«Բարսեղ Կանաչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 31.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Ռոդոսթո]]յում (այժմ Թեքիրդաղ՝ [[Թուրքիա]]) [[1885]] թվականին։ [[1888]] թվականին ընտանիքը տեղափոխվում է [[Կոստանդնուպոլիս]], որտեղ և նախնական կրթությունն է ստանում Կանաչյանը։ [[1896]] թվականին ընտանիքը գաղթում է [[Վառնա]]: [[Նաթան-Բեկ Ամիրխանյան]]ից երաժշտության դասեր է վերցնում ([[ջութակ]], երաժշտության տեսություն, խմբավարություն)։ [[1903]] թվականից սովորում է [[Բուխարեստ]]ում ([[դաշնամուր]] և հարմոնիա)։ 1908 թվականի օսմանյան սահմանադրության ընդունումից հետո Կանաչյանների ընտանիքը ապագայի ակնկալիքներով վերադառնում է [[Թուրքիա]]՝ [[Կոստանդնուպոլիս]]: Կանաչյանը այստեղ կազմում է «Քնար» փողային նվագախումբը, զբաղվում դասավանդմամբ, անում է [[ստեղծագործություն|ստեղծագործական]] առաջին փորձերը։ Նրա համար որոշիչ է եղել [[Կոմիտաս]]ի հետ հանդիպումը [[1910]] թվականի դեկտեմբերին։ Կանաչյանը հանդես է գալիս [[Գուսան (Կոմիտասի երգչախումբը)|«Գուսան»]] երգչախմբում, Կոմիտասի «հինգ սաներ»-ի թվում, հարմոնիայի դասեր է առնում, հետևում խմբավարական արվեստին։ [[1919]] թվականին [[Կոմիտաս]]ին նվիրված համերգին հանդես է եկել որպես խմբավար 400 հոգանոց միացյալ երգչախմբով։ «Հինգ սաներ»-ով ներդաշնակում և մշակում են հայրենասիրական երգեր։ [[1920]] թվականից շարունակել է երաժշտական կրթությունը [[Փարիզ]]ում: [[1922]] թվականից հայկական գաղութներում զբաղվել է խմբավարական գործով։ [[1928]] թվականից դասավանդել է [[Կիպրոս]]ի [[Մելքոնյան կրթական հաստատություն]]ում, [[1933]]-ից թվականից [[Նշան Փալանջյան ճեմարան]]ում: [[1936]] թվականին [[Բեյրութ]]ում հիմնում է [[Գուսան (Կանաչյանի երգչախումբը)|«Գուսան»]] երկսեռ երգչախումբը, այդ խմբի համար մշակում հայկական և մի քանի արաբական ժողովրդական երգեր։ [[1946]] թվականին նշվում է Բարսեղ Կանաչյանի երաժշտական գործունեության 40-ամյակը։
 
== Ստեղծագործություններ ==