«Ձայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
== Ձայնը բնութագրվում է հաճախությամբ և բարձրությամբ ==
։
=== Ձայնի հաճախություն և բարձրություն ===
Ձայնը բնութագրվում է հաճախությամբ և բարձրությամբ։ Ձայնի հաճախությունը ձայնական ալիքի կատարած տատանումների թիվն է 1 վայրկյանում։ Այն չափում են Հերցերով (Հց)։ Վայրկյանում 1000 տատանում կատարող լարն արձակում է 1000 Հց հաճախությամբ ձայն։ Որքան մեծ է ձայնի հաճախությունը, այնքան գործիքի ձայնածավալում բարձր է ձայնի նոտան, այսինքն՝ այնքան սուր ձայն են ընկալում մեր ականջները։ Եթե մատներով բռնելով կարճացնենք տատանվող՝ «երգող» լարը, ապա կլսենք, որ լարի արձակած ձայնի հնչողությունը (տոնը) ավելի է բարձրանում։ Այդպես հասկանալի է դառնում, թե ինչու են մարդկանց ձայները տարբեր. տենորի ձայնալարերը տատանվում են ավելի մեծ հաճախությամբ, քան բասինը։ Սակայն մարդկանց կամ նվագարանների՝ մեր ականջին հասած ձայներն ու հնչյունները միշտ բաղկացած են ոչ թե մեկ, այլ մի քանի ալիքներից՝ օբերտոններից (հնչերանգներից). օրինակ՝ լարը տատանվում է միաժամանակ մի քանի ուղղություններով և առաջացնում է ձայնային ալիքների խառնուրդներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձայն» էջից