«Անողնաշարավորներ»–ի խմբագրումների տարբերություն

<div class="thumbcaption" style="width:300px;">Անողնաշարավոր կենդանիներ ({{lang-la|Invertebrata}})</div>
</div>
'''Անողնաշարավորներ''' ({{lang-lat|Invertebrata}}), [[քորդա]] կամ [[ողնաշար]] չունեցող կենդանիներ։ Անողնաշարավորներ են երկրագնդի վրա ապրող կենդանիների մեծ մասը։ Տերմինը առաջարկվել է [[Ժան-Բատիստ Լամարկ]]ի կողմից, որպես [[միջատներ]]ը և [[որդեր]]ը միավորող անվանում։ Անողնաշարավոր են համարվում այն [[կենդանիներ]]ը, որոնց մոտ բացակայում է [[ողնաշար]]ը։ Խումբը ընգրկումընդգրկում է կենդանիների բոլոր [[տեսակ]]ների շուրջ 97%-ը՝ բացի [[քորդավորներ]]ի տիպի [[ողնաշարավորներ]]ի [[ենթատիպ]]ից ([[ձկներ]], [[երկկենցաղներ]], [[սողուններ]], [[թռչուններ]], [[կաթնասուններ]] և այլն)։
 
Ունենալով ընդհանուր [[բազմաբջիջ]], [[էուկարիոտ]] նախնի, բոլոր տիպերը ընգրկումընդգրկում են անողնաշարավոր կենդանիներ, բացառությամբ՝ քորդավորների տիպի։ Չնայած սրան, քորդավորների տիպի 3 ենթատիպերից 2-ը նույնպես անողնաշարավոր են ([[գլխաքորդավորներ]]ը և [[պարեգոտավորներ]]ը)։ Այս երկուսը և մնացած անողնաշարավորները ունեն միայն մեկ [[հոմեոզիսային գեն]]երի կուտակում, այն դեպքում, երբ ողնաշարավորները ունեն այդ գեների մի քանի կրկնօրինակ։
Պալեոկենդանաբանության և պալեոկենսաբանության մեջ անողնաշարավորների բրածո մնացորդները ուսումնասիրող ուղղությունը անվանվում է՝ [[անողնաշարավորների հնէաբանություն]]։
 
== Ուսումնասիրման պատմություն ==
[[Կարլ Լիննեյ]]ը այս կենդանիները բաժանեց 2 խմբի՝ միջատներ (insecta) և որդեր (vermes)։ [[Ժան-Բատիստ Լամարկ]]ը [[1793 թվական]]ին առաջին անգամ օգտագործեց անողնաշարավոր տերմինը և 2-ի փոխարեն նրանց բաժանեց 10 խմբերի՝ սարդակերպեր, խեցգետնակերպեր՝ Լիննեյի «միջատներ» ճյուղից և փափկամարմիններ, օղակավոր որդեր, ճառագայթավորներ, բեղոտանիներ, աղեխորշավորներ, ինֆուզորիաներ՝ Լիննեյի «որդեր» ճյուղից։ Այժմ անողնաշարավորները բաժանվում են շուրջ 30 տիպերի մեջ, ընգրկելով այնպիսի պարզ [[օրգանիզմ]]ներ, ինչպիսին են՝ [[սպունգներ]]ը և [[տափակ որդեր]]ը, ինչպես նաև բարդ կազմավորված օրգանիզմներ ինչպիսին են՝ [[հոդվածոտանիներ]]ը, [[փափկամարմիններ]]ը։