«Նախաիսլամական Արաբիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (16) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Առաջին գրավոր հուշարձանը, որից սկսվում է գրական արաբերենի պատմությունը՝ Ղուրանն է, բայց այդ հուշարձանի, ինչպես նաև ավելի ուշ գրառված նախաիսլամական գրականության լեզվի ուսումնասիրությունը, վկայում է, որ լեզվի այդ գրավոր ձևը իրենից ներկայացնում է զարգացման և մշակման երկարատև ժամանակաշրջանի արդյունք, որի արմատները ձգվում են դեպի նախաիսլամական շրջանի խորքերը։
[[Պատկեր:PLATE8CX.jpg|մինի|ձախից|արաբ կանայք]]
VI-VII դարերի լեզուն արտացոլող առաջին գրավոր հուշարձանները պատկերացում են տալիս կայացած հնչույթաբանական համակարգին, կանոնավորված ձևաբանական համակարգին, կայուն շարահյուսական կազմ և հարուստ բառապաշար ունեցող մի լեզվի մասին։ Այդ լեզուն կազմավորվել էր Կենտրոնական Արաբիայի (Նեջդի բեդվիական ցեղերի և Հիջազի նստակյաց ցեղերի) ցեղային բարբառների հիման վրա։ VII դարի սկզբում այս տարածքում ձևավորվել էր վերբարբառային կարգավիճակ և գործառույթներ ունեցող լեզվի մի ձև, ընդհանուր հնչյունաբանական և լեզվաբանական համակարգ, որը բացառում էր ձևավորված նորմայից բարբառային շեզումները, միևնույն ժամանակ բարբառների տարբերակումը, միջնադարյան բանասերների տվյալների համաձայն, շարումակումշարունակում էր պահպանվել ընդհանրական համաարաբական ձևերի հետ զուգահեռ, դրա համար էլ արաբերեն լեզվի պատմությունը պարունակում է երկու ասպեկտ՝ միասնական ձևի՝ գրական լեզվի, և մատչելի բարբառային նյութերի ուսումնասիրություն։
 
Իսլամական ժամանակաշրջանի պարբերականացումը ընդգրկում է երեք հիմնական փուլ՝ վաղ դասական (VII-X դդ.), դասական (X- XVIII դդ.) և ժամանակակից (XIX դ.-ից մինչև ասյօր)։ Այս դասակարգումը հենվում է հիմնականում արաբ հասարակության պատմության, այսինքն՝ արտալեզվական գործոնների վրա, մշակութային վերելքի կամ անկման, միավորման կամ պառակտման և մշակութատնտեսական շփումների աշխուժացման կամ թուլացման ժամանակահատվածները հաշվի առնելով։ Գրական արաբերենի ներքին պատմության այդ գործոններն ունեն սահմանափակ և աննշան ազդեցություն։ XX դարի համար միայն հատկանշական է դառնում բառապաշարային միջոցների նշանակալի զարգացումը, որն ադյուհանդերձ չի անդրադառնում հիմնական արմատական բառաֆոնդի վրա, ինչպես նաև շարահյուսական կառույցների բարդեցումը՝ գրական ժանրերի առաջացման հետևանքով։ Բարբառաձևերի թափանցումը գեղարվեստական գրականություն, գրական լեզվի ու տեղի բարբառի միջև տարբերությունները մեղմացնող միջին մի լեզու ստեղծելու փորձերը։