կենդանական աշխարհ]]ի, [[հող]]ի և հողառաջացնող [[ապար]]ների միջև եղած փոխհարաբերությունները։ Այս համակարգը անվանվում է [[կենսաերկրացենոզ]]։

Երկրի մակերեսին բույսերի բաշխման ուսումնասիրմամբ զբաղվում է [[բույսերի աշխարհագրություն]]ը։ Բույսերի [[բրածո]]ների ուսումնասիրմամբ զբաղվում է [[պալեոբուսաբանություն]]ը կամ [[ֆիտոպալեոնտոլոգիա]]ն, որի տվյալները մեծ նշանակություն ունեն սիստեմատիկայի, մորֆոլոգիայի և բույսերի պատմական աշխարհագրություն համար։