«Հայոց ցեղասպանությունը մշակույթում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
-խմբագրում եմ ժամկետանց կաղապարի հեռացում
Տող 25.
 
Թուրք որոշ գրողներ, հատկապես [[Նազըմ Հիքմեթ]]ը և [[Օրհան Փամուք]]ը, բացահայտ խոսել են [[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] մասին: Օրհան Փամուքը այդ հայտարարությունների համար ենթարկվել է դատական հետապնդման<ref>{{Cite web|url = http://gazeta.ru/news/lenta/2011/03/28/n_1766637.shtml|title = Турецкий суд оштрафовал лауреата Нобелевской премии Орхана Памука за слова о геноциде армян|author = |date = 28.03.2011|publisher = }}</ref>: Հայոց ցեղասպանությանն է նվիրված թուրք գրող [[Հալիլ Իբրահիմ Օզջան]]ի «Հրդեհատեղու վայրում» («Küller Arasında») ստեղծագործությունը, որը հրապարակվել է 2009 թվականին<ref>{{Cite web|url = http://www.cnnturk.com/2009/kultur.sanat/kitap/12/16/ermeni.tehciri.uzerine.cesur.bir.roman/555690.0/|title = Ermeni tehciri üzerine cesur bir roman|author = |date = |publisher = http://www.cnnturk.com/}}</ref>: Ցեղասպանության թեման արծարծվել է նաև ադրբեջանցի գրող [[Աքրամ Այլիսլի]]ի «[[Քարե երազներ]]» վեպ-ռեքվիեմի մեջ, որը հրատարակվել է 2012 թվականին: Վեպն ունի ուղերձ На՝ «իմ երկրացիների հիշատակին, ովքեր իրենց հետևից թողել են չողբացած ցավ»: Վեպը պատմում է գրողի հայրենի [[Այլիս]]ում (Ագուլիսում) հայերի ջարդերի մասին, որը տեղի է ունեցել 1919 թվականին<ref>{{Cite web|url = http://www.caucasus-survey.org/vol2/ismayil-role-of-stone-dreams-in-azerbaijani-armenian-conflict.php|title = Sincerity, truth and mercy in action: the role of Akram Aylisli’s Stone Dreams in revisiting and questioning Azerbaijanis’ views on their conflict with Armenians|author = Ulvi Ismail|date = |publisher = http://www.caucasus-survey.org/}}</ref>: Գիրքը դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել [[Ադրբեջան]]ում<ref>{{Cite web|url = http://www.caucasus-survey.org/vol2/mamedov-stone-dreams-scandal.php|title = The Stone Dreams scandal: the Nagorny Karabakh conflict and Armenian-Azerbaijani relations in contemporary literature|author = MIKAIL MAMEDOV|date = |publisher = http://www.caucasus-survey.org/}}</ref>:
 
== Հուշարձաններ ==
[[պատկեր:Armenian refugees 1915.jpg|thumb|230px|right|«Հայ փախստականներ», նկարիչ Ա. Պետրովի նկարը]]
 
Առաջին հուշարձանը, որը նվիրված է հայերի զանգվածային սպանդին, զանգակատան տեսքով 1950-ական թվականներին տեղադրվել է [[Լիբանան]]ի [[Անթիլիաս]]ի կաթողիկոսության տարածում: Հուշարձանը հանդիսանում է հայկական եղբայրական գերեզմաններից վերցրած մարդկային ոսկորների հավաքածու, որոնք բերվել էին [[Սիրիական անապատ]]ից: 1965 թվականին [[Էջմիածնի Մայր Տաճար]]ի տարածքում տեղադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան, որը բաղկացած էր բազմաթիվ խաչքարերից: Սկսած 1960-ական թվականներին տարբեր երկրների հայկական համայքները սկսել են տեղադրել հուշարձաններ, որոնք նվիրված էին Ցեղասպանությանը, որոնք հանգեցրեցին թուրքական կառավարության դժգոհությանը: Խոշոր հուշարձաններ են տեղադրված [[Մոնթեբելլո]]յում (Կալիֆորնիա նահանգ), [[Սիդնեյ]]ում, [[Սան Պաուլո]]ում, [[Բուենոս Այրես]]ում: Փոքր հուշարձաններ տեղադրված են աշխարհի բոլոր այն քաղաքներում, որտեղ կա հայկական համայնք: 1990 թվականին Սիրիայի [[Դեր Զոր]]ի անապատում կառուցվել է զանգակատուն: Ներկայումս այն համարվում է միակ հուշարձանը, որը տեղադրված է Հայոց ցեղասպանության հետ կապ ունեցող վայրում<ref name="Encyclopedia of genocide, 102-104">{{Книга:Israel W. Charny:Encyclopedia of genocide|102-104|volume=1}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==