«Հայոց ցեղասպանությունը մշակույթում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
[[պատկեր:Суренянц, «Попранная святыня», 1895.jpg|thumb|left|180px|[[Վարդգես Սուրենյանց]]ի «Ոտնահարված սրբություն» կտավը, 1895 թվական]]
Դեռևս 19-րդ դարի վերջին հայ նկարիչ [[Վարդգես Սուրենյանց]]ը իր նկարների մի մասը («Ոտնահարված սրբություն», 1895, «Ջարդից հետո» 1899) նվիրել է Արևմտյան Հայաստանում հայերի ջարդերին<ref name="Костина" />: [[Արշիլ Գորկի]]ն իր կտավների մեծ մասը նկարել է վերապրած իրադարձությունների ազդեցության տակ<ref name="Stephen Feinstein 108" />: Գորկու հայտնի «Նկարչի և նրա մոր դիմանկարը» կտավը [[Ատոմ Էգոյան]]ի «[[Արարատ (ֆիլմ)|Արարատ]]» ֆիլմի հիմնական թեմաներից մեկն է:
== Գրականություն ==
[[պատկեր:Stamp of Armenia m72.jpg|200px|thumb|Վերֆելը և իր «[[Մուսա լեռան քառասուն օրը]]» վեպի հերոսը 1995 թվականին Հայաստանում թողարկված նամականիշի վրա:]]
Ցեղասպանության տարիներին ամենահայտնի հայ բանաստեղծներից մեկը եղել է [[Սիամանթո]]ն: 1909 թվականին նա գրել է «[[Կարմիր լուրեր բարեկամես]]» բանաստեղծությունների շարքը, որը նվիրված է Ադանայի ջարդերին: Իր պոեզիայում Սիամանթոն, ի տարբերություն Առաջին համաշխարհային պատերազմի բրիտանացի «խրամատային բանաստեղծների», հրաժարվել է մետաֆիզիկական և դեկորատիվ կերպարներից՝ նախապատվությունը տալով բռնության ակնհայտ և ռեալիստիկ նկարագրություններին: Սիամանթոն ապրիլի 24-ին 250 հայ մտավորականների կազմում ձերբակալվել, տանջահար է արվել և սպանվել է օգոստոսի 19-ին: [[Եղիշե Չարենց]]ի շատ բանաստեղծություններ, ով ծնվել է [[Կարս]]ում և Դիմադրության շարժման կազմում դարձել ցեղասպանության ականատես, նկարագրում է Ցեղասպանության արհավիրքները: Ցեղասպանության թեմատիկան նկարագրած մեկ այլ հեղինակ՝ [[Վահան Թեքեյան]]ը 1915 թվականին գտնվել է [[Կահիրե]]ում և խուսափել մահվանից<ref name="Peter Balakian" />: 20-րդ դարի սկզբում Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձել են [[Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո]]ն<ref name="nemirovich-danchenko-89-90" />, [[Սերգեյ Գորոդեցկի]]ն<ref name="amirkhanyan2" />, [[Վալերի Բրյուսով]]ը<ref name="amirkhanyan4" />, [[Վլադիմիր Սոլովյով (փիլիսոփա)|Վլադիմիր Սոլովյովը]] («Երեք զրույց»՝ գեներալի պատմությունը հայերի նկատմամբ բաշիբոզուկների արհավիրքների մասին) և այլոք: Հայոց ցեղասպանության մասին ամենահայտնի գրական ստեղծագործությունը համարվում է [[Ֆրանց Վերֆել]]ի «[[Մուսա լեռան քառասուն օրը]]» վեպը, որը տպագրվել է 1933 թվականին և, արդյունքում, նացիստական իշխանությունների կողմից հայտարարվել «ոչ ցանկալի»: [[Կուրտ Վոննեգուտ]]ը 1988 թվականին գրել է «Կապույտ մորուս» հորինված պատմությունը, որի հիմնական թեմաներից մեկը համարվում է Հայոց ցեղասպանությունը: [[Լուի դը Բերնե]]ն Հայոց ցեղասպանության տեղը և ժամանակը օգտագործում է իր «Անթև թռչուններ» նովելի համար՝ որպես հետնապատկեր: Վերջինս որոշ հետազոտողներ համարում են պրոթուրքական: Հայոց ցեղասպանության թեմային է անդրադառնում նաև [[Էդգար Հիլզենրաթ]]ը իր «[[Վերջին մտքի հեքիաթը]]ը» ({{lang-de|Das Marchen vom letzten Gedanken}}) վեպի մեջ: Վեպը հրատարակվել է 1989 թվականին և միևնույն տարում արժանացել է Ալֆրեդ Դոբլինի մրցանակւ: [[Ռիչարդ Կալինովսկի]]ն համարվում է «Լուսնային հրեշ» պիեսի հեղինակը, որը պատմում է երկու մարդկանց մասին, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանությունը:
 
Թուրք որոշ գրողներ, հատկապես [[Նազըմ Հիքմեթ]]ը և [[Օրհան Փամուք]]ը, բացահայտ խոսել են [[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] մասին: Օրհան Փամուքը այդ հայտարարությունների համար ենթարկվել է դատական հետապնդման<ref>{{Cite web|url = http://gazeta.ru/news/lenta/2011/03/28/n_1766637.shtml|title = Турецкий суд оштрафовал лауреата Нобелевской премии Орхана Памука за слова о геноциде армян|author = |date = 28.03.2011|publisher = }}</ref>: Հայոց ցեղասպանությանն է նվիրված թուրք գրող [[Հալիլ Իբրահիմ Օզջան]]ի «Հրդեհատեղու վայրում» («Küller Arasında») ստեղծագործությունը, որը հրապարակվել է 2009 թվականին<ref>{{Cite web|url = http://www.cnnturk.com/2009/kultur.sanat/kitap/12/16/ermeni.tehciri.uzerine.cesur.bir.roman/555690.0/|title = Ermeni tehciri üzerine cesur bir roman|author = |date = |publisher = http://www.cnnturk.com/}}</ref>: Ցեղասպանության թեման արծարծվել է նաև ադրբեջանցի գրող [[Աքրամ Այլիսլի]]ի «[[Քարե երազներ]]» վեպ-ռեքվիեմի մեջ, որը հրատարակվել է 2012 թվականին: Վեպն ունի ուղերձ На՝ «իմ երկրացիների հիշատակին, ովքեր իրենց հետևից թողել են չողբացած ցավ»: Վեպը պատմում է գրողի հայրենի [[Այլիս]]ում (Ագուլիսում) հայերի ջարդերի մասին, որը տեղի է ունեցել 1919 թվականին<ref>{{Cite web|url = http://www.caucasus-survey.org/vol2/ismayil-role-of-stone-dreams-in-azerbaijani-armenian-conflict.php|title = Sincerity, truth and mercy in action: the role of Akram Aylisli’s Stone Dreams in revisiting and questioning Azerbaijanis’ views on their conflict with Armenians|author = Ulvi Ismail|date = |publisher = http://www.caucasus-survey.org/}}</ref>: Գիրքը դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել [[Ադրբեջան]]ում<ref>{{Cite web|url = http://www.caucasus-survey.org/vol2/mamedov-stone-dreams-scandal.php|title = The Stone Dreams scandal: the Nagorny Karabakh conflict and Armenian-Azerbaijani relations in contemporary literature|author = MIKAIL MAMEDOV|date = |publisher = http://www.caucasus-survey.org/}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==