«Լարիսա Անտոնովա (Գենիյուշ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Լարիսա Անտոնի(Գենիուշ)(բելառ.Лары́са Анто́наўна Ге́ніюш )(1910 թվ. օգոստոսի 9 - 1983 թվ. ապրիլի 7) բելառուսցի բանաստեղծուհի, գրող, հասարակական գործիչ:
 
==== Կենսագրություն ====
 
Մանկություն և պատանեկություն
 
====== Մանկություն և պատանեկություն ======
Ծնվել է 1910 թվ.-ի օգոստոսի 9-ին Ժլոբովցի Ոլպինսկիի շրջանում(Ոլկովիվսկ, Վոլկովիվսկյան շրջան Գրոդնենսկի գավառի, Հաղթանակի փողոց, տուն 40) հարուստ հողատիրոջ քրիստոնյա(ուղղափառ) բազմազավակ ընտանիքում: Սովորել է լեհական դպրոցում, 1928 թվ.-ին ավարտել է Վոլկովսկյան լեհական գիմնազիան: Այս ընթացքում էլ ծանորթանում է համաշխարհային գրականությանը՝ լեհական, սկանդինավյան, անգլիական, դասական: Սկսում է գրել բանաստղծություններ:
 
==== Կյանքը Պրահայում ====
 
1935 թվ.-ի փետրավրի 3-ին ամուսնանում է ուսանող-բժիշկ Իվան (Յանկու) Գենիյուշայի հետ, ով սովորում էր Պրահայի Կարլովյան համալսարանում: 1937 թվ.-ին, որդու՝ Յուրիայի ծնվելուց հետո, ուղևորվում է ամուսնու մոտ՝ Պրահա: Այնտեղ Գենյուշայի հարևանն էր հեղինակ Լեսի Ուկրաինկայի քույրը՝ Ալեկսանդրա Կոսաչ-Շիմանովսկայան, ում ստեղծագործությունները մեծ ազդեցություն են թողել Լարիսայի վրա: Իր առաջին բանաստեղծությունները Լարիսան հրապարակել է 1939 թվ.-ին բելարուսցի էմիգրանտների բեռլինյան «Раніца» թերթում: 1942 թվ.-ին լույս է տեսնում իր առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ «Ад родных ніў»՝ լցված կորցված հայրենիքի ապագայի մասին խոհերով, վերջինիս կարոտով:
 
Երբ 1939 թվ.-ին Կարմիր Բանակը մտավ Արևմտյան Բելառուսի տարածք, հայրը՝ Անտոն Միկլաշեվիչը, գնդակահարվել է, իսկ մայրը և երկու քույրերը տեղափոխվել են Ղազախստան: 1939 թվ.-ին, Բելառուսի նախագահ Վասիլիա Զախարկոյի համաձայնությամբ, Լարիսա Գենիյուշը դառնում է Բելառուսի Ազգային Հանրապետության կառավարության գշխավոր քարտուղար արտերկրում: Նա հավաքում և կարգի է բերում Բելառուսի արխիվը, օգնում է Բելառուսից արտագաղթածներին, գաղթականներին ու ռազմագերիներին:
 
==== Մեղադրանք նացիստների հետ համագործակցության համար ====
 
Որոշ պատմաբաններ համարում են, որ 1941 թվ.-ի հունիսի 27-ին Լարիսա Գենիյուշը ստորագրել է դիմում «Չեխիայի և Մորավիայի պրոտեկտորատների հետ» Ադոլֆ Հիտլերին, որը սկսվում էր հետևյալ տողերով.
 
Տող 23 ⟶ 20՝
Ես ոչինչ չեմ թաքցրել, քանի որ իմ մեղավորությունն այն էր, որ Օգնության կոմիտեին էի անդամագրվել, աշխատում էր գանձապահ: Դրանից չեմ հրաժարվել, բայց Կոգանը(քննիչ) ինձ մի անգամ ցույց է տվել կոմիտեի արխիվը, որը 1942 թվ.-ին «անհետացել» էր Երմաչենկոյի(Յուլիան Երմաչենկո՝ Պրահայում Բելառուսի օգնության կոմիտեի ղեկավար): Այդտեղ ես ապշեցի: Հեռագրին Բելառուսից ոչ ոք չէր ստորագրել, բայց տեքստի տակ կոկիկ դրված էին այն բելառուսցիների ստորագրությունները, որոնք և՛ եղել են, և՛ չեն եղել նիստում: Ինձ մոտ դա զզվանք առաջացրեց:
 
==== Կալանավորում և դատապարտում ====
 
Գերմանական գրավումից Չեխոսլովակիայի ազատվելուց հետո, Լարիսան ամուսնու և որդու հետ ապրում էր Պրահային մոտ Վիմպերկ քաղաքում: 1948 թվ.-ին Լարիսային և Իվանին ձերբակալում են: Նրանք գտնվում էին Չեխոսլովակիայի և Լվովի բանտերում, իսկ 1948 թվ.-ի հոկտեմբերից Մինսկի բանտում: Այստեղ Լարիսային հարցաքննում է Բելառուսի Սովետական Սոցիալիստական Հանրապետության անվտանգության նախարար Լավրենտի Ցանավան: