«Հասուն տարիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
Հասունության տարիքի կենտրոնական նորագոյացությունը արդյունավետությունն է՝ որպես ինտեգրալ կազմավորում. մասնագիտական արդյունավետությունը և ներդրումը կյանքում ապագա սերնդի հաստատման և զարգացման մեջ։ Այս կերպ, եթե երիտասարդության տարիքում կենտրոնական նորագոյացությունն են համարվում մի կողմից ընտանեկան հարաբերությունները՝ ներառյալ մայրությունն ու հայրությունը, մյուս կողմից՝ մասնագիտական կոմպետենտությունը, ապա հասունության տարիքում նրանց հիմքում ընկած է արդեն միասնական կազմավորում, նախորդ տարիքի նորագոյացությունների զարգացման ինտեգրալ արդունքները։
 
40 տարեկանի ճգնաժամի դրսևորման ժաամանակժամանակ կարելի է խոսել նաև հասունության ևս մեկ կարևոր նորագոյացության մասին. կյանքի մտահղացման շտկումների և դրա հետ կապված Ես-կոնցպցայի փոփոխությունների մասին։
 
Մասնագիտական գործունեության արդյունավետության խնդիրները շատ հեղինակներ կապում են «ակմե»՝ գագաթնակետ, հասկացության հետ։ Այս հասկացությունն առաջացել է դեռևս անտիկ ժամանակներից։ Հին հույների կողմից հասունության հասկացումը որպես «ակմե», իր արտացոլումն է գտել և տարիքային հոգեբանության այն մասում, որն ուսումնասիրում է հասունությունը՝ «[[ակմեոլոգիա]]»։