«Պարույր Սկայորդի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
'''Պարույր Սկայորդի''', մ.թ.ա. VII դարի Հայոց թագավոր, հիշատակվում է [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] կողմից։ Ըստ Պատմահոր տվյալների, Պարույրը «ոչ փոքր օգնություն է ցույց տվել մարացի<ref>այսինքն՝ [[Մարաստան]]ի թագավոր</ref> Վարբակեսին՝ թագավորությունը Սարդանապալից<ref>Ասորեստանի թագավոր</ref> վերցնելու» գործում, քանի որ Վարբակեսը իր կողմն էր գրավել «քաջ նախարար Պարույրին՝ խոստանալով նրան թագավորության պատիվ և ձև»<ref>Խորենացի, Հայոց պատմություն, գիրք Ա, գլուխ ԻԲ</ref>։ Խորենացին այնուհետև նշելով, որ մարացի Վարբակեսը թագադրել է Պարույրին, համարում է նրան Հայոց առաջին թագավորը։ Նա մեծ օգնություն է ցույց տվել մարերի թագավորին գրավելու Ասորեստանը։
 
(ծն. թ. Անհայտ, - մ.թ.ա. մոտ 630) Ասքանազյան իշխանության հիմնադիրը մ.թ.ա. 673-ից: [[Սկայորդի]] իշխանի որդին: Ասոր., հին հուն. և հայկ. Աղբյուրներում Պարույրը հիշատակվում է (աքքադ. Պարտատուա, հուն. Պրոտոթիես անուններով) որպես Ասորեստանի  Ասարխադոն (մ.թ.ա. 681 - 668) և Աշշուրբանապալ կամ Սարդանապալ (մ.թ.ա. 668 - 633) թագավորների ժամանակակիցը: Մ. Խորենացին գրում է, որ Ասորեստանի դեմ կռվում Պարույրն օգնելով Մարաստանի Վարբակես թագավորին, փոխարենը նրանից ճանաչվել է թագավոր:  Ըստ Ասարխադոնի արձանագրության Ասքանազյան գունդը՝ Սպակայի (Սկայորդի) գլխավորությամբ մ.թ.ա. 673 – ին կռվել է Ասորեստանի դեմ Մանայի և Արարատի թագավորության կողմում: Սակայն նույն թվականին նրա որդի Պարտատուան (Պարույր) դաշնակցել է Ասորեստանին՝ կնության առնելով Ասարխադոնի դստերը: Շուտով Ասորեստանի հետ նույն հարաբերությունները հաստատել են (հավանաբար Պարույրին ենթակա, կամ միջնորդությամբ) նաև Արարատյան (ՈՒրարտու) և Մանայի թագավորությունները: Նրա մահից հետո գահը Ժառանգել է որդին , որը հայկ. աղբյուրներում հիշատակվում է Հրչե կամ Հրաչյա, հուն. աղբյուրներում՝ Մադիես''':'''
 
Մ. Խորենացին ծնունդով լինելով պատմական Սյունիք նահանգի Հաբանդ գավառի Խորեան գյուղից, իր <<Պատմություն Հայոց>> գրքում /1968թ. հրատարակության 79 էջում/ հրճվանքով գրում է - զվարճանում եմ՝ ոչ փոքր ուրախություն զգալով, որ հասնում եմ այն տեղը, երբ մեր բնիկ նախնյաց (Սյունյաց) սերունդները (Պարույր Սկայորդի) թագավորության աստիճանի են հասնում:
Անանուն մասնակից