«Սառցասար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
[[Պատկեր:Iceberg_with_hole_edit.jpg|thumb]]
[[Այսբերգ]]ները օվկիանոսում կամ ծովում լողացող սառցի խոշոր կտորներ են:
==Ծագումնաբանություն==
==Այսբերգների առաջացումընկարագրություն==
[[Այսբերգ]]ները առաջանում են ցամաքից ծով սահող [[սառցադաշտ]]երից, հիմնականում [[Արկտիկա]]յի և [[Անտարկտիկա]]յի [[սառցադաշտ]]երից: [[Սառցադաշտ]]ի եզրը որոշ ժամանակ կախված է մնում ծովի վրա: [[Մակընթացություններ]]ը, ծովային հոսանքներն ու քամիները հետզհետե քայքայում են նրա հիմքը: Ի վերջո այն փշրվում է ու դղրդյունով ընկնում ջուրը: Կոտրատված սառույցն ունի անկանոն ձև: Հանձնվելով քամիներին ու հոսանքներին, տարուբերվելով` այսբերգն ուղևորվում է հեռավոր նավարկության՝ իր վիթխարի զանգվածի մեծ մասը (90 %-ը) ջրի տակ թաքցրած: Ճանապարհին այն աստիճանաբար հալվում է և դրանից էլ երբեմն շրջվում: Սովորաբար այսբերգներն ունենում են 1–2 կմ երկարություն, մինչև կես կիլոմետր լայնություն և 150 մ հաստություն: Բայց լինում են նաև մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ վիթխարի այսբերգներ:
[[Օվկիանոս]]ում այսբերգների հանդիպելը վտանգավոր է. չ՞է որ նրանց ստորջրյա մասը չի երևում: Բացի դրանից, տաք ջրերում լողացող այսբերգը սովորաբար պատված է լինում թանձր մառախուղով, որն առաջանում է նրա սառը մակերևույթի հետ ավելի տաք օդի շփումից գոյացած գոլորշուց: 1912 թ-ին [[Եվրոպա]]յից Ամերիկա նավարկող «[[Տիտանիկ]]» մարդատար մեծ [[շոգենավ]]ը [[Ատլանտյան օվկիանոս]]ում մառախուղի մեջ բախվեց այսբերգին և ջրասույզ եղավ: 1959 թ-ին նույն բախտին արժանացավ դանիական մի նավ: Սակայն այսբերգները կարող են նաև օգտակար լինել մարդկանց, քանզի մեր մոլորակի վրա գնալով ավելի ու ավելի է զգացվում անուշահամ, մաքուր ջրի պակասը: Իսկ սառցալեռները հենց այդպիսի ջրի շտեմարաններ են: Գիտնականները մշակում են այսբերգների տեղափոխման նախագծեր: 1950-ական թվականներին ամերիկացի օվկիանոսագետներն առաջարկում էին սառցալեռների տեղափոխման համար օգտագործել օվկիանոսային սառը հոսանքները և ծովային հզոր նավաքարշները: Մշակվել են միջին չափերի սառցալեռների (երկարությունը՝ 1000 մ, լայնությունը՝ 600 մ, բարձրությունը՝ 300 մ) փոխադրման տեխնիկական նախագծեր: Դրա համար պահանջվում է 5–6 նավաքարշ: Նախագծերում առաջարկվում է այսբերգի մակերեսը պատել ջերմամեկուսիչ նյութով: Եթե այդ ժամանակ սառցալեռը նույնիսկ «նիհարի» և կորցնի իր զանգվածի մեծ մասը, այնուամենայնիվ, փոխադրումը տնտեսապես արդարացված կլինի. նման այսբերգի լրիվությամբ հալվելու համար անհրաժեշտ է 1 ամբողջ տարի:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սառցասար» էջից