«Մին դինաստիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 34.
 
'''Մին դինաստիա''', [[Չինաստան]]ի կառավարող դինաստիան էր [[1368]]-[[1644]] թթ` Յուան դինաստիայից հետո.։ [[Էդվին Ռայշաուեր]]<nowiki/>ը, [[Ջոն Ֆեյրբենկ]]<nowiki/>ը և [[Ալբերտ Քրեյգ]]<nowiki/>ը նկարագրել են Մին դինաստիայի կառավարման տարիները որպես «մարդկության պատմության ընթացքում կանոնակարգված կառավարության և սոցիալական կայունության ամենալավ ժամանակներից մեկը»<ref>Edwin Oldfather Reischauer, John King Fairbank, Albert M. Craig (1960) ''A history of East Asian civilization, Volume 1. East Asia: The Great Tradition'', George Allen & Unwin Ltd., quoted in C. Simon Fan (2016) ''Culture, Institution, and Development in China: The Economics of National Character'', Routledge, [https://books.google.com/books?id=cwq4CwAAQBAJ&pg=PA97 p. 97] {{ISBN|978-1-138-18571-5}}</ref> : Մին դինաստիան վերջին էթնիկ [[Հան դինաստիա|Հան չինական դինաստիան]] էր։ Չնայած նրան, որ Մին դինաստիայի մայրաքաղաք [[Պեկին]]ը գրավվեց [[1644]] թ-ին ապստամբության արդյունքում, որն առաջնորդում էր [[Լի Ցզիչեն]]<nowiki/>ը, երկրի հարավը մնաց դինաստիայի իշխանության տակ մինչև 1683 թ.<ref name="zhangwen" />։
 
 
 
Հոնգվու կայսրը (1368–98 թթ.) փորձում էր ստեղծել հասարակություն, որում ծայրամասային համայնքները կանոնակարգված կլինեին խիստ և կայուն մի համակարգով, որի շնորհիվ նրա արքայատոհմը կունենար զինվորների մշտական դաս<ref name="zhangwen2" />: Կայսրության օրոք գործում էր մշտական նավատորմ և բանակ, որի թիվը հասնում էր մինչև 1 միլիոնի<ref name="ebrey east asia 271">Ebrey (2006), p. 271.</ref>։ [[Նանկին]] քաղաքի նավաշինարանը աշխարհում ամենամեծն էր{{sfnp|Ebrey|Walthall|Palais|2006|p=271}}: Կայսրը նաև փորձում էր սահմանափակել պալատական ներքինիների և խոշոր գործարարների ուժը: Նա ուղարկում էր իր որդիներից շատերին Չինաստանի տարբեր ծայրեր՝ որպես ավատատուներ՝ փորձելով այդ արքայազններին ուղղորդել ըստ [[Հուանգ Մին Ծու Սուն]]<nowiki/>ի (Հոնգվու կայսրի թողած խորհուրդների գիրք):
Տող 41 ⟶ 43՝
Նոր կայսրերի և կուսակցությունների ի հայտ գալու պատճառով նվազեցին նմանատիպ շռայլությունները, իսկ [[Չժենգթոնգ կայսր|Չժենգթոնգ կայսեր]] գերեվարումը 1449 թվականին՝ Տումու ճգնաժամի ժամանակ լիովին վերացրեց դրանք: Կայսերական նավատորմը հայտնվեց վատ վիճակում, մինչդեռ հարկադրական աշխատանքի միջոցով կառուցվում էր Լիադոնգի ցանկապատը, միացվում և ամրացվում էր Չինական մեծ պատը: Տասը տարին մեկ անց էր կացվում մարդահամար, սակայն դրանք երբեք ճշգրիտ չէին լինում, քանի որ մարդիկ փորձում էին խուսափել աշխատանքից և հարկերից: Բացի այդ Նանկինում այդ հսկայական արխիվները պահելը բավականին դժվար էր<ref name="zhangwen3">Zhang Wenxian. "[https://www.jstor.org/stable/25549473 The Yellow Register Archives of Imperial Ming China]". ''Libraries & the Cultural Record'', Vol. 43, No. 2 (2008), pp.&nbsp;148–175. Univ. of Texas Press. Accessed 9 October 2012.</ref>: Համաձայն հաշվարկների՝ ուշ Մին դինաստիայի օրոք բնակչությունը կազմում էր 160- 200 մլն.<ref>For the lower population estimate, see {{Harvcol|Fairbank|Goldman|2006|p=128}}; for the higher, see {{Harvcol|Ebrey|1999|p=197}}.</ref>, սակայն տարեցտարի ավելի էր պակասում պետական հարկեր վճարողների թիվը, քանի որ նրանք կա՛մ անհետանում էին պաշտոնական տեղեկագրերից, կա՛մ էլ «նվիրաբերում էին» իրենց հողերը հարկերից ազատ ներքինիներին կամ տաճարներին<ref name="zhangwen3" />: Հայցզինի օրենքները, որոնք նախատեսված էին ափերը «Ճապոնացի» ծովահեններից (ուոկոու- 倭寇) պաշտպանելու համար, ավելիվատթարացրին իրավիճակը: Առաջացան նոր ծովահեններ և մաքսանենգներ:
 
Մինչև 16-րդ դարը, սակայն, Եվրոպական առևտրի զարգացման հետ մեկտեղ Չինաստանում տարածվեց բերքի, բույսերի և կենդանիների [[Կոլումբոսյան փոխանակում]]<nowiki/>ը , որի արդյունքում Չինաստանի Սըչուան նահանգի խոհանոց ներմուծվեցին չիլի պղպեղը, եգիպտաորենը և կարտոֆիլը, որոնք նվազեցրին սովը և խթանեցին բնակչության աճը: [[Պորտուգալացիներ|Պորտուգալացիների]], [[Իսպանացիներ|իսպանացիների]] և [[Հոլանդացիներ|հոլանդացիների]] հետ առևտուրը ստեղծեց չինական արտադրանքի մեծ պահանջարկ և ճապոնական և ամերիկյան արծաթի մեծ ներհոսք: Սկսեցին շրջանառվել մետաղադրամները, այնինչ թղթադրամները բազմիցս հիպերինֆլյացիայի են ենթարկվել և այլևս չէին գործածվում: Չնայած ավանդական կոնֆուցիականները դեմ էին, որ առևտուրը և ունեցվածքը այդպիսի մեծ դեր ունենան կյանքում, [[այլադավանություն]]<nowiki/>ը, որը ներմուծել էր Վան Յանմինը, ընդունում էր դրանք: [[Չժան Ցզուչժեն]]<nowiki/>ը սկզբում իրականացրել էր հաջող բարեփոխումներ, որոնք հետո, սակայն, կործանարար եղան և վնաս հասցրին գյուղատնտեսությանը: Սա պայմանավորված էր [[փոքր սառցե դարաշրջան]]<nowiki/>ով, ինչպես նաև ճապոնական և իսպանական քաղաքականության մեջ փոփոխություններով, որոնք հանգեցրին արծաթի ներհոսքի կրճատմանը, որի պատճառով հողագործները անկարող եղան վճարել իրենց հարկերը: Բացի այդ, բերքի ձախողուման, ջրհեղեղների և համաճարակի պատճառովարքայատոհմը անկում ապրեց մինչև ապստամբ [[Լի Ցզիչեն]]<nowiki/>ը, ում հաղթել է «Ութ դրոշի բանակը», որն առաջնորդում էին [[մանջուրներ]]<nowiki/>ը, ովքեր էլ հետո հիմնադրել են [[Ցին դինաստիա]]<nowiki/>ն:
 
== Պատմություն ==
Տող 48 ⟶ 50՝
 
==== Ապստամբություններ ====
[[Յուան դինաստիա]]<nowiki/>ն (1271–1368), որի առաջնորդները մոնղոլներ էին, կառավարել է մինչև Մին դինաստիան: Յուան արքայատոհմի անկումը բացատրվում է հան չինացիների դեմ ազգային խտրականություններով, որոնք հանգեցրին ապստամբությունների, գնաճի պայմաններում որոշ շրջաններում բարձր հարկերի գանձումով, ինչպես նաև ոռոգման բազմաթիվ նախագծերը անուշադրության մատնելու հետևանքով [[Հուանհե]] գետի ափերց դուրս գալով{{sfnp|Gascoigne|2003|p=150}}: Քանի որ տնտեսության և գյուղատնտեսության մեջ քաոս էր տիրում, բազմաթիվ գյուղացիներ, ում ստիպում էին վերակառուցել Հուանհե գետի ամբարտակները, ապստամբություն բարձրացրին: Մի շարք Հան չինացիներ, այդ թվում 1351 թվականին [[Կարմրահոների ապստամբություն|կարմրահոները]] ապստամբեցին: Կարմրահոները միավորվել էին [[Սպիտակ լոտոս (աղանդ)|Սպիտակ Լոտոս]]<nowiki/>ի հետ, որը բուդդայական գաղտնի հասարակություն էր: [[Հոնգվու կայսր|Չժու ՅուանչժենգՅուանչժեն]]<nowiki/>ը աղքատ գյուղացի և բուդդայական վանական էր, ով 1352 թվականին միացել էր կարմրահոների ապստամբությանը: Նա ապստամբ առաջնորդի խորթ դստեր հետ ամուսնությունւց հետո հայտնի դարձավ{{sfnp|Ebrey|1999|pp=190–191}}: 1356 թվականին Չժուի ապստամբ ուժերը գրավեցին [[Նանկին]] քաղաքը{{sfnp|Gascoigne|2003|p=151}}, որը նա հետագայում դարձրել է Մին դինաստիայի մայրաքաղաք:
 
Յուան դինաստիայի անկման ժամանակ, ապստամբների մրցակից տարբեր խմբեր սկսեցին պայքար մղել երկրի կառավարման, հետևաբար նաև նոր արքայատոհմ հիմնելու իրավունքի համար: 1363 թվականին Չժու Յուանչժենը պայքարից դուրս թողեց իր ոխերիմ թշնամի և Հան խմբակցության առաջնորդ [[Չեն Յուուլիան]]<nowiki/>ին [[Պոյա Նհու]] լճի ճակատամարտում, որը պատմության ընթացքում ամենամեծ ռազմածովային ճակատամարտն է եղել: Չժուի բանակը, որը հայտնի էր իր հրկիզանավերով և իր կազմում ուներ 200.000 Մին նավաստիներ, ի վիճակի եղավ հաղթել Հան ապստամբներին, որոնց թիվը երեք անգամ գերազանցում էր Չժուի բանակին: Այդ հաղթությամբ վերջ դրվեց ապստամբություններին, իսկ Չժու Յուանչժենը մնաց [[Յանցզի]] գետի հովտի առաջնորդ: 1367 թվականին կարմրահոների առաջնորդի կասկածելի մահից հետո, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրան հյուրընկալել էր Չժուն, ոչ ոք չմնաց, ով կարող էր պայքարել գահի համար: 1368 թվականին Չժուն իր զորքն ուղարկեց Յուան դինաստիայի մայրաքաղաք Դադու կամ Հանբալըկ{{sfnp|Ebrey|1999|p=191}}, այդպիսով պարզ դարձնելով իր մտադրությունները: Վերջին Յուան կայսրը փախավ հյուսիս՝ վերին մայրաքաղաք Շանդու, իսկ Չժուն, Դադուի արքունական պալատները հիմնահատակ ավերելուց հետո, հայտարարեց Մին դինաստիայի հիմնադրումը{{sfnp|Ebrey|1999|p=191}}: Նույն տարում քաղաքը վերանվանվեց Պեկին<ref>{{cite book|title=Peking: Temples and City Life, 1400–1900|last=Naquin|first=Susan|publisher=University of California press|year=2000|isbn=0-520-21991-0|location=Berkeley|page=xxxiii}}</ref>: Չժու Յուանչժանը հայտնի դարձավ որպես Հոնգվու կայսր:
 
 
== Ծանոթագրություններ ==