«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 61.
 
== Ճարտարապետություն ==
[[Պատկեր:Купол собора Григория Просветителя в Ереване.jpeg|220px|մինի|ձախից|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու գմբեթը]]
 
[[Պատկեր:2014 Erywań, Katedra św. Grzegorza Oświeciciela, w środku (01).jpg|220px|մինի|ձախից|Գրություն զանգակատան պատին]]
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին ծավալատարածական ամբողջություն կազմող, [[Անի]]ի [[տուֆ]]ով երեսապատված տարբեր կառույցների համալիր է՝ բաղկացած եկեղեցուց, նրա հյուսիսարևմտյան կողմում՝ ''Սուրբ Տրդատ'' և հարավարևմտյան կողմում՝ ''Սուրբ Աշխեն'' մատուռներից, եկեղեցուն արևմուտքից կից [[գավիթ|գավթից]] ու [[Զանգակատուն|զանգակատնից]]: Համալիրում գերիշխող և նրա ճարտարապետական կերպարի հիմնական որոշիչ ծավալը կենտրոնագմբեթ եկեղեցին է՝ ամենախոշորը հայկական եկեղեցիների շարքում<ref>{{Գիրք:ՔՀՀ|325}}</ref> (արտաքին չափերն են 58x58 մ, բարձրությունը մինչև խաչի տակ՝ 56 մ): Նրա հատակագծային ու ծավալային հորինվածքի հիմքը քրիստոնեական կրոնի խորհրդանշան [[խաչ]]ն է:
 
Տող 70 ⟶ 71՝
Եկեղեցու և մատուռների միջև տեղադրված գավիթը նրանց միմյանց կապող հանգույցն է: Ութանիստ սրահ է, որից մուտքեր կան դեպի եկեղեցու աղոթասրահ, վերնահարկ և ներքնահարկ, զույգ մատուռներ: Գավթում են պահվում 2000 թվականին [[Նեապոլ]]ի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց Գարեգին Բ Ներսիսյան Ամենայն հայոց կաթողիկոսի բերած Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները: Գավթին արևմուտքից կից է քառակուսի հատակագծով զանգակատունը (8x8 մ), 22 մ բարձրությամբ աշտարակ, որը պսակվում է 5 մ բարձրությամբ ունեցող քարե թևավոր խաչով:
 
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, ունենալով [[Հայկական ճարտարապետություն|հայկական դասական ճարտարապետությանը]] հատուկ նկարագիր, միաժամանակ արդիական է և որևէ միջնադարյան եկեղեցու նմանակը չէ: Կառուցվելով շրջակայքից 15 մ բարձր տարածքում՝ եկեղեցին դիտվում է քաղաքի հեռավոր կետերից, նաև [[Հանրապետության հրապարակ (Երևան)|Հանրապետության հրապարակից]]ից և իր խոշոր ծավալով ու տպավորիչ ուրվագծով հարստացնում է [[Երևան]]ի [[Կենտրոն վարչական շրջան|կենտրոնի]] համայնապատկերը<ref>{{Գիրք:ՔՀՀ|326}}</ref>:
 
== Տես նաև ==