«Կշեռք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Չափիչ սարքեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
{{այլ|Կշեռք (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:Weighing scale. Libya.jpg|մինի]]
'''Կշեռք''', մարմինների զանգվածը նրանց վրա ազդող [[ծանրության ուժ]]ով որոշող սարք։ Առաջացել և կատարելագործվել է առևտրի, արտադրության և գիտության զարգացմանը զուգընթաց։ Կախված նժարներով, հավասարաբազուկ լծակի ձև ունեցող պարզագույն կշեռքը լայնորեն կիրառվել է [[Բաբելոն|Հին Բաբելոնում]] և [[Եգիպտոս]]ում։ Ավելի ուշ ի հայտ եկան շարժական կշռաքարով անհավասարաբազուկ կշեռքներ։ XIX դարի սկզբին ստեղծվեցին տասնորդական և հարյուրերորդական կշեռքներ։ XIX դարի վերջում և XX դարի սկզբին հոսքային արտադրության զարգացմանը զուգընթաց ստեղծվեցին անընդհատ կոնվերային կշեռքներ։ Գյուղատնտեսության, արդյունաբերության տարբեր ճյուղերում, տրանսպորտում, արտադրանքի կոնկրետ տեսակների համար (գյուղատնտեսության մեջ՝ [[Հացահատիկային բույսեր|հացահատիկի]], արմատապտուղների, ձվի, տրանսպորտում՝ [[ավտոմոբիլ]]ների, երկաթուղային վագոնների, ինքնաթիռների, արդյունաբերության մեջ՝ ճշգրիտ սարքաշինության մանրագույն դետալների ու հանգույցների, ինչպես և մետալուրգիական բազմատոննանոց ձուլուկների) սկսեցին կիրառվել ամենատարբեր կոնստրուկցիաների կշեռքներ։ Գիտական հետազոտությունների համար մշակվեցին ճշգրիտ կշեռքների կոնստրուկցիաներ՝ անալիտիկ, միկրոանալիտիկ և այլն։ Ըստ նշանակման լինում են նմուշային, լաբորատորային և ընդհանուր նշանակման կշեռքներ, որոնք կիրառվում են գիտության, տեխնիկայի, ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում։ Ըստ գործողության սկզբունքի լինում են լծակավոր, զսպանակավոր, էլեկտրաթենզոմետրիկ, հիդրոստատիկ, հիդրավլիկական կշեռքներ։ Առավել տարածված լծակավոր կշեռքների գործողությունը հիմնված է լծակի հավասարակշռության օրենքի վրա։ Լծակի հենակետը կարող է գտնվել մեջտեղում կամ մեջտեղից տեղափոխված լինել։ Զսպանակավոր և թենզոմետրիկ կշեռքների աշխատանքի հիմքում ընկած է Հակի օրենքը։ Զսպանակավոր կշեռքումո զգայուն տարրը պարուրաձև հարթ կամ գլանաձև զսպանակն է, որը ձևափոխվում է մարմնի կշռի ազդեցությամբ։ Զսպանակավոր կշեռքի օգնությամբ չափում են ոչ թե զանգվածը, այլ կշիռը, սակայն շատ դեպքերում կշեռքի սանդղակը աստիճանավորվում է զանգվածի միավորներով։ Ոլորակշեռքներում զգայուն տարրը առաձգական թելն է կամ պարուրաձև զսպանակը։ Էլեկտրական, էնգոմետրիկ կշեռքները կիրառվում է մեծ զանգվածներ կշռելու համար։ Հիդրոստատիկ կշեռքի աշխատանքը հիմնված է Արքիմեդի օրենքի վրա. կիրառվում է պինդ մարմինների և հեղուկների [[Խտություն]]ը որոշելու համար։ Բոլոր տիպի կշեռքները բնութագրվում են սահմանային բեռնվածքով, անուղղակի բաժանքի արժեքով, կշռման թույլատրելի սխալանքի սահմանով, ցուցմունքների թույլատրելի վարիացիայով։վարիացիայով։Ամենաստույգ կշեռքը գերմանական արտադրության Սարտորի–US-4108 էլեկտրոնային փոքրիկ կշեռքն է: Դրան զիջում է հոլանդական Ֆիլիպս ֆիրմայի պատրաստած կշեռքը, որը կարող է չափել գրամի մինչև հարյուրմիլիոներորդական մասը:
 
{{commonscat|Weighing scales}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կշեռք» էջից