«Աբրահամ Լինքոլն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 30.
Լինքոլնը ծնվել է Կենտուկի նահանգի [[Հոջենվիլ]] քաղաքում և մեծացել Կենտուկի և Ինդիանա նահանգների արևմտյան սահմանին: Մեծամասամբ ինքնուս Լինքոլնը դառնում է իրավաբան Իլինոյս նահանգում, Վիգ կուսակցության առաջնորդ և առաջադրվում է Իլինոյսի [[Ներկայացուցչական Պալատ]], որտեղ նա ծառայում է ութ տարի: 1846 թվականին ընտրվելով ԱՄՆ Ներկայացուցչական Պալատ Լինքոլնը նպաստում է տնտեսության արագ արդիականացմանը: Նա դեմ էր [[Մեքսիկա-ամերիկյան պատերազմ|մեքսիկա-ամերիկյան պատերազմին]]: ԱՄՆ Ներկայացուցչական Պալատում մեկ ժամկետից հետո նա վերադանում է Իլինոյս և վերսկսում իր հաջող իրավաբանական գործունեությունը: 1854 թվականին վերադառնալով քաղաքականություն՝ նա դառնում է այդ ժամանակ Իլինոյս նահանգում մեծամասնություն ունեցող նոր Հանրապետական Կուսակցության հիմնադիր առաջնորդ: 1858 թվականին, որպես ԱՄՆ սենատոր Իլինոյսից, քարոզարշավի շրջանակներում Լինքոլնը մասնակցում է մի շարք լայն հրապարակայնություն ունեցող բանավեճերի՝ իր հակառակորդ և մրցակից դեմոկրատ [[Սթիվեն Ա. Դուգլաս|Սթիվեն Ա. Դուգլասի]] հետ: Լինքոլնը խոսում է Ստրկության ընդլայնման դեմ, սակայն պարտվում է Դուգլասին քարոզարշավի պայքարում: 1860 թվականին Լինքոլնը առաջադրում է իր թեկնածությունը նախագահի պաշտոնին Հանրապետական կուսակցության կողմից, թեև շատ պատվիրակներ ի սկզբանե այլ թեկնածուներ էին նախընտրել: Չնայած նա ստանում է շատ քիչ աջակցություն [[Հարավի ստրկատիրական նահանգներ|Հարավի ստրկատիրական նահանգներից]], սակայն Հյուսիսի աջակցությամբ [[1860|1860 թվականին]] ընտրվում է [[ԱՄՆ-ի նախագահների ցանկ|ԱՄՆ նախագահ]]:
Թեև փորձեր էին արվում Հյուսիսի և Հարավի միջև եղած տարաձայնությունները հարթելու ուղղությամբ, սակայն Լինքոլնի հաղթանակը դրդում է յոթ հարավային ստրկատիրական նահանգներին առանձնանալ Միացյալ Նահանգներից և ձևավորել [[Ամերիկայի Համադաշնային Նահանգներ|Ամերիկայի Համադաշնային Նահանգները]]՝ նախքան Լինքոլնի [[Սպիտակ տուն|Սպիտակ Տուն]] տեղափոխվելը: [[Ֆորթ Սամթեր|Ֆորթ Սամթերի]] վրա Համադաշնության հարձակումը ոգեշնչում է Հյուսիսին՝ Միության թիկունքում հանրահավաք անցկացնելու:
Որպես խորաթափանց քաղաքական գործիչ Լինքոլնը խորապես ներգրավված էր յուրաքանչյուր նահանգի իշխանության խնդիրներով, և, դիմելով Պատերազմող [[Դեմոկրատներ|Դեմոկրատների]] օգնությանը, 1864 թվականի նախագահական ընտրություններում ղեկավարում է իր սեփական վերընտրության քարոզարշավը: Արագացնելով պատերազմի ավարտը՝ Լինքոլնը խթանում է չափավոր [[Վերակառուցման ծրագիր|Վերակառուցման ծրագիրը]]՝ երկարատև և դաժան բաժանումից հետո ձգտելով արագ վերամիավորել ազգը հաշտեցման քաղաքականության միջոցով։ 1865 թվականի ապրիլի 14-ին՝ Համադաշնության գեներալ Ռոբերտ Է. Լիի հանձնվելուց հինգ օր հետո, Համադշնության համակիր [[Ջոն Ուիլքս Բութ|Ջոն Ուիլքս Բոթը]] կրակում է Լինքոլնի վրա և մահացու վիրավորում նրան: Հաջորդ օրը Լինքոլնը մահանում է։
|