«Սառցասար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 46.
 
[[Օվկիանոս]]ում այսբերգների հանդիպելը վտանգավոր է. չ՞է որ նրանց ստորջրյա մասը չի երևում: Բացի դրանից, տաք ջրերում լողացող այսբերգը սովորաբար պատված է լինում թանձր մառախուղով, որն առաջանում է նրա սառը մակերևույթի հետ ավելի տաք օդի շփումից գոյացած գոլորշուց: 1912 թ-ին [[Եվրոպա]]յից Ամերիկա նավարկող «[[Տիտանիկ]]» մարդատար մեծ [[շոգենավ]]ը [[Ատլանտյան օվկիանոս]]ում մառախուղի մեջ բախվեց այսբերգին և ջրասույզ եղավ: 1959 թ-ին նույն բախտին արժանացավ դանիական մի նավ: Սակայն այսբերգները կարող են նաև օգտակար լինել մարդկանց, քանզի մեր մոլորակի վրա գնալով ավելի ու ավելի է զգացվում անուշահամ, մաքուր ջրի պակասը: Իսկ սառցալեռները հենց այդպիսի ջրի շտեմարաններ են: Գիտնականները մշակում են այսբերգների տեղափոխման նախագծեր: 1950-ական թվականներին ամերիկացի օվկիանոսագետներն առաջարկում էին սառցալեռների տեղափոխման համար օգտագործել օվկիանոսային սառը հոսանքները և ծովային հզոր նավաքարշները: Մշակվել են միջին չափերի սառցալեռների (երկարությունը՝ 1000 մ, լայնությունը՝ 600 մ, բարձրությունը՝ 300 մ) փոխադրման տեխնիկական նախագծեր: Դրա համար պահանջվում է 5–6 նավաքարշ: Նախագծերում առաջարկվում է այսբերգի մակերեսը պատել ջերմամեկուսիչ նյութով: Եթե այդ ժամանակ սառցալեռը նույնիսկ «նիհարի» և կորցնի իր զանգվածի մեծ մասը, այնուամենայնիվ, փոխադրումը տնտեսապես արդարացված կլինի. նման այսբերգի լրիվությամբ հալվելու համար անհրաժեշտ է 1 ամբողջ տարի:
==Հղումներ==
{{reflist|2}}
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սառցասար» էջից