«Երեք Ազգերի Գավաթ (ռեգբի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
1996 թվականի մեկնարկային մրցաշարում գերիշխեցին All Blacks-ը, որոնց անդիմակայելի գրոհը թողեց Springboks-ին և Wallabies-ին հաղթանակել միայն մեկական անգամ միմյանց հետ խաղում։ Անդրանիկ առաջնության առաջին խաղում Նոր Զելանդիայի մրցակիցն էր Ավստրալիան, որում ՆԶ-ն հաղթեց ավելի քան 40 միավորով, ինչպես նաև տարավ հաղթանակ բոլոր չորս խաղերում։ Մնացած հանդիպումները պայքար էին միայն միավորների համար։ Երեք Ազգերի խաղերը պսակվեցին մեծ հաջողությամբ։
 
Նույն պատմությունը կրկնվեց նաև 1997 թվականին։ All Blacks-ը պահպանելով իր գերիշխանությունը նորաստեղծ առաջնությունում՝ ևս մեկ անքամանգամ դարձավ անհաղթելի։ Ավստրալիայի և Հարավաֆրիկայի թիմերը նորից գտան իրենց տեղերը նույն հորիզոնականներում՝ վաստակելով մեկական հաղթանակ։ 1998-ում կատարվեց նախորդ արդյունքների տեղաշարժ, որում Հարավաֆրիկյան Հանրապետությունը հաղթեց մրցաշարում, իսկ Ավստրալիան գրավեց երկրորդ տեղը։ Մրցաշարի երկակի հաղթող Նոր Զելանդիան ավարտեց մրցաշարը եռյակի վերջում՝ չունենալով ոչ մի հաղթանակ։ Հաջորդող 1999 թվականի մրցաշարում Նոր Զելանդիան նորից գրավեց Երեք Ազգերի հաղթական բարձունքը՝ թողնելով Հարավաֆրիկային վերջին տեղում։
 
Աշխարհի չեմպիոն Ավստրալիան տարավ իր առաջին հաղթանակը Երեք Ազգերում միայն 2000 թվականին։ Այդ մրցաշարը նաև նշանավոր դարձավ բացման ժամանակ Ավստրալիայի և Նոր Զելանդիաի հանդիպմանը ներկա 109,874 հանդիսատեսներով, որը տեղի ունեցավ “Stadium Australia”-ում։ All Blacks-ի հետ պայքարում Ջոնա Լոմուն ունենալով վնասվածք՝ փորձ վաստակեց այդ հանդիպման ժամանակ։ Երեք Ազգերի հանդիպուներում այդ հանդիպումը ստացավ շատ բարձր գնահատական։